Մարտի 29-ին "Study Visit 'Youth work reality in Armenia" ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել է ՀՀ Սպորտի և Երիտասարդության նախարարության և ՍԱԼՏՈ-ի Արևելյան Եվրոպայի և Կովկասի ռեսուրս կենտրոնի կողմից, Գյումրու ԿԱԶԱ կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում Գյումրու երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչների և երիտասարդական թեմատիկայով զբաղվող անհատների հետ: Հանդիպմանը ներկա էին "Հայ-Առաքելական Եկեղեցու Շիրակի Թեմի Սոցիալ-Կրթական կենտրոնի", "ԽորանԱրդ" ինտելեկտուալ ՀԿ-ի, Գյումրու "Երիտասարդական բանկ" կոմիտեի, "Շիրակ Կենտրոն" ՀԿ-ի, "Նոր Սերունդ" ՀԿ-ի , "Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն" ՀԿ-ի , "Մեղվիկ" մանկապատանեկան ՀԿ-ի և այլ ՀԿ-ների ներկայացուցիչներ:Միջոցառմանը մասնակցում էին նաև Գյումրի ԻնֆոՏան ներկայացուցիչները: Շատ կարճ ժամանակահատվածում, պատրաստվեց պատի թերթ, որտեղ գրված էր Ինֆոտան նպատակը, խնդիրները:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ SALTO Արևելյան Եվրոպական եւ Կովկասյան ռեսուրսների կենտրոնի ղեկավար Անդրեյ Պավլովը, ով կարևորեց երկկողմանի համագործակցությունը եվրոպացիների և հայ երիտասարդների միջև: Միջոցառման երկրորդ մասում Գյումրի Ինֆոտունը մանրամասնությամբ ներկայացրեց իր 10 ամսվա ընթացքում կատարած աշխատանքները օտարերկրյա հյուրերին, ովքեր մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին այս ծրագրի նկատմամբ:
Комментариев нет:
Отправить комментарий