2013 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի
Գլխավոր ասամբլեան մարտի 3-ը հռչակեց որպես Վայրի բնության համաշխարհային օր:
Այդ նույն տարում՝ 2013 թվականին, լրանում էր մեկ այլ կարևոր
փաստաթղթի՝ «Վայրի ֆլորայի և ֆաունայի ոչնչացման ենթակա տեսակների միջազգային
վաճառքի մասին» համաձայնագրի ընդունման 40 տարին: Այս փաստաթուղթն ուժի մեջ էր
մտել 1973 թվականի մարտի 3-ին: 1973 թվականի համաձայնագրի ստորագրմանը մասնակցելը պարտադիր չէր,
սակայն այն երկրները, որոնք ստորագրել էին համաձայնագիրը, պարտավորված էին հետևել
սահմանված կանոններին: Ըստ որում՝ միջազգային համաձայնագիրն ստորագրել էր 180
երկիր:
Այսօրինակ փաստաթղթերի, օրենքների և տոն օրերի սահմանումը
պատահական չէ. այս բոլորը հետապնդում են մի նպատակ, այն է՝ հասարակության մեջ
երկրագնդի վրա կենսաբանական բազմազանության պահպանման գիտակցությունն ամրապնդելը:
Комментариев нет:
Отправить комментарий