
Ով էլ լինի հեղինակը, սակայն,
մարդկությունը շնորհակալ է, որովհետև այդ օրը ոչ միայն քաղաքավարության և
բարեկրթության տոն է, այլև առողջության օր:
Հոգեբանների հետազոտությունների
համաձայն` շնորհակալության անկեղծ խոսքը բարձացնում է ասողի ինքնագնահատականը,
բարերար ազդեցություն գործում նրա իմունիտետի վրա, օգնում հաղթահարել սթրեսը և
ընդհանրապես կարգավորում է մարդու հոգեկան աշխարհը:
Բնականաբար, շնորհակալությունն
առողջարար է նաև հասցեատիրոջ համար: Օրինակ՝ Ճապոնիայում աշխատանքի բարձր արդյունավետության
պատճառներից մեկն այն է, որ ամեն աշխատանքային օրվա ավարտին ղեկավարությունը
շնորհակալություն է հայտնում բոլոր աշխատողներին:
Комментариев нет:
Отправить комментарий