ՀՀ վարչապետի աշխատակազմ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի
Գյումրու մասնաճյուղ,
Հայրապետյան Լուսինե Բենիամինի
Տեղեկություն ստանալու հարցում
Հարգելի պրն՝ Ն· Փաշինյան
Համաձայն ՀՀ Սահմանադրության 42 և 51 հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների՝ խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ՝
1. Շիրակի մարզում գործազուրկների թվի ավելացման մասին 2019թ.-ից մինչև 2020թ.-ի հունվար ամիսը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
2. Մինչև 2020թ.-ի հունվար ամիսը ներառյալ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը Գյումրի քաղաքում:
3. Մարզերի մակարդակով Շիրակի մարզը ո՞ր տեղն է զբաղեցնում գործազրկության ցուցանիշով և ո՞ր մարզերն են զբազեցնում 1-ին,2-րդ,3-րդ տեղերը 2018թ-ից մինչև 2020թ.-ի հունվար ամիսը ներառյալ:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն ՝ քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության: Ուստի, խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) և հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը:
Կանխավ շնորհակալ եմ՝ Լուսինե Հայրապետյան 01/03/2020թ.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգ
Հարգելի Լուսին Հայրապետյան,
Ձեր դիմումը գրանցվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Մինչև նախարարությունից պաշտոնական պատասխանի ստացումը, Ձեր դիմումի ընթացքին կարող եք հետևել նաև սեղմելով հետևյալ հղումը:: Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել 010-56-53-83, 010-52-08- 30 հեռախոսահամարներով:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ
0010, ք. Երևան, Կառավարական տուն 3 հեռ. (374 10) 56 53 83, ֆաքս (374 10) 52 08 30
http://www.mlsa.am info@mlsa.am
0010, ք. Երևան, Կառավարական տուն 3 հեռ. (374 10) 56 53 83, ֆաքս (374 10) 52 08 30
http://www.mlsa.am info@mlsa.am
Հարգելի Լուսինե Հայրապետյան,
ՀՀ վարչապետի աշխատակազմ հասցեագրված Ձեր հարցումը՝ Շիրակի մարզում գործազրկության մակարդակի վերաբերյալ վերահասցեագրվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից էլ կստանաք պատասխանը:
Հարգանքով,
Հայաստանի Հանրապետություն,
ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ,
Կառավարական տուն 1
ՍԱԽԱՐՈՎԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ
ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԼՈՒՍԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ
Հարգելի տիկին Հայրապետյան
Ի պատասխան 2020 թվականի մարտի 2-ի Ձեր N 968՝ տեղեկատվություն ստանալու հարցմանը, հայտնում ենք հետևյալը.
Ձեր կողմից հայցվող տեղեկատվությանը ՀՀ Շիրակի մարզպետարանը չի տնօրինում: Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթների՝ գործազրկության վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքէջից (հղումը՝ https://www.armstat.am/am/):
Հարգանքով՝
_______X___________________________
Կատարող.` Ա. Գյունաշյան
Սոցիալական ապահովության բաժին
Տեղեկություն ստանալու հարցման հեղինակ Լուսինե Հայրապետյան,
Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության դասընթացների շրջանավարտ (2020)
Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:
Комментариев нет:
Отправить комментарий