Գյումրի Ինֆոտանը դեկտեմբերի 20-23-ին
կայացավ Մեդաճամբար 2019՝ Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության
համար ծրագրի շրջանակներում։ Մեդիաճամբարի նպատակն էր խթանելու երիտասարդների,
քաղաքացիական լրագրողների, լրագրողների և խմբագիրների հոդվածների պատրաստման և
դիզայնի, լուսանկարների և տեսանյութերի իրականացման հմտությունների զարգացմանը։
Եռօրյա ճամբարի առաջին օրը
անցկացվեց Արաքս հյուրանոցում, օրը հագեցած էր մեդիայի մասին ինֆորմացայով,
մասնակիցները ընդհանուր գաղափար կազմեցին մեդիայի մասին, Ֆրունզ Ավետիսյանը ներկայացրեց,
թե ինչպես ճիշտ ֆոտո և տեսանյութեր անել, իսկ Անուշ Հարությունյանը խոսեց այն
մասին, թե ինչպես պատրաստել գրագետ տեքստեր, հոդվածներ։ Օրը հագեցած էր գործնական
առաջադրանքներով, խաղերով ու տեսական մասով։
Ճամբարի երկրորդ օրը մասնակիցները
իմացան ու ուսումնասիրեցին րեդիմագ պլատֆորմը։ Դասընթացի ընթացքում սովորեցին, թե
ինչպես հոդվածներ տեղադրել րեդիմագում, ինչպես ստեղծել մեդիանյութերի
բովանդակություններ և ճիշտ դիզայն հաղորդել։ Ճամբարի երկրորդ օրը նույնպես լի էր
գործնական առաջադրանքներով։
Երրորդ օրը մասնակիցները շրջայց կատարեցին քաղաքում՝
կատարելով համայնքային խնդիրների ուսուսմնասիրություն։ Այնուհետև եռօրյա ճամբարի
արդյունքում ձեռք բերած առաջին երկու օրվա տեսական ու գործնական գիտելիքների հիման
վրա մասնակիցները հնարավորություն ունեցան աշխատելու իրենց անհատական պրոեկտնեի
վրա և ձևավորել դրանք րեդիմագ պատմապատումների հարթակում։ Մասնակիցները, որպես
փորձառություն պատրաստեցին պատմապատում րեդիմագ հարթակում, որոնցով կկիսվենք մեր հետագա գրառումներում։
Комментариев нет:
Отправить комментарий