вторник


Փողոցային արվեստ. գրաֆիտիում սեր և «ախբերություն»

Սա Գյումրիի «Մայր Հայաստան» հուշակոթողի պատերից մեկն է, որտեղ հանգրվանել են սերն ու մաթեմատիկան: Իսկ երկու անհայտով սիրային հավասարումներ` (X+Y=Սեր ) ինչքա՜ն սիրտդ ուզի: Էն էլ ի՜նչպիսի հավասարումներ: Տեղովդ էլ կրակ դառնաս` չես կարող մաքրել, քանի որ արված են հատուկ ներկանյութերով:Չեղավ է՜, չեղա՜վ:

Գյումրի քաղաքում ամեն քայլափոխի կհանդիպես թվաբանական հասարակ հաշվարկների: Չէ՛,չէ՛: Ո՛չ ընտրակաշառք են բաժանում, ո՛չ շինարարական աշխատանքներ են ընթանում, ո՛չ էլ առաջիկայում շինարարության հույս կա:

Պարզվում է, սերն ու եղբայրությունը ստիպում են շատից քչից թվաբանական հասարակ գործողություններ իմանալ:Արդեն սովորական է դարձել հասարակական վայրերում տեսնել, թե ինչպես են մարդիկ մաթեմատիկայի օգնությամբ խոսում իրենց սիրո և «ախբերության» մասին: Բայց որ դա տեսնում ես արդեն պատմամշակութային հուշարձանների պատերին, արդեն իսկ գլուխ կախելու առիթ ես ունենում:


Հա՜: Մենակ մաթեմատիկայի տարրական գիտելիքներով մի կերպ երկու անհայտով հավասարում են կազմում: Մաթեմատիկայի հարցը լուծեցինք, փաստորեն, մայրենի լեզվի իմացության հետ կապված խնդիրների բախվելով: «աԽԲերներ» ջան հասկացանք իրար հետ լավ եք,իսկ հայոց լեզվի գիտելիքներից երեւում ՝է էնքան էլ լավ չեք:

«Մայր Հայաստանից » հասնում ես հրապարակ ու «Սուրբ Ամենափրիչ» կիսավեր եկեղեցու հարևանությամբ հաջորդ անակնկալն է քեզ հյուրընկալում՝ «Գրաֆիտի» կոչվածը: Մի տեսակ վատ ես զգում: «Գրաֆիտին» եկել է փոխարինելու որմնանկարների ավանդական ձևին: Է հա՜, հասկացանք ազատություն, բայց դա չի նշանակում ամենաթողություն: Ու ամենավատ հետևանքն էլ այն է, որ «Գրաֆիտիի» թիրախ դարձել են պատմամշակութային հուշարձաններն ու հարակից տարածքները:

Հարգելի քաղաքացիներ, ընդհանրապես մի կեղտոտեք քաղաքը, անկախ նրանից աղբ եք թափում, հիշում եք ձեր ընկերներին թե` ընկերուհուն, թեկուզ մուսաներդ եկել, տաղանդներդ էլ ելել՝  ձեզ է ուտում: Գնացեք մի լքված վայրում «գրաֆիտի» արեք, դրանք երկրաշարժից հետո անչափ շատ են մեր քաղաքում: Գուցե այդ ժամանակ կարողանանք հասկանալ «փողոցային արվեստ» հասկացության էությունը:

Комментариев нет:

Отправить комментарий