пятница

«ԻՆՖՈԳՆԱՑՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

ԳՅՈՒՄՐԻ ԻՆՖՈՏՈՒՆԸ ՓՆՏՐՈՒՄ Է ՊԱՅԾԱՌ
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ, ՈՎՔԵՐ ԿՈՒՆԵՆԱՆ ԼՈՒՍԱՎՈՐ
ՄՏՔԵՐ ՈՒ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ, ԿՑԱՆԿԱՆԱՆ ՋԵՐՄ ԵՎ
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՍՆԵԼ
ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ, ՄԵԶԱՆԻՑ ՍՏԱՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԵՒ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԻՐԵՆՑ ԳԱՂԱՓԱՐԸԴԵ՜, ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ, ԺԱՄԸ 08:30-ԻՆ


Ուղարկեք Ձեր գաղափարները,
Ընտրում ենք լավագույն մտքերը:
Բայց …

Եթե անգամ չունեք լավ գաղափար, բայց շատ եք ուզում մասնակցել, կամ չի ընտրվել Ձեր հայտը՝ միացեք մեր միջոցառմանն ու ձևավորեք թիմեր:
Լավագույն գաղափարները հաղթող են ճանաչվում
Մենք ներդնում ենք անհրաժեշտ ռեսուրսներ Ձեր նախագծում,
Դուք և Ձեր թիմը սկսում եք ձեր նախագծի իրագործումը:

Իսկ հիմա ավելի մանրամասն․
«Գյումրու Ինֆոտունը» օգոստոսի 28-ին իրականացնում է «Ինֆոգնացք» սոցիալական նորարարության ծրագիրը:
Միջոցառման նպատակն է վեր հանել Շիրակի մարզին առնչվող սոցիալական խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն միջավայրում: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն օնլայն հարթակներ, որոնք կնպաստեն սոցիալական կոնկրետ խնդիրների լուծմանը:
Դրա համար պետք է, որ մինչև օգոստոսի 22-ը ուղարկեք Ձեր գաղափարները՝ նկարագրելով հիմնախնդիրն ու լուծման մոտավոր տարբերակը: Կամ, եթե չունեք գաղափար, բայց ցանկանում եք ակտիվորեն մասնակցել այլոց գաղափարների մշակմանը՝ լրացնել համապատասխան հայտը: Երկու դեպքում էլ պարտադիր չէ, որ Դուք կամ Ձեր համահեղինակ ընկերները լինեք ծրագրավորող կամ տեխնոլոգիաների մասնագետ: Անհրաժեշտության դեպքում մենք կտրամադրենք նրանց:
Երկօրյա ժամկետում մենք կընտրենք 6-10 հետաքրքիր մտքեր և հայտատու մասնակիցների:
Եթե անգամ Ձեր գաղափարը չընտրվի, հնարավոր է, որ մենք Ձեր ներկայությունը կարևոր համարենք և հրավիրենք մասնակցելու ծրագրին: Այդ ժամանակ Դուք կմիանաք ընտրված այլ գաղափարների վրա աշխատող թիմերից մեկին:
Յուրաքանչյուր թիմ կազմված կլինի՝ ա)գաղափարի հեղինակից, բ)իր մեկ-երկու ընկերներից (համահեղինակներից), գ)«Ինֆոտան» փորձագետներից, դ)Մեդիա ոլորտի ներկայացուցչից, ե)Հրավիրված մեկ-երկու մասնակցից: Ընդամենը 7-8 անդամ:
Բոլոր թիմերը օգոստոսի 28-ի առավոտյան ժամը 08:30-ին Գյումրու երկաթուղային կայարանից գնացքով կմեկնեն Արմավիր: Թիմերը գնացքում առանձին խմբերով կաշխատեն հիմնախնդրի լուծման տարբերակների վրա: Աշխատանքները կշարունակվեն Արմավիրում:
Ժամը 16:00-17:00-ին թիմերը հերթականությամբ պարտավոր կլինեն առավելագույնը 10 րոպեանոց ելույթներով ներկայացնել կատարված աշխատանքն ու հիմնախդրի լուծման իրենց նախնական տարբերակը:
Ներկայացումներից հետո, փորձագիտական հանձնախումբը կընտրի առավել համոզիչ ու արդյունավետ լուծում պարունակող մեկ գաղափար: Եւս մեկ գաղափար ընտրվելու է բոլոր մասնակիցների հավանությամբ:
Ժամը 18:00-ին մոտ մասնակիցները գնացքով վերադառնալու են Գյումրի: Ընթացքում լինելու են ուսուցողական ու ժամանցային ծրագրեր:
Հավանության արժանացած 2 գաղափարները կստանան դրամական (առավելագույնը՝ 350000դրամ), նյութատեխնիկական ու փորձագիտական աջակցություն՝ դրանց իրականացման համար:
Մնացած գաղափարները ևս հնարավորություն կունենան մասնակցել մեր զարգացման ծրագրերին ու ստանալ աջակցություն:
Ծրագրին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր կկարողանան առանձնացնել Շիրակի մարզին առնչվող սոցիալական որևէ հիմնախնդիր ու առաջարկել դրա օնլայն լուծման տարբերակ:

Գաղափարների մրցույթի համար կլրացրեք հետևյալ հայտը՝
https://docs.google.com/forms/d/1S-Ex_JI20X9jv-tT9xqZTMDZ1Dw4LaynglVbGi4w_Y0/viewform

Ծրագրին մասնակցելու համար լրացեք հետևյալ հայտը՝
https://docs.google.com/forms/d/1UJ9cmwbhpeq43nSdZwislXVFS4aAucNe2U7VI8_vdPg/viewform

1 комментарий:

  1. Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք իմանալ այցելելով Սախարովի կենտրոնի «Գյումրի ինֆոտուն»՝ ք.Գյումրի, Մ.Մկրտչյան 38ա, բն. 1:

    ОтветитьУдалить