понедельник

Մայրենի լեզվի միջազգային օր

Հաշվի առնելով անցած դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ մի շարք ընդվզումները` 1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։
Մայրենի լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մղվել է մոտ վաթսուն տարի առաջ բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար: 1952թ.-ին Դաքայում ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, ովքեր դուրս էին եկել բողոքելու կառավարության՝ ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու որոշման դեմ:
Ի հիշատակ այդ պայքարի` 1999 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը, իսկ 2008 թվականը հռչակել է Լեզուների միջազգային օրը: Ի հիշատակ բենգալացիների պայքարի՝ Սիդնեյի Էշֆիլդ զբոսագյում ևս կանգնեցվել է «Պահպանիր մայր լեզուդ» հուշարձանը: 
Այսօր աշխարհում լեզուների ապագան անորոշ վիճակում է, քանի որ միջազգային մի քանի լեզուներ աստիճանաբար ստիպում են մարդկանց հրաժարվել սեփական մայրենի լեզվից: Ինչ խոսք, դրա կարիքը բացարձակապես չկա, քանի որ երկլեզվությունը և բազմալեզվությունն ավելի շատ տարածում ունեն:

Երկրագնդի վրա գոյություն ունեն 2500-ից ավելի լեզուներ: Նրանց մեջ հայերենը զբաղեցնում է 42-րդ տեղը: Ցուցակը գլխավորում է չինարենը, ում հետևում են անգլերենը, իսպաներենը ռուսերենը և արաբերենը: Այս հինգ լեզուները և ֆրանսերենը կազմում են ՄԱԿ-ի պաշտոնական և աշխատանքային լեզուները:
Ըստ խոսողների թվի՝ տարածված են նաև հինդի, իդոնեզերեն, ճապոներեն, գերմաներեն լեզուները:
Հնագույն լեզուներից են շումերերենը, աքքադերենը, խեթերենը, եբրաերենը, պարսկերենը:
Աշխարհի 50 և ավելի պետություններում պաշտոնական լեզուն անգլերենն է: Ֆրանսերենը պաշտոնական լեզու է 30 և ավելի երկրում, արաբերենը՝ 20 և ավելի երկրում, իսպաներենը՝ 20 և ավելի երկրում:
Շվեյցարիայում ու Սինգապուրում պաշտոնական լեզուները չորսն են. Շվեյցարիայում՝ ռոմաներենը, գերմաներենը, ֆրանսերենը և իտալերենը, իսկ Սինգապուրում՝ մալայերենը, անգլերենը, չինարենը և թամիլերենը:
Վատիկանում իտալերենին զուգահեռ պաշտոնական լեզու է նաև լատիներենը:
Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն հայերենն է, գերակշռում են նաև ռուսախոսները:

Աշխարհում գոյություն ունի 2796 լեզու՝ չհաշված մեռած լեզուները (լատիներեն, հին հունարեն, սանսկրիտ, հեթիթերեն, եբրայերեն եւ այլն): Գործածության մեջ գտնվող այն լեզուները, որոնցով խոսում են 50 միլիոնից ավելի բնակչություն ունեցող ժողովուրդներ, 13 հատ են՝ չինարենը, հինդին` ներառյալ ուրդուն, անգլերենը, իսպաներենը, ռուսերենը, գերմաներենը, ճապոներենը, ինդոնեզերենը, պորտուգալերենը, ֆրանսերենը, արաբերենը, բենգալերենը եւ իտալերենը: Դրանք պաշտոնական լեզուներ են 65 երկրներում: Ով տիրապետում է այդ լեզուներից վեցին, կարող է հաղորդակցվել աշխարհի բնակչության 30%-ի հետ, իսկ տիրապետելով բոլոր 13-ին՝ կարելի է հաղորդակցվել աշխարհի ամբողջ բնակչության երկու երրորդ մասի հետ:

Комментариев нет:

Отправить комментарий