понедельник, 22 июля 2013 г.

Բողոքի ակցիան շարունակվում է....

Հուլիսի 18-ին կայացավ հերթական բողոքի ակցիան Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի շենքի առջեւ: Հյուպատոսարանից այս անգամ էլ որեւէ կերպ չեն արձագանքել հավաքվածների պահանջներին: Նրանք տեղում կազմակերպել են ֆլեշ մոբ:  Ակտիվիստները  թղթից պատրաստեցին ինքնաթիռներ, կատարեցին գրառումներ է եւ այն ի նշան բողոքի նետեցին հյուպատոսարանի ճաղավանդակներից այն կողմ: 
Կարճ ժամանակ անց ակցիայի մասնակիցները հյուպատոսարանի շենքի դիմաց փակցրեցին ցուցապաստառ, որի վրա գրված էր «Persona non grata»` «անցանկալի անձ», որն ուղղված էր հյուպատոս Վասիլի Կորչմարին:Հյուպատոսն արդեն 3-րդ օրն է խուսափում է որեւէ կերպ շփվել քաղաքացիական ակտիվիստների հետ, ինչը, վերջիններիս կարծիքով, անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ինչը հանդուրժել գյումրեցիները չեն պատրաստվում, ուստի այսօր բարձրաձայն հայտարարեցին, որ իրեց համար հյուպատոս Վասիլի Կորչմարն այսօրվանից համարվում է անցանկալի անձ:

Բողոքի ակցիան շարունակվում է...


Գյումրում հուլիսի 17-ին իր շարունակությունն  ունեցավ երեկ սկսված բողոքի ակցիան` ի պաշտպանություն Ռուսաստանում աշխատող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի, ում ՌԴ-ում տեղի ունեցած խոշոր ավտովթարի դեպքի քննման շրջանակներում դատարան էին ներկայացրել կանացի խալաթով, ինչը վրդովմունքի մեծ ալիք էր բարձրացրել տարբեր մարզերում: Բողոքի ակցիայի մասնակիցները հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի զոհերի հիշատակին ծաղիկներ դրեցին հյուպատոսարանի ճաղավանդակների մոտ և մոմեր վառեցին, որից հետո  քաղաքացիական ակտիվիստներն այս  անգամ ևս կրկնեցին իրենց պահանջը.  քաղաքացիները պահանջում էին հյուպատոսից ընդունել նրանց և «Հայաստան» գրառումով և հայկական զինանշանով շապիկը փոխանցել Հրաչյա Հարությունյանին:  

Ինքնաբուխ բողոքի ակցիա Գյումրիում

Գյումրիում հուլիսի 16-ին տեղի է ունեցել բողոքի ինքնաբուխ ակցիա` ի պաշտպանություն Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի, ում ՌԴ-ում տեղի ունեցած մահացու ելքով ավտովթարի դեպքի շրջանակներում դատարան են ներկայացրել կանացի խալաթով՝ այդպիսով ստորացնելով նրա անձը և վեր հանելով վերջինիս ազգային պատկանելության հարցը: Հիշեցնենք, որ  ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Բեռնատարը, որը վարում էր Հրաչյա Հարությունյանը, բախվել է ավտոբուսի, ինչի արդյունքում զոհերի թիվը հասել է 18-ի, իսկ վիրավորներինը` ավելի քան 60-ի: Բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիական ակտիվիստները Գյումրիում ՌԴ հյուպատոսարանից պահանջել են ընդունել և Հարությունյանին փոխանցել իրենց կողմից բերված «Հայաստան» գրառումով և հայկական զինանշանով շապիկը: