Հուշաթերթ N2
Սույն հուշաթերթով մեր կազմակերպությունը
ներկայացնում է ՀՀ քրեական օրենսգրքով
նախատեսված պատասխանատվությունը ընտրական օրենսգրքով սահմանված դրույթները
խախտելու դեպքում:
·
Ընտրությունների
կամ քվեարկության արդյունքները կեղծելը պատժվում է ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` 1-3 տարի ժամկետով կամ առանց դրա (ՔՕ 150 հոդված):
·
Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու համար սահմանված կարգը խախտելը, դրանք չտրամադրելը կամ սահմանված կարգով դրանք չհրապարակելը պատժվում է տուգանքով` 1.000.000-1.500.000 ՀՀ դրամի չափով չափով:
Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները կազմելու համար սահմանված կարգը խախտելով կեղծիքներ կատարելը` պատժվում է ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով (ՔՕ 152 հոդված):
·
Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` 1-3 տարի ժամկետով կամ առանց դրա (ՔՕ 153 հոդված):
·
Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը պատժվում է տուգանքով` 500.000-700.000 ՀՀ դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2-3 տարի ժամկետով (ՔՕ 154 հոդված):
·
Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիտավորությամբ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն (ոչ հայտարարատուի կողմից կամ մտացածին անձի անունից ստորագրված հայտարարություն) դիմումին կից ներկայացնելը պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` 1-3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ անփութությամբ սուտ հայտարարություն տալը՝ պատժվում է տուգանքով՝ 200.000-800.000 ՀՀ դրամի չափով, կամ ազատազրկմամբ` մինչև 2 տարի ժամկետով (ՔՕ 154.8 հոդված):
նյութը շարունակելի է …
Հáõ߳ûñÃÁ å³ïñ³ëïí»É ¿
².¸.ê³Ë³ñáíÇ ³Ýí³Ý Ù³ñ¹áõ Çñ³íáõÝùÝ»ñÇ å³ßïå³ÝáõÃÛ³Ý Ñ³ÛÏ³Ï³Ý Ï»ÝïñáÝÇ ÞÇñ³ÏÇ ï³ñ³Í³ßñç³Ý³ÛÇÝ Ù³ëݳ×ÛáõÕի կողմից:
Комментариев нет:
Отправить комментарий