вторник

Դեկտեմբերի 11-ը նաև Լեռների միջազգային օրն է


2003թ. ՄԱԿ Ի Գլխավոր Ասամբլեայի 57-րդ որոշմամբ դեկտեմբերի 11-ը նշանակվեց Լեռների միջազգային օր:
 Լեռները զբաղեցնում են Երկրի մակերեւույթի ավելի քան 1/4 –ը եւ բանակավայր են համարվում աշխարհի բնակչության ավելի քան 10%- համար:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան այս օրվա կապակցությամբ կոչ է անում ողջ աշխարհում անցկացնել միջոցառումների շարք, որոնք նպատակաուղղված կլինեն խթանելու լեռնային գոտիների զարգացումը` երեւան հանելով վերջիններիս կարեւորությունը:
Հիշեցնենք, որ աշխարհում մեծ տեղ են զբաղեցնում լեռնային հանգստավայրերն ու առողջարանները, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի նաեւ Հայաստանը:


Լեռնաշղթանները կազնում են երկրի ընդհանուր տարածքի 47%ը՝ 14 000 կմ²:
Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագած լեռնագագաթն է 4095 (շատ աղբյուրներում 4090) մետր բարձրությամբ։ Դա շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված մի զանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Իր հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 քառ. կմ տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայիր, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։ Այժմ մտնում է Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքում և ունի կենտրոնական դիրք:
Արագած անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի կամ էլ Արա աստծո անունների հետ (Արագած՝ Արայի գահ)։
Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։  Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավ-արևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4095 մետր)։ Այնուհետև գալիս են արևմտյանը՝ 4080 մետր, արևելյանը՝ 3926 և հարավայինը՝ 3879։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասաղի վտակ` Անբերդ գետը։


  Արագածի հավերժական ձյունե ծածկույթը մոտ 6 քառ. կմ է։ Լեռն ունի մի քանի փոքր սառցադաշտեր, որոնցից ամենամեծը (1,5 կմ մակերեսով) խառնարանում է։ Սառցադաշտերը սնում են Քասաղի վտակներից Գեղարոտը։
Եթե Արագածի ատամնաձև գագաթները ուղղաձիգ են, (հատկապես հյուսիսային կատարը, որ բավական դժվարամատույց է վերելքի համար), ապա լանջերը մեղմ թեքություն ունեն, որոնք փռված են գագաթների շուրջը հսկայական տարածությունների վրա՝ տեղ-տեղ կազմելով ընդարձակ բարձրավանդակներ, սարավանդներ, հարթություններ (Ապարանի դաշտը, Կարմարաշենի, Շամիրամի սարահարթերը, Օհավանի, Մարալիկի սարավանդները և այլն), մասնատված են ճառագայթաձև տարածվող խոր հովիտներով, կիրճերով, հեղեղատարով։ Լանջերին կան նաև հրաբխային ծագում ունեցող կոնաձև բարձրություններ (Փոքր արտենի, Իրինդ, Կարմարթառ, Դաշտաքայլը և այլն)։
  Արագածը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնք ձնհալի ջրերի ու սառցադաշտերի հետ միասին սկիզբ են տալիս մի շարք գետերի ու գետակների (Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Նարիշդ, Գետաձոր, Ծաղկահովիտ և այլն)։ Արագածի ընդերքի ջրերով է սնվում նաև Մեծամոր լիճը։ Գագաթին և լանջերին կան մի քանի տասնյակ գեղատեսիլ լճակներ (Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն)։ Դրանցից ամենամեծը Քարի լիճն է, որն ունի քաղցրահամ ջուր և 3250 մ բարձրության վրա է։
  Լեռան շրջակայքի քաղաքներից են Աշտարակը՝ հարավ-արևելքում, Ապարանը՝ հյուսիս-արևելքում, Արթիկը՝ հյուսիս-արևմուտքում և Թալինը՝ հարավ-արևմուտքում: Լեռան մյուս կողմերում կան այլ քաղաքներ և գյուղեր:

Комментариев нет:

Отправить комментарий