вторник

Ընտրական իրավունքի դատական պաշտպանություն


Հուշաթերթ N 1
Սույն հուշաթերթի միջոցով կներկայացվի դատական պաշտպանության իրավական գործընթացը, դիմելու կարգը և ժամկետները, որոնքն անհրաժեշտ են պահպանել, եթե գտնում եք, որ ձեր ընտրական իրավունքը խախտվել է և ցանկանում եք դիմել դատարան: 
Այսպես՝
·      Ընտրական իրավունքի խախտման դեպքում հայցադիմումը ներկայացվում է ՀՀ վարչական դատարան՝ օրացուցային 3 օրվա ընթացքում այն օրվանից, երբ հայցվորն իմացել է կամ ողջամտորեն պերտավոր էր իմանալ իր ընտրական իրավունքի խախտման մասին:
·      Ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի, համայնքի ղեկավարի կամ ավագանում անդամի թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկվում է ՀՀ վարչական դատարան 3 օրացուցային օրվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ ողջամտորեն պերտավոր էր իմանալ իր ընտրական իրավունքի խախտման մասին, սակայն ոչ ուշ քան քվեարկության նախորդ օրը մինչև 18:00-ն:
·      Ընտրական հանձնաժողովների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ կապված հայցադիմումները ներկայացվում են ՀՀվարչական դատարան՝ նախընտրական քարոզչությունը սկսվելու օրվանից մինչև քվեարկության հաջորդ օրը ներառյալ: Այս դեպքում հայցադիմումը կարող է ներկայացվել 3 օրացուցային օրվա ընթացքում այն օրվանից, երբ հայցվորն իմացել է կամ ողջամտորեն պերտավոր էր իմանալ իր ընտրական իրավունքի խախտման մասին:
·      Ընտրողների ցուցակներում տեղ գտած՝ դիմողի անձին չվերաբերող անճշտությունները վերացնելու, ցուցակներում լրացումներ կատարելու վերաբերյալ վեճերով հայցադիմումները ներկայացվում են ՀՀ վարչական դատարան՝ քվեարկության օրվանից ոչ ուշ քան 8 օր առաջ:
·      Ընտրողների ցուցակներում տեղ գտած՝ դիմողի անձին վերաբերող անճշտությունները վերացնելու, դիմողին ցուցակում ընդգրկելու վերաբերյալ վեճերով հայցադիմումները ներկայացվում են պատասխանողի գտնվելու վայրի՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ցանկացած ժամանակ:
·      Ազգային ժողովի ընտրությունների արդյունքով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումները ներկայացվում են ՀՀ սահմանադրական դատարան՝ համապատասխան որոշման հրապարակման օրվանից հետո ՝ 5-րդ օրը մինչև ժամը 18:00-ն:



  Հáõ߳ûñÃÁ å³ïñ³ëïí»É ¿ ².¸.ê³Ë³ñáíÇ ³Ýí³Ý Ù³ñ¹áõ Çñ³íáõÝùÝ»ñÇ å³ßïå³ÝáõÃÛ³Ý Ñ³ÛÏ³Ï³Ý Ï»ÝïñáÝÇ   ÞÇñ³ÏÇ ï³ñ³Í³ßñç³Ý³ÛÇÝÙ³ëݳ×ÛáõÕի կողմից

Комментариев нет:

Отправить комментарий