пятница

Բնապահպանական ասուլիս Գյումրիում


Հեղինակ` Էլիզա Գինեցյան

Մարտի 9-ին Գյումրիում կայացավ բնապահպանական ասուլիս:Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հավաքվել էին Գյումրու  երիտասարդ –բնապահպանները,որոնց հանդիպման գլխավոր նպատակը Հայաստանի,Գյումրու և Հայաստանի այլ վայրերի բնապահպանական խնդիրներն էին:Հանդիպմանը ներկա էին Օրհուս կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանը, բնապահպան-ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանը,Եղիա Ներսիսյանը և այլք:Նրանք իրենց խոսքով քաջալերեցին Գյումրու երիտասարդներին, հավելելով, որ բնապահպանությունը տարածաշրջան չի ճանաչում, լինի դա Գյումրիում, Երևանում, թե Հայաստանի մեկ  այլ վայրում պետք է միայն միասնություն ու պայքարի ոգի:
«Մենք այստեղ չենք եկել որպես երևանցիներ,մենք այստեղ եկել ենք որպես հայ ժողովուրդ,որ պետք է իրար բռնենք և հասկանաք որ մեր մեջ սահմաններ չկան»,- իր խոսքում նշեց բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը:
Սպասենք ապագա ծրագրերին` Գյումրիում:

2 комментария:

  1. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  2. Կեցցեք, երիտասարդներ, ձեզ կանաչ ճանապարհ:
    Իսկ մեր մյուս ընթերցողներին խորհուրդ կատայի տեղեկանալ ամենօրյա տոներին http://www.facebook.com/profile.php?id=100002146152779

    ОтветитьУдалить