Երեխայի իրավունքների և բռնությունների թեմայով
բանավեճ Գյումրիում
 Հոկտեմբերի
17-ին Գյումրու թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «ՀՀ-ում երեխաների
իրավունքները պաշտպանված են» թեմայով
բանավեճ:
    Հոկտեմբերի
17-ին Գյումրու թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «ՀՀ-ում երեխաների
իրավունքները պաշտպանված են» թեմայով
բանավեճ:     
Ծրագիրը իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշն ինք» միջազգային 
կազմակերպության Հայաստանի գրասենյակի կողմից` Եվրոպական միության 
ֆինանսավորմամբ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» 
կազմակերպության համաֆինանսավորմամբ:  
Բանավեճի կազմակերպմանը աջակցել է «Սեյվ դը չիլդրեն»  կազմակերպության Հայաստանի գրասենյակի կողմից
իրականացվող «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի շրջանակներում
գործող երեխայի պաշտպանության թիմի անդամ, թիվ 12 միջն.դպրոցի ծնողական խորհրդի
նախագահ Ն.Հովհաննիսյանը: Մասնակցում էին ավագ դասարանների աշակերտներ: Բանավիճող
կողմերը նախապես ուսումնասիրել էին 
երեխայի իրավունքների ու պաշտպանությանն առնչվող փաստաթղթերը, ձեռնարկները,
 ազգային ծրագրերը, որոնք տրամադրվել էին
Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության բաժնի, Գյումրու քաղաքապետարանի
խնամակալության և հոգաբարձության խորհրդի, «Սեյվ դը չիլդրեն»  կազմակերպության հայաստանյան գրասենյակի,
Ա.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Գյումրու
մասնաճյուղի կողմից: 
 

