Հեղինակ` Էլիզա Գինեցյան

Արհեստների ու արվեստների քաղաք Գյումրիում, մարտի 8-ին «Բրիտանական շաբաթը» համարվեց բացված: «Ստիլ» պատկերասրահում հագուստների եռուզեռ էր.միախառնվել էին հայկական և եվրոպական մշակույթները:5 հայ և 5 եվրոպացի նկարիչ-մոդելավորողների 2 տարվա աշխատանքի շնորհիվ գյումրեցիներն ականատես եղան հետաքրքիր, գեղեցիկ և յուրօրինակ նորաձևության: Երեկոյին ներկա էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ծրագրերի տնօրեն Ինեսսա Մուրադյանը և շատ այլ հյուրեր: Հանդիսատեսի համար մշակույթների ձուլումը բավականին «խորթ» երևույթ էր, սակայն բոլորն էլ մեծ տպավորություններով հեռացան:
«Բրիտանական շաբաթը» իր մեջ ներառում է նաև ֆիլմերի ցուցադրություն:Նույն
օրը, «Հոկտեմբեր» կինոթատրոնում
ցուցադրվեց «Բաբելոնյան հրդեհ» ֆիլմը, որը
պատմում էր Արևմտյան Հնդկաստանի կրիկետի հավաքականի
մրցումների մասին:
Արհեստների ու արվեստների քաղաք Գյումրիում, մարտի 8-ին «Բրիտանական շաբաթը» համարվեց բացված: «Ստիլ» պատկերասրահում հագուստների եռուզեռ էր.միախառնվել էին հայկական և եվրոպական մշակույթները:5 հայ և 5 եվրոպացի նկարիչ-մոդելավորողների 2 տարվա աշխատանքի շնորհիվ գյումրեցիներն ականատես եղան հետաքրքիր, գեղեցիկ և յուրօրինակ նորաձևության: Երեկոյին ներկա էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ծրագրերի տնօրեն Ինեսսա Մուրադյանը և շատ այլ հյուրեր: Հանդիսատեսի համար մշակույթների ձուլումը բավականին «խորթ» երևույթ էր, սակայն բոլորն էլ մեծ տպավորություններով հեռացան:
Ցուցահանդեսը բաց կլինի 1 շաբաթ (մինչև մարտի 15-ը), այնուհետև
կցուցադրվի Վանաձորում,Դիլիջանում և եվրոպական այլ երկրներում:

Ֆիլմերի ցուցադրումը կտևի մեկ շաբաթ, սկիզբը` ժամը 16:00-ն է:
Հ.Գ. Միջոցառումները նվիրված
են Հայաստանում
Բրիտանական խորհրդի գործունեության տասնամյա հոբելյանին:
Комментариев нет:
Отправить комментарий