
Տոնը նշվում է Համաշխարհային փոստային միության 14-րդ
համաժողովի որոշմամբ՝ միության հիմնադրման օրը։ 1874 թվականի հոկտեմբերի 9-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում 22 երկրի ներկայացուցիչներ
ստորագրեցին Բեռնի պայմանագիրը, որը դրեց Փոստային գլխավոր միության հիմքերը։ 1878 թվականին միությունը վերանվանվեց ու
սկսեց կոչվել Փոստային համաշխարհային
միություն, որն այսօր ներառում է 189 երկիր։ 1992 թվականից Հայաստանը Համաշխարհային փոստային միության անդամ
է: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1874 թվականին այդ օրը ստեղծվել է
Համաշխարհային փոստային միությունը:
Տոնի մասին որոշումը կայացվել է 1969 թվականին Տոկիոյում
Փոստատարների համաշխարհային միության կոնգրեսի ժամանակ:
Ամբողջ աշխարհում հոկտեմբերի 9-ից սկսած անցկացվում է Նամակի
միջազգային շաբաթ:
Աշխարհում առաջին փոստային նամականիշերն ի հայտ են եկել 1840թ-ին Անգլիայում:
Комментариев нет:
Отправить комментарий