вторник

Վենիամին Սմեխովի "Տանգոյի տասներկու ամիսները" Գյումրիում




Ապրիլի 16-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Վենիամին Սմեխովի "Տանգոյի տասներկու ամիսները" երաժշտական-բանաստեղծական ներկայացումը: Հիշողությունները միախառնված էին տանգոյի հետ, որն էլ իր հերթին` Մայակովսկու, Սևերյանինի, Մանդելշտամի, Բրյուսովի, Նաբոկովի, Ախմատովայի: Հատուկ հմայք էին այս ամենին տալիս Ալիկա Սմեխովայի բեմական հագուստները: Ներկայացման ընթացքում նա, ըստ տարվա 4 եղանակների, 4 անգամ փոխեց իր բեմական զգեստը:Դահլիճում ամբողջովին տիրում էր տանգոյի մթնոլորտ:  Գովելի էր, որ ռուս հանդիսատեսից բացի, հայ հանդիսատեսն էլ էր մասնակցում ներկայացմանը, սակայն, ի զարմանս ինձ, դահլիճում կային ազատ նստարաններ, ինչն իրոք շատ ցավալի էր: Նման միջոցառումներ և նման մեծության ոչ միշտ պատիվ կունենանք հանդիպել մեր հարազատ թատրոնի դեմում: Իսկ ավելի շատ ցավ է պատճառում այն, որ մեր հասարակությունը դեռ չի հասունացել այնքան, որ ներկայացման ընթացքում պետք է անջատի հեռախոսները, չպետք է խոսի և որ, ամենից ահավորն է, ներկայացման ընթացքում չպետք է ներս ու դուրս անի: Մի քանի անգամ շատ սահուն կերպով, մնալով իր մեծության մեջ, Սմեխովը դիտողություն արեց, բայց էթիկայից զուրկ մարդկանց անհասկանալի են նման կերպ արված նկատողությունները, նրանց հարկավոր է ուղիղ իմաստով վիրավորել և դուրս հրավիրել դահլիճից: Եվ ինչից ավելի շատ ապշեցի ու զայրացա, որ ներկայացման ընթացքին խանգարողներից մեկն էր  նաև մեր գյումրեցի նորաթուխ սերիալային "աստղը", ով "Հրեշտակների դպրոցում" խաղում է գյումրեցի աշակերտի դերը:
Մեկ անգամ դիտողություն ստանալուց հետո նա նորից  շարունակեց մինչ ներկայացման ավարտը զրուցել իր երկու հարևանների հետ, ըստ երևութի, երկար ժամանակ նրանց չէր տեսել և փորձում էր կարոտն առնել: Բայց ամենազավեշտալին ներկայացման ավարտին տեղի ունեցավ, երբ այդ նույն երիտասարդն, ով ոչ մի բառ չէր որսացել ներկայացման ընթացքից, ոտքի կանգնեց ու ամենաբարձր սկսեց բղավել` "Բռավո": 

Մի խոսքով, չհաշված մանր թերություններն, ամեն ինչ անցավ հիանալի: Համոզված եմ, որ գրագետ և էսթետ հանդիսատեսը հեռացավ մեծ բավականություն ստացած:

Комментариев нет:

Отправить комментарий