пятница

Լրագրողական աշխատանքների մրցույթ

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ հայտարարում է լրագրողական աշխատանքների մրցույթ:
Մրցույթի նպատակը ԶԼՄ-ների և սոցիալական մեդիայի հնարավորություններն օգտագործելով՝ «սիրո» թեմայով լրագրողական նյութերի ստեղծումն ու տարածումն է:
Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած, լրագրողական դաշտում գործունեություն ծավալող յուրաքանչյուր անձ: Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է հրապարակված լինեն սույն թվականի հունվարի 1-ից փետրվարի 20-ը:
Մրցույթի անվանակարգերն են.
• Լավագույն հեռուստանյութ
• Լավագույն ռադիոնյութ
• Լավագույն տպագիր հոդված
• Լավագույն առցանց հրապարակում:
Աշխատանքները գնահատվում են ըստ՝
• Ստեղծագործականության (կրետիվության)
• Նորարական լուծումների բազմազանության
• Լրագրողական գրագետ աշխատանքի մատուցման
• Լրագրողական էթիկայի:
Մրցույթի հայտերն ընդունվում են փետրվարի 7-ից մինչև փետրվարի 20-ը: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողին նախատեսված է դրամական մրցանակ:
Աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին:
Հայտերը կարող եք ներկայացնել press@qahana.am հասցեով:
Հեռախոս՝ 010 527922
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Комментариев нет:

Отправить комментарий