ՄԱԿ-ի Գլխավոր
ասամբլեան 1998թ. մարտին
Հեռուստատեսության
միջազգային օր (World Television Day) է հռչակել
նոյեմբերի 21-ը՝ ի
հիշատակ 1996թ.
Հեռուստատեսային
առաջին միջազգային
համաժողովի անցկացման ամսաթվի։ Պետություններին
առաջարկվել է նշել
այս օրը՝
փոխանակվելով հեռուստատեսային
հաղորդումներով,
որոնք նվիրված
կլինեն խաղաղության,
անվտանգության,
տնտեսական և սոցիալական
զարգացման ու մշակութային
փոխանակման ընդլայնման խնդիրներին։
2002թ-ին Հեռուստատեսության
համաշխարհային
օրվան նվիրված
իր ուղերձում
ՄԱԿ-ի
գլխավոր քարտուղարը
նշել է,
որ «Հեռուստատեսության
միջազգային օրվան նվիրված
ամենամյա տոնակատարություններն
անցկացվում են, որպեսզի
ուշադրություն
հրավիրեն երկրի խաղաղության, առաջխաղացման ու զարգացման գործում հեռուստատեսության դերի վրա»: Նա
ասել է,
որ հեռուստատեսությունը
ռադիոյի եւ
ինտերնետի հետ միասին
պետք է
հոգ տանի,
որ չդառանա անհանդուրժողականության,
կարծրատիպերի, անմարդկային նյութերի տարածման միջոց:
Թեև տոնը նշվում է ոչ շատ վաղուց. ԹՎ պատմությունը սկսվել է մոտ 100 տարի առաջ: