"Տխուր փողոցի լուսաբացը" ֆիլմի նկարահանումների մյուս կողմը
-Ընձի մի նայե, կամերային նայե,-ամեն անգամ ասում էր Ալբերտ Մկրտչյանը ֆիլմի տատիկին:
Եվ այսպես մոտ չորս ամիս Ալբերտ Մկրտչյանը և Հայֆիլմ հեռուստաընկերության անձնակազմը նկարահանում էին “Տխուր փողոցի լուսաբացը”: 200 7թվականի հունիս ամիսն էր, երբ Ալբերտ Մկրտչյանը թակեց մեր դուռը: Նրանք ուզում էին նկարահանել ֆիլմ, որի գործողություններն ընթանալու էին պատմական տան մեջ, և ահա բախտի ճամփեքը նրանց բերեցին մեր տուն, ինչպես հասկացաք մեր տունը Կումայրի արգելոցի հին տներից է: Այն արդեն 125 տարվա պապենական տուն է, որը ունի 8 սենյակ: Մենք համաձայնվեցինք տրամադրել մեր տունը ֆիլմի նկարահանման համար: Ու համաձայնության երկրորդ օրվանից մեր տանը սկսվեց մի իրարանցում: Նախ և առաջ նրանք դուրս հանեցին նորաոճ իրերն, իսկ, քանի որ չէին կարող դուրս հանել աբողջ ապակեղենը, վրան սկսեցին դիմափոշի ցանել, որեսզի չփայլի: Ամեն օր մեր տանը մոտ 30 հոգի մարդ կար, մեկը գնում, մյուսը գալիս էր, մեկը` նկարահանվում, մյուսը հանգստանում էր: Մի դռնից մտնում էին, մյուսից դուրս գալիս:
Երբ ֆիլմ ես դիտում, չես մտածում, թե ինչպես են նկարահանել ֆիլմը, բայց, երբ հետևում ես ֆիլմի նկարահանմանը, չես կարողանում հասկանալ ու պատկերացնել, թե ինչի մասին է ֆիլմը և ինչպիսին կլինի ավարտից հետո: Նախ և առաջ ասեմ, որ ֆիլմում տեսնում եք միայն դերասաններին, այն ինչ տեսախցիկից այն կողմ շատ մարդիկ կան կանգնած: Իսկ “Տխուր փողոցի լուսաբացը” ֆիլմի նկարահանման տաղավարում կանգնած էի նաև ես:
Մինչ նկարահանումների սկսելը սկսում էին չափագրումները, չափում էին դերասանի հեռավորությունը տեսախցիկից, լույսից, չափում էին թե ինչ անկյան տակ է ընկնում լույսը և այսպես ամեն մի մանրունք ու ամեն մի նկարահանումից առաջ: Հետո սկսում էին նկարահանումները: Ամեն մի կադրը նկարահանում էին մի քանի անգամ: Մի քանի կադր նկարահանելուց հետո նստում էին հանգստանալու, ընդմիջում էին բոլորը միասին, նույնիսկ մեկ օր էլ նշեցինք Անահիտ Քոչարյանի ծնունդը:
Լինում էր դեպքեր, երբ նկարահանումները ձգվում էին մինչև ուշ երեկո: Դերասանները իրենց խոսքերը նախօրորք գիտեին, բայց դա չէր խանգարում նրանց ֆիլմի նկարահանման ընթացքում իմպրովիզացիա անել: Նկարահանումներին հետևելուց հետո հասկացա, թե ինչքան դժվար է նկարահանվել ֆիլմում, երբ հազարավոր աչքեր քեզ են նայում, երբ տեսախցիկի մյուս կողմում երբեմն ծեծաղում են, իսկ դու ստիպված ես լուրջ դեմքով շարունակել խաղալ դերդ:
Նկարահանման ընթացքում ֆիլմի անձնակազմի և մեր ընտանիքի միջև ջերմ հարաբերություններ էին ձևավորվել, քանի որ անմոռանալի օրեր էինք անցկացնում միասին: Նույնիսկ Ալբերտ Մկրտչյանը կատակով ասում էր պապայիս, որ իրեն որդեգրի: Միայն մեր տան նկարահանումները տևեցին չորս ամիս: Այդ ամիսները մի ակնթարթի նման անցան գնացին: Հետաքրքիր էր արվեստագետների հետ շփումը: Կարծես թե նրանք ուրիշ մոլորակից եկած լինեին, ամեն մեկը ուներ յուրովի մտածելակերպ ու մոտեցում: Նույնիսկ նրանց կատակներն էին տարբերվում:
Комментариев нет:
Отправить комментарий