Показаны сообщения с ярлыком հայրաքաղաք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком հայրաքաղաք. Показать все сообщения

пятница

1988-ի չարաբաստիկ երկրաշարժը


Կազմեց` Կիմա Հարությունյանը

Ասում են տիեզերական բարձրությունից երևում է բեկման գիծը, որն անցնում է Գյումրին:
Ինը բալանոց հուսալիությամբ տներ հողի վրա չեն կառուցվում: Իմաստ չունի կառուցել այնտեղ, ուր ըստ Ռիխտերի ինը և ավելի բալեր են: Իսկ այստեղ, էպիկենտրոնում, բառացիորեն Նալբանդ (Շիրակամուտ) գյուղից մի քանի մետրի վրա` Գյումրուց ոչ հեռու, Սպիտակ քաղաքի մոտակայքում, ամենուրեք տասնմեկ բալ է:
   Եվ այդ կենտրոնից ճեղքվածքների շառավիղները չարագուժորեն տարածվեցին ողջ հայոց լեռնաշխարհով` հողին հավասարեցնելով ամեն ինչ և ամեն բան: Քսան վայրկյանի ընթացքում Շիրակի և Լոռու տարածքում ավերվեցին չորս քաղաք, լրիվ փլատակների վերածվեցին 58 և կիսաքանդ եղան 342 գյուղ: Զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, 416 մարդ զրկվեցին վերջույթներից, որոնցից 54-ը երեխաներ:

  Այս էլ որերոդ անգամ հին Գյումրին հայտնվում է դժվարության գոտում: Իսկ 1926 թվականի երկրաշարժն, ականատեսների վկայությամբ, քիչ բանով է տարբերվում 1988-ի համակործանումից: Դեռևս այն ժամանակ ճաքճքված շենքերը չդիմացան 62 տարի հետո կատարված արհավիրքի ճնշմանը:
Եվ այսպես Գյումրիում լրիվ ավերվեցին ճարտարապետական կոթողներն, այդ թվում Ամենափրկիչ եկեղեցին` Շիրակի զարդն ու հպարտությունը: Աշխարհը խոսեց հայերի ողբերգության մասին:
  Լենինական  88-ը երբեք չի ջնջվի  մարդկության հիշողությունից:
Հարազատների ու մտերիմների մահը մեզ կստիպի գործնականորեն ու սթափ մտածել  ապագայի մասին:
Հայրենիքը չեն ընտրում:  Հայերի համար այն միակն է` Հայաստանը:  Սեյսմիկ վտանգավոր գոտի: Մենք  արհավիրքի դեմ բողոքել չենք կարող: Միակ ելքը` դիմացկուն և հուսալի կառուցելն է: Կառուցել գեղեցիկ, ինչպիսի գեղեցկությամբ կառուցվել էր Գյումրին:

понедельник

Կումայրուց Գյումրի


Գյումրին  հնում կոչվել է Կումայրի: Այս անունը սովորաբար կապում են Արեւելաեվրոպական հարթավայրից (VIII դ. մ.թ.ա.) Սեւ ծովի արեւմտյան ափերը ներխուժած Կիմմերների անվան հետ:
Կումայրու մասին հիշատակություն կա մ.թ.ա. VII - VI դդ. հույն հայտնի զորավար եւ պատմաբան Քսենոֆոնի «Անաբազիս» աշխատության մեջ:
Կումայրին հայ մատենագիտության մեջ առաջին անգամ հիշատակվում է 
արաբական լծի դեմ ուղղված 733 - 755 թթ. ժողովրդական-ազատագրական ապստամբության բռնկման առնչությամբ, դեպքերին քաջատեղյակ պատմագիր Ղեւոնդ Երեցի կողմից:
Կումայրին որպես բնակատեղի գոյություն ունի ավելի քան երկուսուկես հազարամյակ, որը հաստատվում է հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական եւ մշակույթի հարուստ մնացորդներով եւ այլ արժեքավոր նյութերով:
Մսի պատածոների կոմբինատի, թռչնաֆաբրիկայի, «Կազաչի պոստի» տարածքներից, Կումայրի հնագույն ամրոց-բնակատեղից եւ այլ տեղերից գտնվել են բրոնզե իրեր (մ.թ.ա. III հազարամյակ), երկաթե ապարանջաններ եւ դանակներ (մ.թ.ա. X - IX դդ.), ուշ բրոնզե եւ վաղ երկաթե դարի աշխատանքի գործիքներ ու զենքեր, երկաթի ձուլման արհեստանոցի հետքեր (մ.թ.ա. XI - IX դդ.) բրոնզե զարդեր, կացին, կավե եւ քարե իրեր, դամբարաններ, բրոնզալարերից մատանիներ, ալիքավոր, գծավոր, կետազարդ նախշերով, սեւ, փայլեցված, ինչպես եւ կոպիտ կավամաններ, գավաթներ, թասեր, կճուճներ եւ այլն (մ.թ.ա. VIII - VII դդ.):
Այնուհետեւ, դարեր շարունակ Կումայրի-Գյումրին նշանակալի առաջադիմություն չի ունենում, նույնիսկ X - XIII դարերում, երբ Հայաստանի բազմաթիվ բնակավայրեր վիթխարի զարգացում ապրելով վերածվեցին մարդաշատ ու հայտնի քաղաքների:
Գյումրիի զարգացման ամենանշանակալից շրջանը դարձավ XIX դարը, երբ իր շրջակայքով 1804 թվականին, ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ այն մտավ Ռուսաստանի կազմի մեջ, այսինքն մոտ քառորդ դար ավելի վաղ քան ողջ Արեւելյան Հայաստանը: Այդ ժամանակ նա դարձավ Անդրկովկասի նշանավոր քաղաքներից մեկը:
1829 - 30 թվականներին Արեւմտյան Հայաստանից՝ Կարսից, Էրզրումից, Բայազետից եւ այլ հարյուրավոր ընտանիքներ ներգաղթեցին եւ մշտական բնակություն հաստատեցին Գյումրիում, որի հետեւանքով քաղաքը դարձավ համեմատաբար բազմամարդ:
1837 թվականին Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինը, ժամանելով Գյումրի, քաղաքը կոչում է իր կնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրիա Ֆեոդորովնայի անունով՝ Ալեքսանդրապոլ, որը ժողովուրդը երբեմն անվանել է նաեւ Ալեքպոլ: 1840 թվականին Գյումրին հայտարարվում է քաղաք, իսկ 10 տարի անց՝ 1850 թվականին, դառնում Երեւանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի կենտրոնը: Քաղաքը գլխավոր պրիստավի (գավառապետի) աթոռանիստն էր, Անդրկովկասի ռուսական զորքերի կարեւոր ավան-պոստը: Այստեղ հիմնվեցին ռազմական ամրություններ, զինվորական ավաններ (Պոլիգոններ, Սեւերսկի, Կազաչի պոստ):
Ալեքսանդրապոլը սահմանային բերդաքաղաք լինելով հանդերձ, շուտով դարձավ նաեւ առեւտրի եւ արհեստագործության նշանակալի կենտրոն, իսկ դարավերջին՝ 1899 թ. Թիֆլիս - Ալեքսանդրապոլ, այնուհետեւ Ալեքսանդրապոլ - Երեւան երկաթուղիների կառուցումը, որը 1906 թ. շարունակվեց մինչեւ Ջուլֆա, ապա Թավրիզ, քաղաքը դարձրեց երկաթուղային կարեւոր հանգույցներից մեկը: Դա մեծ բեկում մտցրեց նրա սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքում:
Ալեքսանդրապոլը նախասովետական շրջանում առաջին հերթին արհեստավորական քաղաք էր, ուր 1850 - 1860 թվականների արհեստավորների թիվը կաղմում էր ավելի քան 5 հազար մարդ: Առանձնապես տարածված էին շինարարական-մետաղամշակման արհեստները, որմնադրությունը, քարտաշությունը, ատաղձագործությունը, դարբնությունը, պղնձագործությունը, անագագործությունը եւ այլն: Հատկապես հայտնի էին քարտաշներն ու որմնադիրները, որոնց համբավը տարածվել էր երկրով մեկ: Արհեստավորների մեծագույն մասը ներգրավված էին համքարությունների մեջ, որոնք պահպանվեցին մինչեւ XX դարի սկիզբը: Քաղաքի կյանքում կարեւոր նշանակություն էր սատցել տնայնագործությունը: Շուտով ստեղծվեցին գարեջրի, օճառի եւ կաշվի ձեռնարկություններ: Մեծ վերելք ապրեց առեւտուրը: Քաղաքում կային բազմաթիվ խանութներ, մանր ու մեծ կրպակներ, շուկաներ: Քաղաքի տնտեսական զարգացման հետ միասին խոշոր չափերով սկսեց աճել նաեւ ազգաբնակչությունը:
XIX դարի վերջին Ալեքսանդրապոլն ուներ 32 հազար բնակիչ, Թիֆլիսից ու Բաքվից հետո համարվում էր երրորդ առեւտրական եւ մշակութային կենտրոնն Անդրկովկասում: Այդ ժամանակներին քաղաքն ուներ մոտ 10 դպրոց ու վարժարան: Աչքի էին ընկնում Արղության (արական) եւ Սահականուշյան (օրիորդաց) վարժարանները, ուր հայերենից բացի սովորում էին ռուսերեն, լատիներեն եւ հունարեն: Կային նաեւ մասնավոր վարժարաններ:
Ալեքսանդրապոլում բնակելի տներն ու մյուս շինությունները կառուցվել էին որոշակի հատակագծով, հիմնականում հին բերդի մոտակայքում, հարթության վրա: XVIII - XIX դդ. քաղաքը հարուստ էր ճարտարապետական կառույցներով (բնակելի տներ, խանութներ, բաղնիքներ): Այդ կառույցներից հատկապես հայտնի էին հին 5 եկեղեցիները, որոնցից 4 - ը հայկական, մեկը՝ ռուսական, որոնց զարդը կազմում էր Ս. Փրկիչ (Ամենափրկիչ) եկեղեցին, որը կառուցվել էր 1858 - 76 թթ. Անիի Կաթողիկե հրաշակերտ տաճարի նմանությամբ եւ հայտնի էր մոնումենտալությամբ, զարդաքանդակներով ու խորաքանդակներով:
Քաղաքը հայտնի էր իր դպրոցներով, գուսաններով, ժողովրդական երգիչներով (Ջիվանի, Շերամ, Ֆահրազ, Հայաթ եւ ուրիշներ): Տրվում էին թատերական ներկայացումներ: Առաջին անգամ Հայաստանում, 1912 թ. այստեղ է բեմադրվել Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան:
Շիրակի դաշտը, Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլ-Լենիանական-Կումայրի-Գյումրին ծննդավայր է հայ մշակույթի եւ գիտության ականավոր բազմաթիվ երախտավորների: Աշխարհին հայտնի մաթեմատիկոս ու տիեզերագետ Անանիա Շիրակացի (615 թ.), հանճարեղ բանաստեղծ Ավետիք Իսահակյան, մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազ, մեծատաղանդ կոմպոզիտորներ Նիկողայոս եւ Արմեն Տիգրանյաններ, ժողովրդական մեծ գուսան Շերամ (Գրիգոր Տալյան), անվանի բանասեր եւ արվեստագետ Գարեգին Լեւոնյան (աշուղ Ջիվանու որդին), ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրով, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Շարա Տալյան, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոսներ Ալեքսանդր Հակոբյան, Խաչատուր Կոշտոյան, Անդրանիկ Շահինյան, Գեւորգ Ղարիբջանյան, Սերգեյ Համբարձումյան Ռուբեն Զարյան եւ ուրիշներ:
Հայաստանում սովետական իշխանության հաղթանակի համար մղված պայքարի պատմության մեջ առանձնահատուկ դեր է գրավում 1920 թ. Մայիսյան ապստամբությունը, որի ավանգարդում էին երկաթուղայինները, դեպոյի բանվորները՝ Բագրատ Ղարիբջանյանի, Եգոր Սեւյանի, Սարգիս Մուսայելյանի գլխավորությոմբ:
Սովետական կարգերի հաստատմամբ Ալեքսանդրապոլը թեւակոխեց իր պատմության անշեղ վերելքի նորագույն շրջանը: Արագ թափով սկսեց զարգանալ արդյունաբերությունը, գիտությունն ու մշակույթը: Մինչեւ 1930 - ական թվականների սկիզբը քաղաքը մնում էր որպես գավառի կենտրոն: 1924 թվականին Վ. Ի. Լենինի մահից հետո Ալեքսանդրապոլը անվանվեց Լենինական:
Հայաստանի անկախացման տարիներին քաղաքը կրկին վերանվանվեց Գյումրի:

вторник

Կումայրի արգելոց

Կազմեց` Կիմա Հարությունյանը
‹‹Կումայրի ›› պետական պատմա-ճարտարապետական արգելոց-թանգարանը հիմնվել է 1980թ. և ընդգրկում  է Գյումրի քաղաքի պատմական միջուկը:
Գյումրին  (հնում` ‹‹Կումայրի››, նոր ժամանակներում  ‹‹Գյումրի››, ապա ‹‹Ալեքսնդրապոլ›› և «Լենինական»)  Հայաստանի երկրորդ քաղաքն է: Այն հանդիսանում է Շիրակի մարզի մարզկենտրոն: Հնագիտական պեղումներից պարզվել է, որ  մ. թ.ա. 3-րդ հազարամյակում եղել է մեծ բնակավայր:
Քաղաքի ներկայիս տարածքում հայտնաբերված են քարե դարի մարդու  բազմաթիվ կացարաններ, դամբարանադաշտեր, որոնց մեջ հատուկ ուշադրության է արժան ‹‹Կումայրի›› հնագույն բնակատեղին:


Կումայրի բնակավայրի տարածքում կյանքը շարունակվել է գրեթե անընդմեջ մինչև մեր օրերը: Դրա ապացույցն են պեղումներով մասնակիորեն հայտնաբերված մեծ բնակավայրի և 7-րդ դարի առաջնակարգ եկեղեցու ավերակները:
Կումայրիի մասին առաջին գրավոր հիշատակումը վերաբերում է 773 թ., երբ Արտավազդ Մամիկոնյանի զինված ջոկատը, ջարդելով Կումայրիում արաբ հարկահաններին, ողջ երկրով մեկ  ծավալում է ապստամբական շարժում, որն ավարվում է ազգային պետականության վերականգնումով:
Բագրատունյաց և հետագա ժամանակաշրջաններում Կումայրին շարունակում է բարգավաճել և ակտիվորեն մասնակցել երկրի խաղաղ շինարարությանը:
Թուրք- պարսկական տիրապետության ժամանակներում Կումայրի-Գյումրին ձեռքից ձեռք է անցնում` ենթարքվելով բազմաթիվ ավերածությունների: Բնակավայրի նոր վերածնունդը անմիջականորեն կապված Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միավորելու պատմական փաստի հետ:
Ռուսական կայսրության հարավային սահմանների ամրապնդման նպատակով Կումայրու ավերված բերդի և Ախուրյան գետի միջև ընկած բլրի վրա հիմվում է ռազմական նոր ժամանակակից կառույց:
Կարճ ժամանակամիջոցում Կումայրու շրջակայքում կառուցվում է պաշտպանական ամրոցների մի ամբողջ համալիր, որոնց զուգընթացսկսվում են առաջին անհրաժեշտության քաղաքացիական շենքերի, Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերից գաղթած հայ ընտանիքների բնակելի թաղամասերի կառուցումները:

Գյումրու աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները



Կազմեց` Կիմա Հարությունյանը

Գյումրին գտնվում է Երևանից 126 կմ տարածության վրա, Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող հարթավայրում, Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան  գետի ձախ ափին:, Տարածքը` 3626 հեկտար:
   Շիրակի բարձրավանդակի տափարակ մասի երկարությունը կազմում է մոտ 35, իսկ լայնությունը` 25 կիլոմետր, որը  սահմանակից է Փամբակի արևմտյան, Արագածի հրաբախային զանգվածի հյուսիսային և  արևմտյան լեռներին ու նախալեռներին:
   Քաղաքն ունի աշխագրական հարմար դիրք, որը ակոսվում է Չերքեզի, Ջաջուռի և այլ ձորերով: Ռելիեֆը հարթավայրային է, ծածկված լճագետային և հրաբխային շուրջ 350 մ հզորության նստվածքներով:
  Ուղիղ գծով Գյումրուց Սև ծով 196, իսկ երկաթուղով մինչև Մոսկվա 2760 կիլոմետր է:
Բուսականությունը տափաստանային է, գետահովիտներում աճում է ակացիա, թխկենի, հացենի և այլ ծառատեսակներ: Մեծ է հորդաբուխ աղբյուրների քանակը, որոնք միասին մեկ վայրկյանում տալիս են 1200 լիտր ջուր:
 Քաղաքի մոտով հոսում է հանրապետության ջրառատ գետերից մեկը` Ախուրյանը:
 Շրջակայքը հարուստ է շինանյութերով` տուֆով, բազալտով, կավով, ինչպես նաև սևահողային արգավանդ դաշտերով:
  Ընդհանուր առմամբ այստեղ կլիման ցամաքային է: Ձմռանը երբեմն ուժեղ սառնամանիքներ են լինում: Օդի նվազագույն ջերմաստիճանը զրոյից իջնում է մինչև 41 աստիճանի: Ամռանը համեմատաբար շոգ է, սնդիկի սյունը հասնում է մինչև 36 աստիճանի, տարեկան տեղումները կամում են 500մմ, գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում: