«Երեխայի հանդեպ բռնությունը ՀՀ-ում» թեմայով
Հանդիպում-քննարկում
Գյումրիում

Դրա ընթացքում մասնակիցները կարևորեցին բռնության և դրա հետևանքների մասին հասարակական իրազեկության բարձրացումը կրթական հաստատություններում ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների, ծնողների շրջանում: Բռնության գործադրումը ինքնին նշանակում է երեխայի իրավունքների կոպիտ ոտնահարում: Ուսումնասիրվեց նաև սոցիալական դեպք, որի արդյունքների ամփոփման ժամանակ ասվեց, որ խոցելի է այն երեխան, որի ընտանքիում իշխում է ծեծը, անտեսումը, անհանդուժողականությունը, կենսապայմանների անբավարարվածությունը և այլն: Մասնակիցները կարծում են, որ աշակերտական խորհուրդների դերը հաստատություններում երեխայի շահերի պաշտպանության հարցում հնարավոր է, եթե տարվի իրազեկում, մանկավարժների ու աշակերտների միջև լինեն միջնորդ օղակ , նույնիսկ ուղղորդել տուժած երեխային պաշտպանության կառույցներ: երեխաները նաև ծանոթացան այն հեռախոսահամարներին, որոնք գործում են բռնության դեպքում ահազանգելու համար: Խորհրդատվությամբ հանդես եկան նաև Սեյվ դը չիլդրենի-ի ներկայացուցիչներ Ա.Ալիխանյանը և Գ.Մատիաշվիլին, ,,Արևամանուկ,, հիմնադրամի նախագահ, հոգեբան Ա.Գմյուր-Կարապետյանը, որոնց ուղղվեցին բազմապիսի հարցեր: Երեխաները ծանոթացան նաև ՀՀ-ում երեխայի պաշտպանության համակարգին: Մարինե Մկրտչյանին հետաքրքիր միջոցառում նախաձեռնելու համար Սեյվ դը չիլդրենի-ի կողմից շնորհվեց շնորհակալագիր և նվեր:
Ծրագիրը իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշն ինք»
միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի կողմից` Եվրոպական միության
ֆինանսավորմամբ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության
համաֆինանսավորմամբ: «ՄՓԵՀԱ» ծրագիրը եռամյա նախաձեռնություն է, որը միտված է
պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ
համայնքային կառույցների գործունեության աջակցմանը` հաստատություններում երեխաների
պաշտպանության խնդիրները բացահայտելու, լուծելու եւ կանխելու համար: Ծրագրի
շրջանակներում այդ ուղղությամբ կիրականացվեն միջոցառումներ, որոնք կաջակցեն
երեխաների պաշտպանության համակարգերին եւ կմշակեն համապատասխան մեխանիզմներ`
խնամքի եւ քրեակատարողական հիմնարկություններում, դպրոցներում, մանկապարտեզներում
եւ համայնքային ավելի լայն շրջանակներում երեխաների պաշտպանությունն ապահովելու
նպատակով: Բացի դրանից` տեղական եւ միջազգային լավագույն փորձը,
քաղաքականություններն ու օրենքները կուսումնասիրվեն եւ պաշտոնապես կներդրվեն
հայաստանյան օրենսդրության մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий