Հուլիսի 18-ին կայացավ հերթական բողոքի ակցիան Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի շենքի առջեւ: Հյուպատոսարանից այս անգամ էլ որեւէ կերպ չեն արձագանքել հավաքվածների պահանջներին: Նրանք տեղում կազմակերպել են ֆլեշ մոբ: Ակտիվիստները թղթից պատրաստեցին ինքնաթիռներ, կատարեցին գրառումներ է եւ այն ի նշան բողոքի նետեցին հյուպատոսարանի ճաղավանդակներից այն կողմ:
Կարճ ժամանակ անց ակցիայի մասնակիցները հյուպատոսարանի շենքի դիմաց փակցրեցին ցուցապաստառ, որի վրա գրված էր «Persona non grata»` «անցանկալի անձ», որն ուղղված էր հյուպատոս Վասիլի Կորչմարին:Հյուպատոսն արդեն 3-րդ օրն է խուսափում է որեւէ կերպ շփվել քաղաքացիական ակտիվիստների հետ, ինչը, վերջիններիս կարծիքով, անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ինչը հանդուրժել գյումրեցիները չեն պատրաստվում, ուստի այսօր բարձրաձայն հայտարարեցին, որ իրեց համար հյուպատոս Վասիլի Կորչմարն այսօրվանից համարվում է անցանկալի անձ:
Комментариев нет:
Отправить комментарий