четверг

Կատակներ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ


***
Տունը մնացած Վարսենիկը, տառապում է աղերի կուտակումներից: 
Փորձանքն օր գալու էղնի՝ առանց աղաբլիթ ու երազ էլ գուկա:

***
Մե տեսակմ աղջիկներ կան, օր կողքներով կանցնիս, ման գուկաս, թե A4 թղթի վրա ընչի՞ չեն գրել.
Գզուշացեք՝ ներկած է:

***
Սուրբ Սարգսի տոնին աղջիկների գործն է զոռ:
Հմի երազեք ասպետի գալու մասին, նշանվելուց յեդեւ էլ սպասեք ըդոր տուն գալու մասին:

***
Երազի մեջ դուռը կծեծեն.
-Ո՞վ է:
-Ջրի մարդը:
-Ջու՞ր ես բերել:
-Չէ, պարտք ունիք, ե՞րբ բդի վճարեք: 

***
Կսեն տունը մնացածի դեպքում բացի սովորական աղից՝ կալյումական, պերմանգանական, մագնեզիումի աղ բդի լցնեք, օր բանմ էղնի:

***
-Երազիս մեջ կուրսիս տղուն եմ տեսել...
-Խճի, էն բոյովի՞ն:
-Հա:
-Ջուր տվա՞վ:
-Չէ, տնայինների տեղը կհարցներ:





Երբեմն բոլորս ենք փոքրամասնություն

Մայիսի 29-ին Գյումրի Ինֆոտանը տեղի ունեցավ «Երբեմն բոլորս ենք փոքրամասնություն» թեմայով հանդիպում-քննարկումը:Հանդիպման ժամանակ ցուցադրվեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից նկարահանված «Պարսկական սպագետի» վավերագրական ֆիլմը, որից հետո ծավալվեց քննարկում: Ֆիլմի համառոտ տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հանդիպմանը մասնակցում էին տարբեր կրոնական հաստատությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Հայաստանում կրոնական և ազգային փոքրամասնությունների երեխաների իրավունքների պաշտպանության ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ Համաշխարհային 
անկախ երիտասարդական միավորում ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից։ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացված «Կրոնական և ազգային փոքրամասնությունների երեխաների իրավունքների պաշտպանության» իրավիճակային վերլուծությունը ցույց են տվել, որ հանրային դպրոցներում, հատկապես համայնքներում փոքրմասնության ներկայացուցիչները ենթարկվում են տարատեսակ խտրականության դրսևորումների, որոնք հաճախ հանգեցնում են նրանց սոցիալական մեկուսացվածության։
Զանգվածային լրատվամիջոցները մի կողմից, դպրոցը, եկեղեցին և նույնիսկ պետական կառույցները` մյուս, հաճախ ցուցաբերում են կողմնակալ վերաբերմունք` պաշտպանելով մեծամասնություն ներկայացնող խմբերի շահերը, միասնական կրոն և միասնական ազգություն հասկացությունները կապելով հայապահպան և հայրենասիրական գործունեության հետ։
Սույն ծրագրի նպատակն է խթանել երեխաների իրավունքները, հանդուրժողականության և բազմազանության մթնոլորտը և նվազեցնել ատելության և խտրականության դրսևորումները, հենվելով մարդու իրավունքների համընդհանուր դրույթների վրա։

понедельник

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» -գարնանային առաջնություն

Մայիսյան տոները լիակատար չէին լինի առանց ինտելեկտուալ տոների: Մայիսի 17-18 Գյումրիում տեղի ունեցան «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի կողմից մեկ տարի առաջ հիմք դրված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ » խաղի միանգամից երեք լիգաների առաջնություններ: Մայիսի 17-ին Գյումրու թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի առաջին լիգայի (ուսանողական և երիտասարդական թիմեր՝ 18-30տ.) և պատանեկան (14-18տ.) լիգաների գարնանային առաջնությունը, որին մասնակցում էր 9 թիմ, որոնցից 2-ը՝ ոչ մրցույթային կարգով: Երկու փուլի ընթացքում հնչեց 32 հարց հայերենով: Պատանեկան լիգայի մրցությունում առաջին տեղը գրավեց «Ֆոտոն» աշակերտական թիմը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին, համապատասխանաբար, թիվ 2-րդ դպրոցի «Բինգո» և «Տեմպ» վարժարանի «Տեմպ» աշակերտական թիմերը, իսկ ուսանողական և երիտասարդական թիմերի մեջ առաջինն էր «Գենտ» թիմը: Մայիսի 18-ին Գյումրու «Ֆոտոն» վարժարանում տեղի ունեցած Բարձրագույն լիգայի առաջնությանը մասնակցում էին 7 թիմ: Առաջին տեղը զբաղեցրեց «Սենատորներ» թիմը, երկրորդ տեղում էր «Պոլիտեխ» թիմը, իսկ երրորդ հորիզոնականում «Մելանխոլիա» նորակազմ թիմը:

воскресенье

Վիքիակումբը գործում է ողջ թափով

Սախարովի կենտրոնի «Գյումրու ԻնֆոՏուն» տեղեկատվական կենտրոնի նպատակն է քաղաքացիների համար դառնալ տեղեկատվություն ստեղծող և սփռող մատչելի միջավայր, որտեղ կենտրոնացված են ինֆորմացիա ստեղծելու համար անհրաժեշտ մարդկային ներուժ և տեխնիկական միջոցներ: «Գյումրու ԻնֆոՏուն» տեղեկատվական ռեսուրս կենտրոնը՝ կիսելով ազատ գիտելիքի և բովանդակության անհրաժեշտության ու հանրության համար դրանց հասանելիության գաղափարները, իր աջակցությունն է հայտնել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ին՝ Գյումրիում 2014թ. փետրվարից ձևավորված «Վիքիակումբին», որի նպատակն է խթանել հայերեն Վիքիպեդիայում հայալեզու հոդվածների քանակությունը: Ըստ նախագծի կազմակերպչիների այս ձևով հայերեն Վիքիպեդիան էլ ավելի մասսայական կդառնա և մարդիկ ավելի շատ հայերեն լեզվով հոդվածներ կկարողանան կարդալ կայքում: Ինչ լավ կլիներ, որ մեզնից յուրաքանչյուրն առնվազն մեկ հայերենով խմբագրված հոդված տեղադրեր hy.wikipedia.org կայքում: 
ԵՎ Վիքիակումբն սկսել է իր աշխատանքները, իսկ արդյունքն ակնհայտ է.  «Մեկ հայ, մեկ հոդված» նախագծում մեր երիտասարդները «չափը անցել են»` մեկի տեղ 10, 20, 30, …100 հոդվածներ են գրում-տեղադրում /շուտով Գյումրու Վիկիակումբը կանցնի 1000-ի սահմանը/: Կեցցե'ք երիտասարդներ, ավագ սերունդը պետք է օրինակ վերցնի: Այս պահին Գյումրու ինֆոտանը Վիկի ակումբի մի խումբ «առաջամարտիկներ» խմբագրում են Վիկիպեդիա հանրագիտարանի «Քաղաքացիական լրագրություն», «Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլ-Լենինա-կան», «Մարկ Տվեն», «Գյումրու Սև բերդ /Սև ղուլ/ և այլն» հոդվածները: Աշխատանքները շարունակվում են, անելիքները շատ են և բավական բարձր է դրված «նշաձողը», այս պարագայում ջանք-եռանդ չեն խնայում Գյումրի Վիկիակումբի ղեկավար Կարեն Տերտերյանը, փորձագետներ Մհեր Բեքարյանը, Վաչագան Ղռաթյանը: 
Արշավին արդեն իրենց մասնակցությունն են ցուցաբերել քաղաքական գործիչներ, երգիչներ, դերասաններ և ուղղակի սրտացավ հայեր: Եթե ցանկանում եք մասնակցել «Մեկ հայ, մեկ հոդված» արշավին և չգիտեք ինչպես, կարող եք դիմել Գյումրի Վիքիակումբին: Ի դեպ, Ֆեյսբուքում բացված է Գյումրիում հիմնված Վիքիակումբի գործունեության համակարգման, փոխօգնության աշխատանքային խումբ, կարող եք հեռակա ակտիվ մասնակցություն ունենալ և մասնակցել առկա քննարկումներին` ք.Գյումրի, Մ.Մկրտչյան 38 ա/1:

Արա Պապյանը հյուրընկալվեց «Վիկտորիա» պատմաբանների ակումբ

Մարտի 8-ին  Գյումրի Ինֆոտանը տեղի ունեցավ «Վիկտորիա» պատմաբանների ակումբի հերթական հանդիպումը:  «Վիկտորիա» ակումբի հյուրն էր դիվանագետ, պատմաբան, հասարակական գործիչ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Հանդիպմանը ներկա էին Պատմաբանների ակումբի անդամները, հասարակական կազմակերպությունների և հայանքների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, ուսանողներ, աշակերտներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: 
Հանդիպման ընթացքում ներկայացված «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը. հնարավորություններ և հիմնախնդիրներ» թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց. ներկաները կիսվեցին իրենց մտորումներով և հարցերով:Իսկ ակումբի գրադարանը համալրվեց ևս մի քանի արժեքավոր գրքերով:

понедельник

Վիքիակումբ Գյումրի

Պատկերացրու աշխարհը, որտեղ մարդկության ողջ գիտելիքները հասանելի են յուրաքանչյուրին... Պատկերացրեցի՞ր... Սա Վիքիմեդիա Հայաստանի տեսլականն է և մենք ցանկանում ենք, որ այդ գիտելիքները հասանելի լինեն հայոց լեզվով և ողջ աշխարհում: Իսկ դո՞ւ...

«Վիքիակումբ Գյումրի» ծրագրի նպատակն է Հայաստանի երկրորդ քաղաքում ձևավորել ակումբային ձևաչափով գործող ակտիվ վիքիհամայնք ու միջավայր, ուր ընդգրկված մասնակիցները կնպաստեն ազատ գիտելիքի ու բովանդակության ստեղծմանն ու հանրայնացմանը:
Դրան հասնելու համար դասընթացը հնարավորություն է ստեղծում ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք կօգնեն ինքնուրույն գործունեություն ծավալել:

Դասընթացի տևողությունը 10 շաբաթ է, շաբաթական երկու առկա հանդիպում պարբերականությամբ, ինչպես նաև դրանց միջև ընկած օրերին՝ առցանց խորհրդատվության ու հանձնարարությունների տեսքով: Առաջին հանդիպումը լինելու է մարտի 8-ին: Հաջորդ հանդիպումները կորոշվեն ընտրված մասնակիցների հետ համաձայնեցնելով:

Թեմաները մատուցվելու են պրեզենտացիաների տեսքով, լինելու է փորձի ներկայացում, քննարկումներ, նյութի ինքնուրույն ու խմբային ուսումնասիրություն, դրանց տեքստային ու մեդիա նախապատրաստում: Յուրաքանչյուր տեսական նյութ ամրապնդվելու է գործնական աշխատանքով (ռեալ իրավիճակներ նմանակող վարժություններ, առցանց փորձարկումներ, թարգմանություններ, իրական գործողություններ և ներդրում): Ծրագրի աշխատանքային լեզուն հայերենն է:


Մասնակիցներն ընտրվելու են Շիրակի մարզից (ավագ դպրոցների սաներ, ուսանողներ, 18-30 տարեկան երիտասարդներ, ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ)` իրենց մոտիվացիայի, փորձի և առկա զբաղվածության ու հետաքրքրությունների հիմքով:
Դասընթացն ավարտած անձանց կտրամադրվի մասնակցության վկայական:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մարտի 5-ը, ժամը 23:59 լրացնել էլեկտրոնային այս դիմում-հայտը:

Ցավոք, տեղերը սահմանափակ են և կատարվելու է ընտրություն: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մեկ օրվա ընթացքում:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (095) 132-540 հեռախոսահամարով:

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծրագիրն իրականացնում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ն, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Գյումրի Ինֆոտուն» ռեսուրս կենտրոնի աջակցությամբ:

воскресенье

«Հայատյացությունն Արբեջանում» գրքի շնորհանդեսը Գյումրիում

Փետրվարի 23-ին Գյումրի Ինֆոտանը Սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ «Վիկտորիա» պատմաբանների ակումբը կազմակերպել էր «Հայատյացությունն Արբեջանում» գրքի շնորհանդեսը , որին ակումբի հրավերով ներկա էր նաև քաղաքական գիտությունների թեկնածու, Հարավային Կովկասի աշխարհքաղաքականության փորձագետ, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Հանդիպմանը ներկա էին քաղաքագետներ, պատմաբաններ, ուսուցիչներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, բանասերներ, ուսանողներ: Շնորհանդեսը բացեց «Վիկտորիա» պատմաբանների ակումբի նախագահ Լիլիթ Ասոյանը, նշելով, որ «Հայաֆոբիան Ադրբեջանում» գիրքը հասարակական լայն հնչեղություն ստացավ ոչ միայն հայ, այլև արտերկրյա և հատկապես ադրբեջանական հասարակական շրջանակներում, որոնք իրավացիորեն գիրքը որակեցին բեստսելլեր: Իսկապես այն պահանջված էր, քանզի հնարավորություն է ընձեռում տեսնելու Ադրբեջանի իրական դեմքը: Գիրքը մեծածավալ և բազմաբնույթ աշխատություն է, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում սոցիոլոգների, քաղաքագետների, հոգեբանների, պատմաբանների, կոնֆլիկտաբանների համար և պետք է դառնա վերջիններիս սեղանի գիրքը: Հատկապես կարևոր է աշխատության հրատարակումը ռուսերենով, քանզի այն կարող է լսելի դարձնել հայության ձայնը աշխարհի 1/6 մասում: Ցանկալի է, որ այն լույս տեսնի նաև այլ լեզուներով, որպեսզի հասանելի լինի հնարավորինս մեծ լսարանի համար: Բացման խոսքից հետո Անժելա Էլիբեգովան ներկայացրեց գիրքը և պատասխանեց ներկաների հարցերին: Ունկնդիրները շնորհակալություն հայտնեցին հեղինակին կատարած մեծածավալ, բարդ և հայրենանվեր աշխատանքի համար, հատկապես այն գյումրվա ունկնդրին ներկայացնելու համար, նշելով, որ հայրենասիրական դաստիարակությունն այսօր առաջնային է: 

Գրքի օնլայն տարբերակը կարող եք տեսնել այստեղ՝ 
http://stophatespeech.net/