Կազմեց` Կիմա Հարությունյանը

Շիրակի բարձրավանդակի տափարակ մասի երկարությունը կազմում է մոտ 35, իսկ լայնությունը` 25 կիլոմետր, որը սահմանակից է Փամբակի արևմտյան, Արագածի հրաբախային զանգվածի հյուսիսային և արևմտյան լեռներին ու նախալեռներին:
Քաղաքն ունի աշխագրական հարմար դիրք, որը ակոսվում է Չերքեզի, Ջաջուռի և այլ ձորերով: Ռելիեֆը հարթավայրային է, ծածկված լճագետային և հրաբխային շուրջ 350 մ հզորության նստվածքներով:
Ուղիղ գծով Գյումրուց
Սև ծով 196, իսկ երկաթուղով մինչև Մոսկվա 2760 կիլոմետր է:
Բուսականությունը տափաստանային է, գետահովիտներում աճում է ակացիա, թխկենի, հացենի
և այլ ծառատեսակներ: Մեծ է հորդաբուխ աղբյուրների քանակը, որոնք միասին մեկ
վայրկյանում տալիս են 1200 լիտր ջուր:
Քաղաքի մոտով
հոսում է հանրապետության ջրառատ գետերից մեկը` Ախուրյանը:
Շրջակայքը
հարուստ է շինանյութերով` տուֆով, բազալտով, կավով, ինչպես նաև սևահողային
արգավանդ դաշտերով:
Ընդհանուր առմամբ այստեղ կլիման ցամաքային է: Ձմռանը երբեմն ուժեղ սառնամանիքներ են լինում: Օդի նվազագույն ջերմաստիճանը զրոյից իջնում է մինչև 41 աստիճանի: Ամռանը համեմատաբար շոգ է, սնդիկի սյունը հասնում է մինչև 36 աստիճանի, տարեկան տեղումները կամում են 500մմ, գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում:

Комментариев нет:
Отправить комментарий