воскресенье, 20 ноября 2011 г.


«Երեխայի հանդեպ բռնությունը ՀՀ-ում» թեմայով
Հանդիպում-քննարկում Գյումրիում


Նոյեմբերի 17-ին «Արևամանուկ» հիմնադրամում կայացավ  երեխայի հանդեպ բռնությունների թեմայով սեմինար-քննարկում: Այն  նախաձեռնել էր, «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող, «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան»  / ՄՀԵՓԱ/ ծրագրի շրջանակներում ձևավորված երեխաների պաշտպանության թիմի/ ԵՊԹ/ անդամ, Գյումրու թիվ 7 դպրոցի աշակերտուհի Մարինե Մկրտչյանը: Միջոցառմանը մասնակցում էին մի քանի դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահներ և անդամներ, ԵՊԹ-ի տեղական ՀԿ-ների, ԶԼՄ-ների, Սեյվ դը չիլդրենի-ի  ներկայացուցիչներԱշակերտները կարևորեցին միջոցառումը, քանի որ թեման արդիական է և շոշափում է ամեն երեխայի շահը: Մարինեն ներկայացրեց բռնության սահմանումը, տեսակները, դրանց բացահայտման ախտանիշները և հետևանքներըԵրեխաների կարծիքով բռնության տարածված տեսակ է ֆիզիկականը և հուզականը, իսկ սեռական բռնության վերաբերյալ ասվեց, որ այն դժվար բացահայտվող է: Հուզական բռնությունը, ըստ նրանց, ավելի է բարդույթավորում երեխային և խոչընդոտում նրա ինքնազարգացմանը ու մեկուսացնում է շրջապատից, վարքային շեղում է ձեռք բերումՇահագործումը որպես բռնություն ևս մատնաշվեց` որպես երեխայի առողջության և ֆիզիկական զարգացման լուրջ արգելք; Քննարկման ընթացքում ասվեց, որ «մայրական ծեծը» ևս բռնություն է դիտարկվում, քանի որ դաստիարակման ավելի գործուն մեթոդներ կանՈրպես հուզական բռնության տեսակներ հնչեցվեցին ծաղրանքը, վիրավորանքը, ծնողների կողմից տարբերակում դնելը զավակների միջև: Անտեսված երեխայի մասին խոսելիս շեշտվեց այն հանգամանքը, որ դա հանդիպում է սոցիալապես ապահով և ոչ ապահով ընտանիքներում միաժամանակ: Ցուցադրվեց «Մի բռնացիր, 11 պատվիրան» տեսաֆիլմը և  ՄՀԵՓԱ-ի շրջանակներում նկարահանված սոցիալական տեսահոլովակը, որին հաջորդեց հետաքրքիր քննարկում:
Դրա ընթացքում մասնակիցները կարևորեցին բռնության և դրա հետևանքների մասին հասարակական իրազեկության բարձրացումը կրթական հաստատություններում ինչպես  աշակերտների, այնպես  էլ ուսուցիչների, ծնողների շրջանում: Բռնության գործադրումը ինքնին նշանակում է երեխայի իրավունքների կոպիտ ոտնահարում: Ուսումնասիրվեց նաև սոցիալական դեպք, որի արդյունքների ամփոփման ժամանակ ասվեց, որ խոցելի է այն երեխան, որի ընտանքիում իշխում է ծեծը, անտեսումը, անհանդուժողականությունը, կենսապայմանների անբավարարվածությունը և այլն: Մասնակիցները կարծում են, որ աշակերտական խորհուրդների դերը հաստատություններում երեխայի շահերի պաշտպանության հարցում հնարավոր է, եթե տարվի իրազեկում, մանկավարժների ու աշակերտների միջև լինեն միջնորդ օղակ , նույնիսկ ուղղորդել տուժած երեխային պաշտպանության կառույցներ: երեխաները նաև ծանոթացան այն հեռախոսահամարներին, որոնք գործում են բռնության դեպքում ահազանգելու համար: Խորհրդատվությամբ հանդես եկան նաև Սեյվ դը չիլդրենի-ի ներկայացուցիչներ Ա.Ալիխանյանը և Գ.Մատիաշվիլին, ,,Արևամանուկ,, հիմնադրամի նախագահ, հոգեբան Ա.Գմյուր-Կարապետյանը, որոնց ուղղվեցին բազմապիսի հարցեր: Երեխաները ծանոթացան նաև ՀՀ-ում երեխայի պաշտպանության համակարգին: Մարինե Մկրտչյանին հետաքրքիր միջոցառում նախաձեռնելու համար Սեյվ դը չիլդրենի-ի կողմից շնորհվեց շնորհակալագիր և նվեր:
Ծրագիրը իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշն ինք» միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի կողմից` Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության համաֆինանսավորմամբ: «ՄՓԵՀԱ» ծրագիրը եռամյա նախաձեռնություն է, որը միտված է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ համայնքային կառույցների գործունեության աջակցմանը` հաստատություններում երեխաների պաշտպանության խնդիրները բացահայտելու, լուծելու եւ կանխելու համար: Ծրագրի շրջանակներում այդ ուղղությամբ կիրականացվեն միջոցառումներ, որոնք կաջակցեն երեխաների պաշտպանության համակարգերին եւ կմշակեն համապատասխան մեխանիզմներ` խնամքի եւ քրեակատարողական հիմնարկություններում, դպրոցներում, մանկապարտեզներում եւ համայնքային ավելի լայն շրջանակներում երեխաների պաշտպանությունն ապահովելու նպատակով: Բացի դրանից` տեղական եւ միջազգային լավագույն փորձը, քաղաքականություններն ու օրենքները կուսումնասիրվեն եւ պաշտոնապես կներդրվեն հայաստանյան օրենսդրության մեջ:

Комментариев нет:

Отправить комментарий