четверг

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Էլեկտրոնային հասցեների միջոցով վտանգավոր վիրուս է տարածվում, որը նպատակ ունի տվյալներ գողանալու միջոցով գումար հափշտակել։
Եթե անգամ ծանոթից եք ստացել նման բովանդակությամբ նամակ, մի շտապեք ներբեռնել ֆայլը։ 
Կապի այլ միջոցով ճշտեք՝ արդյո՞ք իսկապես ձեզ նման բան ուղարկել են։

вторник

Փաստերի ստուգում. տեղեկություն ստանալու հարցում


ՀՀ վարչապետի աշխատակազմ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի
Գյումրու մասնաճյուղ, 
Հայրապետյան Լուսինե Բենիամինի


Տեղեկություն ստանալու հարցում


Հարգելի պրն՝ Ն· Փաշինյան
Համաձայն ՀՀ Սահմանադրության 42 և 51 հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների՝ խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ՝
1. Շիրակի մարզում գործազուրկների թվի ավելացման մասին 2019թ.-ից մինչև 2020թ.-ի հունվար ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
2. Մինչև 2020թ.-ի հունվար ամիսը ներառյալ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը Գյումրի քաղաքում:
3. Մարզերի մակարդակով Շիրակի մարզը ո՞ր տեղն է զբաղեցնում գործազրկության ցուցանիշով և ո՞ր մարզերն են զբազեցնում 1-ին,2-րդ,3-րդ տեղերը 2018թ-ից մինչև 2020թ.-ի հունվար ամիսը ներառյալ:


«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն ՝ քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության: Ուստի, խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) և հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը:

четверг

Սոցիալական մանկավարժի դերը կրթական համակարգում. հարցազրույց ՇՊՀ Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս, Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ Անդրանիկ Շահինյանի հետ


Անդրանիկ Շահինյան
-Կրթական համակարգում որո՞նք են այն հաստատությունները, որ ունեն սոցիալական մանկավարժի կարիք.
-Կրթական համակարգում սոցիալական մանկավարժի կարիք ունեն հետևյալ հասատատությունները՝ հանրակրթական դպրոցը, մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնը, դժվար և շեղվող վարքով երեխաների հետ մասնագիտացված հաստատությունները, ռեաբիլիտացիոն /վերականգնողական/, շտկողական, խորհրդատվական կենտրոնները։

-Ու՞մ հետ է աշխատում սոցիալական մանկավարժը կրթական համակարգում։

-Սոցիալական մանկավարժը կրթական համակարգում աշխատում է հետևյալ խմբերի երեխաների հետ՝ ինտելեկտի և զարգացման խանգարումներով, տնային պայմաններում ուսուցանվողների, դեզադապտացված երեխաների, ովքեր մտնում են ախտաբանական, հոգեսոցիալական և սոցիալական տիպերի մեջ, վարքի շեղումներով, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների  և անչափահաս իրավախախտների հետ։

-Ի՞նչ է նշանակում լինել սոցիալական մանկավարժ։
-Սոցիալական մանկավարժն այն մասնագետն է, որը կամրջում է մեծահասակների և փոքրերի կյանքը. նա դպրոցի, ընտանիքի և հասարակության միջև ամուր կապ ստեղծողն է, դժվար իրավիճակում հայտնված երեխայի առաջին օգնականն ու պաշտպանը, վերադաստիարակման գործընթացում հայտնված անչափահասի, նրա ծնողների ընկերն ու խորհրդատուն: Այն սոսկ մասնագիտություն և բարձրագույն կրթություն չէ. «Դա կոչում է, նվիրում, մարդու, երեխայի, մանկության նկատմամբ մեծագույն պատասխանատվություն, ուրիշի ցավն ու դժբախտությունը զգալու, օգնության հասնելու պատրաստակամություն ու ցանկություն, ապրումակցում, հանդուրժելու կարողություն»:
Սոցիալական մանկավարժի կարևորագույն խնդիրներն են՝ աջակցել երեխային հոգեպես,
սովորեցնել համակերպվել դժվարություններին, ինչ-որ ուղի գտնել և որոշում ընդունել,
համոզել նրան, որ ամեն ինչ կարելի է փոխել դեպի լավը։