Показаны сообщения с ярлыком Շուրա Մարտիրոսյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Շուրա Մարտիրոսյան. Показать все сообщения

понедельник

«Ինֆոգնացքը» մեկ ամիս անց...

Հեղինակ` Շուրա Մարտիրոսյան

Չգիտեմ` որտեղից սկսել. անցել է մեկ ամիս, բայց դեռ այդ օրվա զգացողություններն ինձ չեն լքում: Օրն իրոք հրաշալի էր:
Դա «Ինֆոգնացք» սոցիալական նորարարական ծրագիրն էր. երևի դուք առաջին անգամ եք լսում «Ինֆոգնացք» բառը: Այն շատ պարզ է ու աննկարագրելի: Ինֆորմացիոն գնացք:
Առավոտյան ժամը ութն էր, մենք գնացքի կանգառում էինք, անհամբեր սպասում էինք գնացքի ժամանելուն: Բոլոր ընկերներս այդտեղ էին, շատերին չէի տեսել արդեն մեկ տարուց ավելի: Երբ արդեն գնացքում էինք բոլորին ողջունեցի, խոսեցի ու հասկացա մի բան` ունենալ շատ ընկերներ, հիասքանչ է, բայց չկարողանալ շփվել նրանց բոլորի հետ, շատ ցավալի է: Երբեմն, ժամանակ առ ժամանակ, հարկավոր են նման միջոցառումներ, որոնք երիտասարդներին կօգնեն տեսնել իրենց ընկերներին` հին ու նոր, վերհիշել անցյալը, լավ օրերը, արկածները և այն ամենն, ինչը իրենց  հիշողության մեջ դարձել են մանկության ու պատանեկության վառ օրեր և հուշեր:
«Ինֆոգնացքը» հենց այն ծրագիրն էր, որն առաջին հերթին ինձ օգնեց վերագտնել իմ անցյալի աննկարագրելի հուշերը հենց այն մարդկանց հետ, ովքեր հանդիսացել են այդ հուշերի մի մասնիկը: Իսկ մեկ տարուց ես արդեն կարող եմ խոսել և վերհիշել «Ինֆոգնացքը», թե ինչքան հաճելի էր, թե ինչքան անմոռանալի, երբ ընկերներիդ հետ հավաքվում ես մեկ մտքի և մեկ նպատակի շուրջ, մշակում ես ծրագրեր, զարգացնում այն, հինը չկորցնելով` կառուցում նորը, առաջարկում գաղափարներ, որոնք կքննարկվեն և հաջողության դեպքում կարժանանան հավանության:
Մենք ունեցանք թեժ քննարկումներ, անգամ շատ ծիծաղելի և անսպասելի պահեր, որոնք էլ ավելի թարմ էին պահում մեր միտքը և մոտվիացնում մեզ դեպի մեր նպատակ: Մեզ տրված էր չորս ժամ, որից հետո մենք մեր ծրագիրը վերջնական տեսքով պետք է ներկայացնեինք ծրագրի բոլոր մասնակիցներին և ծրագիրը գնահատող անձնակազմին: Ուղիղ երեք ժամ քառասունհինգ րոպե մենք խոսում էինք, իսկ վերջին տասնհինգ րոպեն իսկական խառնաշփոթ էր. ծրագրի պաստառ, պրեզենտացիա, մտքերի կառուցողական ձևակերպում պաստառի վրա, և այդ ամենը դեռ պատրաստ չէր:
Հիասքանչ տրամադրություն էր մեզ մոտ, չէ՞ որ բացի ընկերական շրջապատից, բացի լավ գաղափարից և մտքերից ակնհայտ դարձավ մեկ, բայց, թերևս, շատ կարևոր մի հանգամանք. մենք աշխատել էինք, աշխատել էինք, որպես թիմ և մեկ ընտանիք, և արդյունքում մեծ հաջողությունը ժպտաց մեզ:
Ես սիրեցի «Ինֆոգնացքը», որովհետև այն բացեց մեր աչքերը, որպես անհատականություն և մեզ տվեց ամենակարևորը՝ ընկերներ:


Ահա և մենք արդեն Արմավիրում էինք, որտեղ մեզ հնարավորություն ընձեռվեց առանձնանալ խմբերով և լրջորեն քննարկել սեփական ծրագրերը: Այն գաղափարը, որի շուրջ ես ցանկացա աշխատել, կամավորության վերաբերյալ ծրագիրն էր: Օգնել պատանիներին և երիտասարդենին, գտնել աշխատանք սեփական հետաքրքրությունների և մտահորիզոնի սահմաններում: Դա ինձ համար հիանալի միտք էր, հնարավորություն տալ մարդկանց չկորցնել սեփական «ես»-ը և գտնել անհատի առանձնահատկությունները հասարակության մեջ: Փորձել օգնել այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը:
 Ծրագիրն ուներ մշակման և զարգացման կարիք, իսկ դա հեշտ բան չէ. հարկավոր էր լուրջ թիմ, լուրջ աշխատանք, եզրակացություններ և ամենակարևորը` արդյունք: Արդյունքը արդեն կլիներ ծրագրերը գնահատող անձնակազմի կողմից մեր ծրագրի հավանությունը: 
...ներկայացրեցինք մեր ծրագիրը, լսեցինք ևս հինգ թիմերի ծրագրեր, որոնք մեկը մյուսին չէին զիջում և ոչ մի բանով:
Իրականում հաղթեցին, ոչ թե այն ծրագրերը, որոնք լավ կամ նորարարական գաղափարներ էին, (բոլորն էին լավը) այլ այն ծրագրերը, որոնք մշակվել էին լավ թիմային աշխատանքի արդյունքում: Եվ իրոք, փորձը բազմիցս ցույց է տվել, որ թիմային աշխատանքը և ընկերական ջերմ մթնոլորտը կարող է ցանկացած ծրագիր, ցանկացած գաղափար և անգամ նոր ծնված միտք մշակել մինչև այն մակարդակը, երբ այն  կդառնա իրականություն:
Մենք արդեն հետ էինք վերադառնում, գնացքը արագ էր շարժվում, ներսում շատ հաճելի էր, իսկ դրսում` մութ ու ուժեղ քամի: Մեզ խնդրեցին փակել պատուհանները և ապահովել լռություն: Այդ ընթացքում խոսեցին ծրագրի կազմակերպիչները և իրենց շնորհակալական խոսքն ասեցին ծրագրի հովանավորներին և մեզ: Շնորհակալություն հայտնեցին լավ մտքերի և գաղափարների համար և հայտարարեցին այն երկու ծրագրերը, որոնք հավանության էի արժանացել:
Ծափահարություններ... ուրախ մթնոլորտ...անկեղծ ժպիտներ, որոնք արտացոլում էին բոլոր մասնակիցների հոգեվիճակը... շնորհավորանքներ... մեծ ուրախություն: Մեր ծրագիրը երկու հաղթողն ծրագրերից մեկն էր:
Եվ սա ինֆոգնացքն էր, հիանալի է չէ՞: Մի տեղ, որտեղ կհանդիպես քո բոլոր ընկերներին, մի տեղ, որտեղ կա սեր և ջերմություն և իհարկե, անսահաման ինֆորմացիա և գնացքի շարժման նման արագ սլացող ու գեղեցիկ մտքեր: «Ինֆոգնացքը» շատ բան փոխեց. հիմա մենք ավելի հաճախ ենք հանդիպում, քանի որ ունենք ընդհանուր աշխատանք, աշխատանք կամավորների հետ: Այն միայն ծրագիր չէր, այն ցանցային ծրագիր էր, որ մասնակիցներին հնարավորություն է տալիս զարգանալ, ընդլայնել սահմանները, ունենալ նոր ընկերներ և էլ ավելի զարգացնել սեփական գաղափարները:
Յուրաքանչյուրիս կյանքում նշմարվեց ևս մեկ լուսավոր կետ, և տարիներ անց մենք արդեն կվերհիշենք «Ինֆոգնացքը», որպես մեր կյանքի լավագույն շրջադարձերից մեկը: Այն շրջադարձը, որ մեզ տվեց այն, ինչի կարիքն ունեինք և զգում էինք: Ես շատ շնորհակալ եմ «Ինֆոգնացքից» և «Ինֆոգնացք» սոցիալական նորարարական ծրագրի կազմակերպիչներին և, ի նշան իմ շնորհակալության, գրում եմ այս տողերը` վերհիշելով այն աննկարագրելի պահերը, որոնք մեծ դեր ունեցան մեր կյանքում:

среда

Ինչու՞այսպես չարացան


Բարև, ես ՇուրաՄարտիրոսյանն եմ: Ես արդեն մեկ տարի է զբաղվում եմ քաղաքացիական լրագրությամբ, ու այս ընթացքում երբևիցե նախաբանով նյութ չեմ գրել:
Երևի այս նյութս իր տեսակի մեջ միակն է: Իմ «Ինչու՞այսպես չարացան» նյութը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երիտասարդների, նրանց միջմշակութային հաղորդակցման և միմյանց նկատմամբ վարվող քաղաքականության մասին է


2013 թվականի փետրվարի 22-ին տեղի ունեցավ Գյումրու երիտասարդական բանկ կոմիտեի հանդիպում-քննարկումը Շիրակի մարզի ակտիվ երիտասարդների հետ: Քննարկման հիմնական հարցերը վերաբերվում էին Անդրկովկասի երկրներին:
Հանդիպում-քննարկման ժամանակ բոլորն ազատորեն արտահայտեցին իրենց կարծիքները: Ներկաներից մեծամասնությանը բախտ էր վիճակվել շփվել Հայաստանի Հանրապետությանը սահմանակից երկրների երիտասարդների հետ: Գուցե նրանց կարծիքները սուբյեկտիվ էին, այնուամենայնիվ, նրանց բախտ էր վիճակվել ճանաչել և գործունեություն ծավալել մեր «հարևանների» հետ:
Խնդիրները շատվեն, լուծումները` նույնպես, սակայն անիրատեսական են դառնում, երբ չկա փոխադարձ հասկացվածություն և փոխզիջման ցանկություն: Կոնֆլիկտային հարաբերություններ ամենուրեք էլ կան, սակայն Հայաստանի դեպքում այն առանձնանում է իրեն բնորոշ յուրահատկությամբ: Այնպիսի հարաբերություններ սեփական հարևանների հետ, ինչպիսին ունի Հայաստանը, չունի ոչ մի այլ երկիր: Չնայած այն ամենի`Հայաստանի Հանրապետությունը փորձում է փոխզիջումների գնալ հարևանների հետ, բայց կարծես խնդիրները գնալով դառնում են էլ ավելի դժվար լուծելի, և մտացածին կծիկը, քանդվելու փոխարեն, գնալով մեծանում է: Հայստանի Հանրապետության համար այս հարցը շատ ավելի կարևոր է, քանի որ այն «ծովից ծով Հայաստանից» մնացել է մի բուռ հող: Մեր պայքարի նպատակն է` վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը, լիարժեքորեն հայրենիք վերադարձնել Ջավախքը, Նախիջևանը, ԼՂՀ-ն, Արևմտյան Հայաստանը՝ մեր պապական հողերը: 
Մեր նպատակն է, որ ամբողջ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հայ ազգը 20-րդ  դարի սկզբին`քաղաքակրթության զարգացման և կատարելագործման տարիներին, տեսավ մի երևույթ, որը նույնիսկ Քարե դարին բնորոշ չէր:
Հայ ազգը 20-րդ դարի վերջին կրկին ճաշակեց «հարևանների>> կողմից մատուցված դառը անակնկալը, և այն կրկին անտեսվեց աշխարհում ամենահզոր կառույցի՝ միջազգայինհանրությանկողմից:
Այսօր Հայաստանի Հանրապետությունն ապացուցեց, որ արդարությունը վերականգնվում է, երբ նրա թիկունքին կանգնած է հզոր մի բռունցք՝ հայի հավաքական բռունցքը, որը  պատրաստ է ընդունել ցանկացածի նետած ձեռնոցը և պաշտպանել այն, ինչ արյան գնով է ձեռք բերվել:
Երիտասարդական բանկի նպատակն է ժամանակի ընթացքում թշնամացած հարևան երկրների երիտասարդների միջև կապել երկխոսության կամուրջ, որը ենթակա չի լինի ոչնչացման:
Չմոռանանք, որ հենց երիտասարդներն են ցանկացած պետության կայուն ուժն ու ապագան: 
Ես վստահ եմ, որ ԴՈՒ, այո՛, հենց ԴՈՒ, կկարողանաս փոխել ինչ-որ մի բան, թեկուզ`աննշան:
Ուզում եմ դիմել հենց ՔԵԶ, որ վերհիշես ու համոզվես, որ ցանկացած որոշում, ցանկացած նախագիծ, որ վերջում հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, սկսվել է մեկ անհատից, հետո նրան է միացել մեկ ուրիշը, հետո` ևս մեկն ու այդպես շարունակ
ԴՈՒ նույնպես կարող ես լինել հզոր և ուժեղ, բայց այն դեպքում, երբ կճանաչես  ՔԵԶ, քաջատեղյակ կլինես ՔՈ պատմությանը, ՔՈ պապերի անցյալին:
Հավատա՛ և վստահորեն կառուցիր ՔՈ ու ՔՈ երկրի ապագան ՔՈ իսկ ձեռքերով:
Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին և՛ ընտանիքս, և՛երկիրս, և՛ աշխարհը…
Ուինսթոն Չերչիլ

Շուրա Մարտիրոսյան, ք. Գյումրի
Այս նյութը մասնակցում է Գյումրի Ինֆոտան գավաթի մրցույթին:



четверг

«Ճանաչիր փողի արժեքը» ավանդային արշավի առցանց մրցույթի հաղթողը Գյումրի Ինֆոտնից է

Ամերիա բանկն վերջապես ամփոփեց «Ճանաչիր փողի արժեքը» ավանդային արշավի ֆեյսբուքյան էջում հայտարարված առցանց մրցույթի արդյուքները: Հինգ առավելագույն “Like”-եր հավաքած բլոգերների կողմից կատարված գրառումները մրցույթի եզրափակիչ փուլում ուսումնասիրվեցին Ամերիաբանկի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, մասնավորապես ուսումնասիրվեց գրառումների համապատասխանությունը մրցույթի կանոններով սահմանված չափանիշներն:
Հաղթող ճանաչվեց 17-ամյա Շուրա Մարտիրրոսյանը Գյումրուց, ով Գյումրի Ինֆոտան անդամ է: Ամերիաբանկում նրան հանձնվեց մրցանակը` 200,000 ՀՀ դրամ, որը տրամադրվեց Ամերիաբանկի VISA Gift միջազգային քարտով:
Շուրան անկեղծորեն ներկայացրեց, որը ինքը չէր էլ պատկերացնում, որ կարող է հաղթող ճանաչվել և առաջին հերթին կարևորում էր իր մասնակցությունը, այլ ոչ հաղթանակը, սակայն եզրափակիչ փուլ անցնելուց հետո նա մեծ հույս էր տածում, որ հենց ինքը կարող է դառնալ լավագույնը: Երիտասարդ բլոգերի համար շատ ոգևորիչ էր այս հաղթանակը, քանի որ սա առցանց մրցույթի մասնակցության նրա առաջին փորձն էր:
Այն հարցին, թե ինչ արժեք ունի փողը Շուրայի կյանքում, և որն է իր համար ամենակարևոր արժեքը կյանքում, վերջինս պատասխանեց. «Փողը նոր ճանապարհներ հարթելու, հնարավորությունները բարելավելո ւև նոր ձեռքբերումների համար եմ կարևորում, իսկ կյանքում ամենամեծ արժեքը` գնահատել ունեցածը և ձգտե լհասնել ավելիին»: