Показаны сообщения с ярлыком «Գյումրու ԻնֆոՏուն». Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком «Գյումրու ԻնֆոՏուն». Показать все сообщения

четверг

«Ամասիա համայնքի զարգացման ծրագրի և բյուջեի վերլուծություն» զեկույցի ներկայացում

2021թ. դեկտեմբերի 15-ին Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտանը կայացավ հանդիպում-քննարկում, որի ընթացքում փորձագետ Ղարիբ Հարությունյանը, և օգնականներ Թամարա Խաչատրյանն ու Անուշիկ Ղազարյանը ներկայացրեցին «Ամասիա համայնքի զարգացման ծրագրի և բյուջեի վերլուծություն» զեկույցը: Հանդիպմանը մասնակցում էին Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը, համայնքապետարանի աշխատակազմի և Ամասիա համայնքի ՔՀԿ ներկայացուցիչներ, Գյումրու տարբեր ՀԿ-ներ ներկայացնող աշխատակիցներ և Գյումրու տնտեսագիտական համալսարանի ուսանողներ:

Բանախոսները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքը: Առավել մանրամասն անդրադարձ եղավ Ամասիա համայնքի ընդհանուր բնութագրին ու սոցիալ-տնտեսական ցուցանիշների վերլուծությանը, Ամասիա համայնքի զբաղվածության և կրթական մակարդակի վերլուծությանը, Ամասիա համայնքի 2017-2021թթ․ հնգամյա զարգացման ծրագրի և բյուջեի ծախսային ցուցանիշների վերլուծությանը:
Առավել կարևորվեցին հետազոտողների կողմից հնչած եզրակացություններն ու առաջարկությունները, որոնց շուրջ ծավալվեց քննարկում:
Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը մանրամասն ներկայացրեց միավորումից հետո համայնքում տեղի ունեցած փոփոխությունները, միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցությունը, հարկերի հավաքագրման դժվարությունները, գյուղատնտեսական խնդիրներն ու դրանց ուղղությամբ տարվող ու նախատեսվող աշխատանքները:
Ներկաների կողմից հնչեցին բազմաբովանդակ հարցեր, որոնց շուրջ ծավալվեց քննարկում:
Հանդիպման երկրորդ մասում Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան համակարգող Լուիզա Զաքեյանը ներկայացրեց Ինֆոտան կողմից ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում իրականացված այլ գործողությունների մասին: Խոսվեց «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքներով սահմանված թափանցիկության, հանրային հաշվետվողականության և մասնակցության ապահովման, դրանցում երիտասարդների ներգրավման անհրաժեշտության մասին:
Հանդիպման վերջում ներկաներին բաժանվեցին «Ամասիա համայնքի զարգացման ծրագրի և բյուջեի վերլուծություն» զեկույցի տպագիր օրինակներ և Սախարովի կենտրոնի Գյումրի Ինֆոտան գործունեությունը լուսաբանող թերթոններ:

Սույն հետազոտությունը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման
գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն
հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագիրն իրականացվում է Համայնքների
ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման
կենտրոնի (ՏՀԶՎԿ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ:
Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի նպատակն է բարձրացնել
հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների
գործընթացում:

вторник

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի ներկայացուցիչների այցը Գյումրի ինֆոտուն

Մայիսի 27-ին Գյումրի ինֆոտունը հյուրընկալեց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի ներկայացուցիչներ Բելլա Մարգարյանին և Արթուր Դրամփյանին:


Հանդիպման ընթացքում ինֆոտան համակարգողի, շահառուների և կամավոր-անդամների կողմից ներկայացվեց Գյումրի ինֆոտան գործունեությունը, իրականացրած միջոցառումները, նախաձեռնությունները, ակցիաներն ու դասընթացները:


Մասնակիցները նաև նշեցին, թե ինչ է տվել Գյումրի ինֆոտունն իրենց, ինչ ազդեցություն է թողել իրենց մտածողության ու հետագա գործունեության վրա, ինչպես է փոխվել իրենց կյանքը. մինչ Գյումրի ինֆոտուն այցելելը ու Գյումրի ինֆոտուն այցելելուց հետո:

среда

Շվեդիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պարոն Պատրիկ Սվենսոնի այցը Գյումրի ինֆոտուն

Մայիսի 11-ին Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտանը հյուրընկալեցինք Շվեդիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պարոն Պատրիկ Սվենսոնին:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց Գյումրի ինֆոտա
ն 10-ամյա գործունեությունը, իրականացրած ծրագրերը, խոսեցինք համայնքային խնդիրների ու դրանց լուծման ուղիների մասին:



Գյումրի ինֆոտան անդամները ու շահառուները նշեցին, թե ինչ ազդեցություն է ունեցել ու շարունակում է ունենալ Գյումրի ինֆոտունն իրենց կյանքում, ինչ հմտություններ ու կարողություններ են ձեռք բերել քաղաքացիական լրագրության, բլոգինգի, մեդիագրագիտության, քննադատական մտածողության և այլ դասընթացների շնորհիվ:


вторник

Մշակութային ինտեգրում. արցախցի ու գյումրեցի պատանիները շարունակում են միասին բացահայտել Գյումրին ու գյումրեցուն

Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտունն ապրիլի 17-ին Մշակութային ինտեգրում ծրագրի շրջանակներում Արցախից տեղահանված և Գյումրու թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում ապաստանած պատանիներին ու հաստատության սաներին այս անգամ հրավիրել էր իրենց ժամանցն ապահովելու և ընկերական միջավայր ստեղծելու «Նաշա Ռաշա» ժամնացային կենտրոն-սրճարանում։ 

Ստեղծվեց հետաքրքիր միջավայր. պատանիներից շատերն առաջին անգամ էի խաղում բոուլինգ: Սկզբում մասնակիցներին բացատրվեց խաղի կանոնները,  տրամադրվեց գնդակ նետելու-գլորելու հմտություններն ու «գաղտնիքները»:  Ներկայացվեց խաղի ստեղծման պատմությունը: 

Բոուլինգ (անգլ.՝ to bowl - գլորել), գնդակներովսպորտային խաղ, առաջացել է կեգլի խաղից։ Խաղի նպատակն է ձեռքով նետած հնարավորինս քիչ գնդակներով գցել կեգլիները, որոնք հատուկ ձևով շարված են առանց կողային հատվածների ուղու վերջում։

Աշխարհում ամենատարածված տարբերակը 10 կեգլիանոց բոուլինգն է (անգլ.՝ Tenpin), որի դեպքում կեգլիները դասավորվում են եռանկյունաձև՝ 1895 թվականին խաղացողների առաջին պրոֆեսիոնալ միության՝ «Բոուլինգի ամերիկյան կոնգրեսի» կողմից ընդունված կանոնների համաձայն։

Խաղի մեկ պարտիան բաղկացած է 10 ֆրեյմից։ Յուրաքանչյուր ֆրեյմում խաղացողն ունի նետելու երկու հնարավորություն։ Եթե խաղացողը առաջին հարվածով տապալում է բոլոր տասը կեգլիները, այդպիսի հարվածը կոչվում է սթրայք (անգլ..՝ strike՝ հարված), և նշանակվում է «X»: Եթե խաղացողը երկու հարվածով է տապալում բոլոր կեգլիները, այդպիսի հարվածը կոչվում է սփեյր (անգլ.՝ spare՝ պահեստային), և նշանակվում «/»: Եթե ֆրեյմի առաջին հարվածի արդյունքում կանգուն են մնում

ոչ հարևան կեգլիները, օրինակ՝ անկյունային 7 և 10, ապա այսպիսի համադրությունը կոչվում է սփլիթ (անգլ.՝ split՝ պառակտված), և նշանակվում է «{\displaystyle \circledS }», որտեղ S-ը տապալված կեգլիների թիվն է։ Եթե երկու հարվածից հետո մնում են չտապալված կեգլիներ, այդպիսի ֆրեյմը կոչվում է «բաց»։ Եթե ֆրեյմի ժամանակ դիտվում է սթրայք, ապա այդ ֆրեյմում միավորների քանակը հավասար է տվյալ ֆրեյմում տապալված կեգլիների քանակին (10 կեգլի), գումարած հաջորդ երկու հարվածի արդյունքում տապալված կեգլիների թիվը։ Եթե ֆրեյմի ժամանակ դիտվում է սփեր, ապա միավորների քանակը հավասար է տվյալ ֆրեյմում տապալված կեգլիների քանակին (10 կեգլի), գումարած հաջորդ ֆրեյմի առաջին հարվածի արդյունքում տապալած կեգլիների թվին։ Եթե ֆրեյմը բաց է մնում, ապա միավորների քանակը հավասար է այդ ֆրեյմում տապալված կեգլիների թվին։

Քանի որ սթրայքի և սփերի դեպքում միավորների քանակը կախված է ոչ միայն այդ ֆրեյմի, այլև հաջորդ հարվածներից, հատուկ կարգավիճակ է ստանում վերջին՝ 10-րդ ֆրեյմը։ Եթե տասներորդ ֆրեյմում առաջին հարվածի արդյունքում առաջանում է սթրայք, խաղացողը կարող է այդ ֆրեյմում կատարել ևս երկու հարված։ Եթե տասներորդ ֆրեյմում առաջանում է սփեր, խաղացողը կարող է կատարել ևս մեկ հարված։ Տասներորդ ֆրեյմի սփերին և սթրեյքին վերոնշյալ կանոնները չեն վերաբերում, քանի որ հաջորդ ֆրեյմ գոյություն չունի։ Եթե 10-րդ ֆրեյմում առաջին երկու հարվածների արդյունքում չտապալված կեգլիներ են մնում, և ֆրեյմը դառնում է բաց, ապա խաղն ավարտվում է։


Խաղի մեկ պարտիայի առավելագույն միավորների քանակը 300 է, քանի որ յուրաքանչյուր ֆրեյմում առավելագույնը կարելի է կուտակել 30 միավոր։ Պրոֆեսիոնալ առաջնությունների ժամանակ փորձառու խաղացողների միջին միավորը մեկ պարտիայի համար սովորաբար 200-ից ցածր չի լինում։

Անընդմեջ երկու սթրայքը կոչվում է «դաբլ» (անգլ.՝ double՝ կրկնակի), երեքը՝ «թըրքի» (անգլ.՝ turkey՝ հնդկահավ), չորսը՝ «հեմբոուն» (անգլ.՝ hambone՝ ազդր)։

Ժամանցային կենտրոնում խաղային մրցության ու ազարտի մթնորոլտ էր տիրում, բոլորն ուրախ էին ու ոգևորված: Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրին արցախցի Միրզոյան եղբայները՝ Իվանը, Ալեքսը և Ալենը: 

Խաղ-մրցույթն ավարտելուց հետո մասնակիցներն օգտվեցին համեղ հյուասիրությունից, որի ընթացքում հայտնեցին իրենց կարծիքը ստեղծված իրավիճակի մասին, նրանց հետագա անելիքների և պլանների մասին, ինչպես են պատկերացնում իրենց ապագան ու որտեղ։ 

Երեխաներից շատերը ցանկություն հայտնեցին մշտապես բնակվել Գյումրիում 
միայն նրա համար, որ Գյումրին և գյումրեցիները շատ բարի և հյուրընկալ մարդիկ են:  Տղաներից մի քանիսը նշեցին, որ հնարավոր է հաստատվեն Գյումրուն մոտ գտնվող հարակից գյուղական համայնքներում, զբաղվեն գյուղատնտեսությամբ:  Ավելի բարդ խնդիր է դրված Բաղդասարյան քույրիկների ծնողների առջև. Մարիամը ցանկանում է շարունակել ապրել ու դպրոց հաճախել Գյումրիում, իսկ Ժենյան կարոտել է Արցախը, իրենց տունն ու հարազատ միջավայրը: 

Աղջիկներից մեկը շուտով կամուսնանա ու կտեղափոխվի Վանաձոր: Միրզոյանների ավագ եղբայրը՝ քսաներկուամյա Իվանը, արդեն ընտրել է իր կյանքի երկրորդ կեսին, ով, ի դեպ, գյումրեցի է, ու պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել:

Մասնակիցները նշեցին, որ այս ծրագրի շրջանակներում էլ ձեռք են բերել  նոր ընկերներ, ծանոթություններ, սոցիալական ցանցերում են արդեն գտել և հաստատել են ընկերություն, որպեսզի յուրաքանչյուր պարագայում էլ իրար չկորցնեն և հնարավորության դեպքում միմյանց հետ կապ հաստատեն: 


Նյութը պատրաստեց Սախարովի կենտրոնի կամավոր, 
Գյումրի ինֆոտան անդամ Մարգարիտ Գալստյանը