Հանդիպում 4-րդ
Փետրվարի 5-ին Գյումրու Ինֆոտանը տեղի ունեցավ քաղաքացիական լրագրության ուսուցում` սոցիալական մեդիայի գործիքներով չորրորդ հանդիպումը: Հադիպման սկզբում փորձագետ Աննա Մուրադյանը տվեց իր մեկնաբանությունները մասնակիցների կողմից գրված հոդվածների վերաբերյալ:Այնուհետև առաջարկվեց խաղ-վարժանք, որի ընթացքում մասնակիցներին բաժանվեցին գույնզգույն ու տարբեր մեծության քարեր և հանձնարարվեց գրել այդ քարերի մասին: Խմբում տարբեր պատմություններ ծնվեցին քարերի մասին` նրանց իրական նկարագրությունից մինչև ռոմանտիկ ու արկածային պատմությունների ունկընդիրը դարձանք: Այս խաղ-վարժանքի միջոցով էլ մասնակիցներին ներկայացվեց, թե ինչ է նկարագրությունը և ինչ է իրենից ներկայացնում ակնարկի ժանրը: Ակնարկը պետք է սկսել նյութի "աղից" կամ "մեխից", օգտագործել նկարագրություն և առաջ տանել պատմությունը: Մասնակիցներին հանձնարարվեց հաջորդ հադիպմանը պատրաստել նյութեր ակնարկի ժանրում:
Комментариев нет:
Отправить комментарий