вторник

ԲԱՑ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

·         Եթե դուք 18-24 տարեկան եք,
·         Հարավային Կովկասից եք,
·         չունեք լրագրության պրակտիկ փորձ,
·         ձիրք ունեք սովորելու լրագրության նրբությունները,
·         խոսում և գրում եք անգլերենի առնվազն միջին մակարդակով,
·         միտված եք խաղաղության և կցանկանայիք նոր ընկերներ ձեռք բերել Հարավային Կովկասի տարածաշրջանից,
ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է:
OC Media-ն հայտնում է, որ «Բաց կովկասյան լաբորատորիա լրագրության համար» (կամ կրճատ՝ OC լաբ) դասընթացը կանցկացվի Թբիլիսիում՝ ապրիլի 6-12-ը և մայիսի 25-31-ը:
OC Lab-ի համար դիմումները բաց են Հարավային Կովկասի այն երիտասարդների համար, ովքեր չունեն լրագրության պրակտիկ փորձ, բայց խիստ հետաքրքրված են այդ առարկայով:
Լաբորատորիան կներառի պարապմունքներ մեդիայի գրագիտության հիմունքների, լրագրողական ժանրերի և գրելու ոճերի, հարցազրույցի մեթոդների, էթիկայի և այլնի վերաբերյալ:
Դասընթացը հիմնված կլինի պրակտիկ վարժությունների վրա` համոզվելու համար, որ մասնակիցները ձեռք են բերում իրական հմտություններ (ոչ միայն տեսական), ինչպես նաև ուսման գործընթացը լինի զվարճալի:
Դասընթացը բաղկացած կլինի երկու մոդուլից, որոնց պարտադիր է հաճախել: Երկրորդ մոդուլի ավարտից հետոյուրաքանչյուր մասնակից կստանա փոքր ֆինանսական դրամաշնորհ՝ աշխատելու իր սեփական լրագրողական պատմության վրա: Նրանք հնարավորություն կունենան աշխատել OC Media-ի խմբագիրների հետ, ովքեր կընտրեն, թե որ պատմությունները կհրապարակվեն իրենց հարթակում:
Տրանսպորտային ծախսերը դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև կեցությունը և սնունդը հոգում է OC Media-ն:
Դիմելու համար խնդրում ենք ուղարկել պահանջվող փաստաթղթերը հետևյալ էլ. փոստի հասցեով՝ contact@oc-media.org
·         անձնագիր,
·         ինքնակենսագրական (CV),
·         մոտիվացիոն նամակ այն մասին, թե ինչու եք ցանկանում մասնակցել OC լաբորատորիային:
Նաև վերնագրի դաշտում նշեք «OC Lab»:
Ձեր մոտիվացիոն նամակը կլինի հիմնական չափանիշը՝ հաջողակ թեկնածուներին ընտրելու հարցում:
OC Lab-ը խրախուսում է հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերին՝ դիմելու սույն ծրագրին:
Դիմումը ներկայացնել ոչ ուշ, քան 2020 թվականի մարտի 1-ը: Արդյունքները կհայտարարվեն մինչև 2020 թվականի մարտի 9-ը:

Հարցեր ունենալու դեպքում կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն:

Комментариев нет:

Отправить комментарий