Գյումրու Գարեգին Նժդեհ եւ Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումներում վիճակն անհիշելի ժամանակներից բարվոք չի եղել: Վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ Գարեգին Նժդեհ փողոցի նախկին ոստիկանության շենքի հատվածում պատերից մեկի ճաքերից սկսել է ջուր հոսել: Վատ չէր լինի, եթե Շիրակ Ջրմուղկոյուղի ՓԲԸ-ի անձնակազմը հետեւողական լիներ այս հարցում:
Показаны сообщения с ярлыком Արսեն Վարդանյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Արսեն Վարդանյան. Показать все сообщения
среда
воскресенье
Barcamp Gyumri
Հեղինակ` Արսեն Վարդանյան
Barcamp Gyumri-ին արդեն իսկ իրականություն է: Առաջին անգամ Գյումրիում այն կայացավ տեղի բարքեմփիստների ջանքերի շնորհիվ, մասնավորապես, Կարեն Տերտերյան, Լուսինե Բարսեղյան, Տիգրան Պետրոսյան եւ իհարկե ԿԱԶԱ հիմնադրամի եւ Գյումրի տեխնոպարկի աջակցությամբ: Շատ-շատերի է հետաքրքիր, թե ի՞նչ է Barcamp-ը եւ ի՞նչ եղավ Գյումրիում:
ԲարՔեմփը (անգլ. BarCamp) մասնակիցների կողմից կազմակերպվող ոչ-ֆորմալ կոնֆերանսների միջազգային ցանց է։ Այդ կոնֆերանսներն իրենցից ներկայացնում են «մասնակցային» աշխատանքային սեմինար՝ միջոցառումներ, որոնք բաց են բոլոր ցանկացողների համար: Փիլիսոփայությունը նրանում է, որ չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք են բերում ներկայացվելիք թեմաներն ու նյութերը, իրենք են զեկուցումներն անում ու քննարկում դրանք։ Պրեզենտացիաները կատարվում են բաց ու անկաշկանդ միջավայրում։ ԲարՔեմփը ենթադրում և նախատեսում է ստեղծագործ մտքի ու տեխնոլոգիաների յուրահատուկ խառնուրդ, որը նպաստում է նոր գաղափարների ու ծրագրերի ձևավորմանը։
Յուրաքանչյուր մասնակից ուներ 30 րոպե ժամանակ՝ իր ներկայացումն անելու համար: Գյումրի ԻնֆոՏունը եւս Բարքեմփում ներկայացում արեց: Ինֆոտան ղեկավար Արմեն Պետրոսյանը ներկայացրեց ինֆոտան գործունեության մասին եւ թե ի՞նչ խնդիրներ է իր առջեւ դրել ու ինչ մեթոդներով է փորձում դրանք հաղթահարել, իսկ փորձագետ Արսեն Վարդայնանը ցույց տվեց այն բոլոր կոմերցիոն գործիքները, որոնք յուրաքանչյուր հետաքրքրվող անձ կարող է օգտագործել եւ հասնել արդյունքների՝ համացանցի հնարավորություններն օգտագործելով ի նպաստ իրական կյանքում փոփոխությունների ու հաջողությունների հասնելու համար: Ցույց տրվեցին հաջողված օրինակներ եւ այս ամենին մանրամասն ծանոթանալու համար հետաքրքրվողները հրավիրվեցին Գյումրի ԻնֆոՏուն: Այն հիմանականում հետաքրքրեց նոր սկսնակներին եւ մասնակիցները ու հետաքրքրվողները խոստացան առաջիկայում առանձին հանդիպում ունենալ ԻնֆոՏան շրջանակներում: Դե ինչ, ԻնֆոՏունը սպասում է:
![]() |
| Ձախից` Գյումրի Ինֆոտան փորձագետ Արսեն Վարդանյանն է, աջից` Գյումրի Ինֆոտան ղեկավար Արմեն Պետրոսյանը |
Barcamp Gyumri-ին արդեն իսկ իրականություն է: Առաջին անգամ Գյումրիում այն կայացավ տեղի բարքեմփիստների ջանքերի շնորհիվ, մասնավորապես, Կարեն Տերտերյան, Լուսինե Բարսեղյան, Տիգրան Պետրոսյան եւ իհարկե ԿԱԶԱ հիմնադրամի եւ Գյումրի տեխնոպարկի աջակցությամբ: Շատ-շատերի է հետաքրքիր, թե ի՞նչ է Barcamp-ը եւ ի՞նչ եղավ Գյումրիում: ԲարՔեմփը (անգլ. BarCamp) մասնակիցների կողմից կազմակերպվող ոչ-ֆորմալ կոնֆերանսների միջազգային ցանց է։ Այդ կոնֆերանսներն իրենցից ներկայացնում են «մասնակցային» աշխատանքային սեմինար՝ միջոցառումներ, որոնք բաց են բոլոր ցանկացողների համար: Փիլիսոփայությունը նրանում է, որ չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք են բերում ներկայացվելիք թեմաներն ու նյութերը, իրենք են զեկուցումներն անում ու քննարկում դրանք։ Պրեզենտացիաները կատարվում են բաց ու անկաշկանդ միջավայրում։ ԲարՔեմփը ենթադրում և նախատեսում է ստեղծագործ մտքի ու տեխնոլոգիաների յուրահատուկ խառնուրդ, որը նպաստում է նոր գաղափարների ու ծրագրերի ձևավորմանը։
Յուրաքանչյուր մասնակից ուներ 30 րոպե ժամանակ՝ իր ներկայացումն անելու համար: Գյումրի ԻնֆոՏունը եւս Բարքեմփում ներկայացում արեց: Ինֆոտան ղեկավար Արմեն Պետրոսյանը ներկայացրեց ինֆոտան գործունեության մասին եւ թե ի՞նչ խնդիրներ է իր առջեւ դրել ու ինչ մեթոդներով է փորձում դրանք հաղթահարել, իսկ փորձագետ Արսեն Վարդայնանը ցույց տվեց այն բոլոր կոմերցիոն գործիքները, որոնք յուրաքանչյուր հետաքրքրվող անձ կարող է օգտագործել եւ հասնել արդյունքների՝ համացանցի հնարավորություններն օգտագործելով ի նպաստ իրական կյանքում փոփոխությունների ու հաջողությունների հասնելու համար: Ցույց տրվեցին հաջողված օրինակներ եւ այս ամենին մանրամասն ծանոթանալու համար հետաքրքրվողները հրավիրվեցին Գյումրի ԻնֆոՏուն: Այն հիմանականում հետաքրքրեց նոր սկսնակներին եւ մասնակիցները ու հետաքրքրվողները խոստացան առաջիկայում առանձին հանդիպում ունենալ ԻնֆոՏան շրջանակներում: Դե ինչ, ԻնֆոՏունը սպասում է:
Թագեր`
Barcamp Gyumri,
Արսեն Վարդանյան,
բարքեմփ,
Գյումրի,
Գյումրի ԻնֆոՏուն
вторник
Փողոցային արվեստ. գրաֆիտիում սեր և «ախբերություն»
Հեղինակ ARMENIA, Արսեն Վարդանյան
Սա Գյումրիի «Մայր Հայաստան» հուշակոթողի պատերից մեկն է, որտեղ հանգրվանել են սերն ու մաթեմատիկան: Իսկ երկու անհայտով սիրային հավասարումներ` (X+Y=Սեր ) ինչքա՜ն սիրտդ ուզի: Էն էլ ի՜նչպիսի հավասարումներ: Տեղովդ էլ կրակ դառնաս` չես կարող մաքրել, քանի որ արված են հատուկ ներկանյութերով:Չեղավ է՜, չեղա՜վ:Գյումրի քաղաքում ամեն քայլափոխի կհանդիպես թվաբանական հասարակ հաշվարկների: Չէ՛,չէ՛: Ո՛չ ընտրակաշառք են բաժանում, ո՛չ շինարարական աշխատանքներ են ընթանում, ո՛չ էլ առաջիկայում շինարարության հույս կա:
Պարզվում է, սերն ու եղբայրությունը ստիպում են շատից քչից թվաբանական հասարակ գործողություններ իմանալ:Արդեն սովորական է դարձել հասարակական վայրերում տեսնել, թե ինչպես են մարդիկ մաթեմատիկայի օգնությամբ խոսում իրենց սիրո և «ախբերության» մասին: Բայց որ դա տեսնում ես արդեն պատմամշակութային հուշարձանների պատերին, արդեն իսկ գլուխ կախելու առիթ ես ունենում:Հա՜: Մենակ մաթեմատիկայի տարրական գիտելիքներով մի կերպ երկու անհայտով հավասարում են կազմում: Մաթեմատիկայի հարցը լուծեցինք, փաստորեն, մայրենի լեզվի իմացության հետ կապված խնդիրների բախվելով: «աԽԲերներ» ջան հասկացանք իրար հետ լավ եք,իսկ հայոց լեզվի գիտելիքներից երեւում ՝է էնքան էլ լավ չեք:
«Մայր Հայաստանից » հասնում ես հրապարակ ու «Սուրբ Ամենափրիչ» կիսավեր եկեղեցու հարևանությամբ հաջորդ անակնկալն է քեզ հյուրընկալում՝ «Գրաֆիտի» կոչվածը: Մի տեսակ վատ ես զգում: «Գրաֆիտին» եկել է փոխարինելու որմնանկարների ավանդական ձևին: Է հա՜, հասկացանք ազատություն, բայց դա չի նշանակում ամենաթողություն: Ու ամենավատ հետևանքն էլ այն է, որ «Գրաֆիտիի» թիրախ դարձել են պատմամշակութային հուշարձաններն ու հարակից տարածքները:
Թագեր`
Արսեն Վարդանյան,
Գյումրի,
ինֆոտուն,
Մայր Հայաստան
Подписаться на:
Сообщения (Atom)


