Այսօր «Սեքս աշխատակցուհիներին բռնությունից պաշտպանելու միջազգային օրն» է
Դեկտեմբերի 17-ը «Սեքս աշխատակցուհիներին բռնությունից պաշտպանելու միջազգային օրն է»:
Արդեն ձևավորվել է մի ավանդույթ, որը ստացել է «Կարմիր հովանոցների շքերթ» անվանումը:
Այս օրը բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն այս խնդրի նկատմամբ, կարմիր
հովանոցներով դուրս են գալիս փողոց : Կարմիր հովանոցը համարվում է սեքս
աշխատակցուհիներին կավատների, ոստիկանության աշխատակիցների, հաճախորդների
կողմից իրականացված բռնություններից պաշտպանելու խորհրդանիշ:
Առաջին
անգամ կարմիր հովանոցը, որպես դիմադրության խորհրդանիշ, առաջ է եկել 2001
թ-ին Վենեցիայում Սեքս-աշխատակիցների առաջին համաշխարհային կոնգրեսի
ժամանակ:
Իսկ 2005 թ-ից Եվրոպայում Սեքս-աշխատակիցների իրավունքների
միջազգային կոմիտեն սկսեց օգտագործել կարմիր հովանոցը` որպես
խտրականության դեմ պայքարի խորհրդանիշ:
Комментариев нет:
Отправить комментарий