Այսօր Տեղեկատվության
պաշտպանության միջազգային օրն է
1988-ին Համակարգչային
սարքավորումների ամերիկյան ասոցիացիայի կողմից նոյեմբերի 30-ը հռչակել է Տեղեկատվության
պաշտպանության միջազգային օր (Computer Security Day), համակարգիչ օգտագործողներին
հիշեցնելու իրենց համակարգիչների և այնտեղ պահպանվող տեղեկությունների պաշտպանության
անհրաժեշտության մասին:
Օրը պատահական չէր ընտրված.
Հենց այդ օրն էր արձանագրվել «որդի» առաջին մասսայական համաճարակը,որը կոչվել է իր
ստեղծողի՝ Մորիսի անունով:
Առաջին համակարգչային
վիրուսի նախատիպը ի հայտ է եկել 1983-ին, և այդ ժամանակից ի վեր, անցկացվում են տեղեկությունների
պաշտպանության միջազգային կոնֆերանսներ, որտեղ մասնավորապես հաղորդվում է անպաշտպան
սարքավորումների վնասի չափերը: Օրինակ 2000-ի «I love you» վիրուսը միայն Հյուսիսային
Ամերիկային մեկ միլլիարդ դոլլարի վնաս է հասցրել:
Այսօր նաև տնային կենդանիների միջազգային օրն է
Ամեն տարի նոյեմբերի 30-ին նշվում է Տնային կենդանիների համաշխարհային
օրը (World Day Pets)։ Տոնը սահմանվել է 1931թ. բնության պաշտպանության շարժման կողմնակիցների
միջազգային համաժողովում՝ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում:
Արևմտյան Եվրոպայի շատ երկրներում տնային կենդանիները համարվում
են ընտանիքի մի մասը եւ ունեն ընտանիքի անդամներին հավասար իրավունքներ: Կենդանիների
օրը սահմանվել է հասարակության շրջանում շրջակա միջավայրի պաշտպանության անհրաժեշտության
գիտակցման, ակտիվության եւ կենդանիների պաշտպանության մակարդակի բարձրացման նպատակով:
Զարմանալի չէ, որ այդ օրվա նշանաբանը Անտուն դե Սենտ-Էքզյուպերիի
հայտնի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունից է. «Դու հավերժ պատասխանատու ես նրանց
համար, ում ընտելացրել ես»:
Комментариев нет:
Отправить комментарий