Հեղինակ` Էմմա Բաղդասարյան
Առավոտյան խիստ հակասական ապրումներով ու զգացողություններով քայլերս ուղղեցի դեպի կայարան: Կյանքումս առաջին անգամ էի գնացք նստելու, տարօրինակ է, բայց փաստ: Ինֆոգնացքի`նորարական այս ծրագրի մասին ինձ ասաց ընկերներիցս մեկը` Սեդան, քցեցինք-բռնեցինք, որ այ մարդ, լավ էլ խելացի մտքեր ունենք, ինչու կյանքի չկոչել: Ես, Սեդան, Գոռը լծվեցինք բարդ պատասխանատու եւ միեւնույն ժամանակ անչափ հաճելի գործին: Ծրագիրը հաղթահարեց առաջին փուլը, երկրորդ փուլում,
երբ արդեն ներկայացնելու էինք գնացքում մնացած մասնակիցներին մեր ծրագիրը` որն ի դեպ գանձերի մասին էր, եւ ոչ ավել ոչ պակաս «Հայաստանի գանձեր»-ի մասին է խոսքը, որոշեցինք, որ մեր ազնվայրը՝ Գոռը ներկայացնի: Ներկայացնելուց հետո ժամանակ էր տրվում հարցերի համար, հարցերը մի փոքր խիստ անձնավորված սկսեցին հնչել, ու ես «ելա բեմ»: Դրեցի համեստությունս մի կողմ ու աջ-ձախ սկսեցի պատասխանել, հիմնավորել, ծրագրի մասին խոսել, խոսել, խոսել անվերջ: Սեդայի հանդարտ դեմքին նայելիս, հիշում էի վերջինիս խոսքերը «Էմմա ջան, պատասխանելուց առաջ մինչեւ 10 հաշվի»: Կարծես թե ամեն բան լավ էր ընթանում: Հասանք Արմավիր, տեղավորվեցինք սենյակներում, սկսեցինք մշակել` ավելի հղկել այն, ինչ արդեն ներկայացրել էինք: Բայց ես, բնավորությանս համաձայն, տեղում նստողը չեմ, սկսեցի գնալ բոլորի սենյակները, չկարծեք, թե լրտեսության, այլ, պարզապես, բոլորը մեր ընկերներն էին, բոլորի գաղափարներին էլ ուզում էի մի բառով անգամ օգնած լինեի: 
Комментариев нет:
Отправить комментарий