среда

Ինչու՞այսպես չարացան


Բարև, ես ՇուրաՄարտիրոսյանն եմ: Ես արդեն մեկ տարի է զբաղվում եմ քաղաքացիական լրագրությամբ, ու այս ընթացքում երբևիցե նախաբանով նյութ չեմ գրել:
Երևի այս նյութս իր տեսակի մեջ միակն է: Իմ «Ինչու՞այսպես չարացան» նյութը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երիտասարդների, նրանց միջմշակութային հաղորդակցման և միմյանց նկատմամբ վարվող քաղաքականության մասին է


2013 թվականի փետրվարի 22-ին տեղի ունեցավ Գյումրու երիտասարդական բանկ կոմիտեի հանդիպում-քննարկումը Շիրակի մարզի ակտիվ երիտասարդների հետ: Քննարկման հիմնական հարցերը վերաբերվում էին Անդրկովկասի երկրներին:
Հանդիպում-քննարկման ժամանակ բոլորն ազատորեն արտահայտեցին իրենց կարծիքները: Ներկաներից մեծամասնությանը բախտ էր վիճակվել շփվել Հայաստանի Հանրապետությանը սահմանակից երկրների երիտասարդների հետ: Գուցե նրանց կարծիքները սուբյեկտիվ էին, այնուամենայնիվ, նրանց բախտ էր վիճակվել ճանաչել և գործունեություն ծավալել մեր «հարևանների» հետ:
Խնդիրները շատվեն, լուծումները` նույնպես, սակայն անիրատեսական են դառնում, երբ չկա փոխադարձ հասկացվածություն և փոխզիջման ցանկություն: Կոնֆլիկտային հարաբերություններ ամենուրեք էլ կան, սակայն Հայաստանի դեպքում այն առանձնանում է իրեն բնորոշ յուրահատկությամբ: Այնպիսի հարաբերություններ սեփական հարևանների հետ, ինչպիսին ունի Հայաստանը, չունի ոչ մի այլ երկիր: Չնայած այն ամենի`Հայաստանի Հանրապետությունը փորձում է փոխզիջումների գնալ հարևանների հետ, բայց կարծես խնդիրները գնալով դառնում են էլ ավելի դժվար լուծելի, և մտացածին կծիկը, քանդվելու փոխարեն, գնալով մեծանում է: Հայստանի Հանրապետության համար այս հարցը շատ ավելի կարևոր է, քանի որ այն «ծովից ծով Հայաստանից» մնացել է մի բուռ հող: Մեր պայքարի նպատակն է` վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը, լիարժեքորեն հայրենիք վերադարձնել Ջավախքը, Նախիջևանը, ԼՂՀ-ն, Արևմտյան Հայաստանը՝ մեր պապական հողերը: 
Մեր նպատակն է, որ ամբողջ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հայ ազգը 20-րդ  դարի սկզբին`քաղաքակրթության զարգացման և կատարելագործման տարիներին, տեսավ մի երևույթ, որը նույնիսկ Քարե դարին բնորոշ չէր:
Հայ ազգը 20-րդ դարի վերջին կրկին ճաշակեց «հարևանների>> կողմից մատուցված դառը անակնկալը, և այն կրկին անտեսվեց աշխարհում ամենահզոր կառույցի՝ միջազգայինհանրությանկողմից:
Այսօր Հայաստանի Հանրապետությունն ապացուցեց, որ արդարությունը վերականգնվում է, երբ նրա թիկունքին կանգնած է հզոր մի բռունցք՝ հայի հավաքական բռունցքը, որը  պատրաստ է ընդունել ցանկացածի նետած ձեռնոցը և պաշտպանել այն, ինչ արյան գնով է ձեռք բերվել:
Երիտասարդական բանկի նպատակն է ժամանակի ընթացքում թշնամացած հարևան երկրների երիտասարդների միջև կապել երկխոսության կամուրջ, որը ենթակա չի լինի ոչնչացման:
Չմոռանանք, որ հենց երիտասարդներն են ցանկացած պետության կայուն ուժն ու ապագան: 
Ես վստահ եմ, որ ԴՈՒ, այո՛, հենց ԴՈՒ, կկարողանաս փոխել ինչ-որ մի բան, թեկուզ`աննշան:
Ուզում եմ դիմել հենց ՔԵԶ, որ վերհիշես ու համոզվես, որ ցանկացած որոշում, ցանկացած նախագիծ, որ վերջում հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, սկսվել է մեկ անհատից, հետո նրան է միացել մեկ ուրիշը, հետո` ևս մեկն ու այդպես շարունակ
ԴՈՒ նույնպես կարող ես լինել հզոր և ուժեղ, բայց այն դեպքում, երբ կճանաչես  ՔԵԶ, քաջատեղյակ կլինես ՔՈ պատմությանը, ՔՈ պապերի անցյալին:
Հավատա՛ և վստահորեն կառուցիր ՔՈ ու ՔՈ երկրի ապագան ՔՈ իսկ ձեռքերով:
Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին և՛ ընտանիքս, և՛երկիրս, և՛ աշխարհը…
Ուինսթոն Չերչիլ

Շուրա Մարտիրոսյան, ք. Գյումրի
Այս նյութը մասնակցում է Գյումրի Ինֆոտան գավաթի մրցույթին:



Комментариев нет:

Отправить комментарий