Այսօր ոչ միայն ցանկալի, այլ նաեւ պարտադիր է ժպտալ,
որովհետեւ ամբողջ աշխարհը նշում է Ժպիտի (Ժպտալու) միջազգային օրը: Ժպիտի միջազգային օրը (World Smile Day) նշվում է ամեն տարի, հոկտեմբերի
առաջին ուրբաթ օրը:
“State Mutual Life Assurance Company of America” ապահովագրական ընկերության աշխատակիցները չեն էլ ենթադրել, որ սկսնակ նկարչին իրենց պատվիրած «ժպիտը» կդառնա երջանկության խորհրդանիշ ամբողջ աշխարհում:
Հարվի Բելը «սմայլիկը» նկարել է 40 րոպեում, իսկ այն ուրախություն է պարգեւում բոլորին արդեն ավելի քան 50 տարի:): Հետագայում ժպտացող այս կերպարը բազմաթիվ «քույրեր եւ եղբայրներ» է ձեռք բերել` լացող, տխրող, ծիծաղող, համբուրող…
Նշենք, որ Բելը, ով չէր գրանցել հեղինակային իրավունքները, կատարած աշխատանքի դիմաց ստացել է ընդամենը 50 դոլար, շատերն էլ օգտագործել են «սմայլիկը»` հեղինակային իրավունքները վերագրելով իրենց: Նկարիչը, ում չի հետաքրքրել հարուստ եւ հայտնի լինելը, այնուամենայնիվ, մի քանի տարի անց գրանցում է հեղինակային իր իրավունքները:
«Սմայլիկ» կոչվող ժպտացող դեղին պատկերը չենք էլ
նկատում, թե օրը քանի անգամ ենք օգտագործում համացանցից, հեռախոսներից օգտվելիս:
Սակայն դեղին ժպիտի ստեղծման պատմությունը քչերը գիտեն: Ժպտալու միջազգային օրն
առավել շատ օգտագործվող «սմայլիկ»-ի հեղինակն է Հարվի Բելը:“State Mutual Life Assurance Company of America” ապահովագրական ընկերության աշխատակիցները չեն էլ ենթադրել, որ սկսնակ նկարչին իրենց պատվիրած «ժպիտը» կդառնա երջանկության խորհրդանիշ ամբողջ աշխարհում:
Հարվի Բելը «սմայլիկը» նկարել է 40 րոպեում, իսկ այն ուրախություն է պարգեւում բոլորին արդեն ավելի քան 50 տարի:): Հետագայում ժպտացող այս կերպարը բազմաթիվ «քույրեր եւ եղբայրներ» է ձեռք բերել` լացող, տխրող, ծիծաղող, համբուրող…
Նշենք, որ Բելը, ով չէր գրանցել հեղինակային իրավունքները, կատարած աշխատանքի դիմաց ստացել է ընդամենը 50 դոլար, շատերն էլ օգտագործել են «սմայլիկը»` հեղինակային իրավունքները վերագրելով իրենց: Նկարիչը, ում չի հետաքրքրել հարուստ եւ հայտնի լինելը, այնուամենայնիվ, մի քանի տարի անց գրանցում է հեղինակային իր իրավունքները:
Այսօր ժամը 12:00-14:00-ին Գյումրու «Գյումրի Ինֆոտունը», «Գյումրու Երիտասարդական բանկն» և Civil Voice հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղն իրականացնում են «Ժպտա և փոխանցիր» ակցիան: Այնպես, որ եթե ցանկանում եք այս ակցիայի մասնակիցը լինել, ապա նշված ժամերին կհանդիպենք Գյումրու Սայաթ-Նովա և/կամ Ռիժկովի ճեմափողոցում:
Комментариев нет:
Отправить комментарий