воскресенье

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ ՝ «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է 5 ԱՄՍԱԿԱՆ ՓՈՔՐԻԿԸ. ԵՐԵԽԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄ ԷՐ ՍՏԱՑԵԼ




Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության 
ուսանող` Մարգարիտա Գրիգորյան
Սույն թվականի հունիսի 9-ին radioaurora.am կայքում հրապարակված «Արաբկիր բժշկական կենտրոնում մահացել է 5 ամսական փոքրիկը. Երեխան նախօրեին պատվաստում էր ստացել» հոդվածում խնդիր կար վերնագրի հետ կապված, և պետք էր ճշտել արդյոք դա համապատասխանում է իրականությանը, և ինչու՞ է հեղինակը հոդվածը այդպես վերնագրել:


Փաստերի ստուգման նպատակով ս.թ. հունիսի 20-ին փորձեցի կապ հաստատել հոդվածի հեղինակի հետ, որի նպատակով գրեցի կայքի էլեկտրոնային հասցեին, նույն օրը արձագանքեցին: Ներկայացավ(անունը Ռուզաննա է) փոխանցեց հեռախոսահամար: Հաջորդ օրը զանգարահեցի Ռուզաննային, բավակաին բարեհամբույր պատասխանեց ինձ հուզող հարցերին: Ասաց, որ երեխայի թաղումից անմիջապես հետո, երեխայի հայրը՝ Նարեկ Գրիգորյանը, իրենց ռադիոյի ուղիղ եթերում[i] ներկայացրել է բոլոր մանրամասները: Հայրն է խոսել, որովհետև մայրը ի վիճակի չի  եղել: Երեխան՝ Էվելինան, 5 ամսական էր, նա պատվաստում էր ստացել ս.թ. հունիսի 5-ին, Հերացու անվան պոլիկլինիկայում: Երեխան անցել է հերթական ստուգումները, բժիշկները փաստել են, որ երեխան կատարյալ առողջ է և կարող է ստանալ պատվաստում: Պատվաստել են, սկզբում երեխայի վիճակը նորմալ է եղել, իսկ 2 օր անց վիճակը կտրուկ վատացել է: Տարել են պոլիկլինիկա, բժիշկները կրկին փաստել են որ ամեն ինչ նորմալ է, ասելով. «տարեք տուն ու տաք թրջոցներ դրեք փոքրիկի փորիկին»:
Ծնողները վարվել են այդպես, սակայն երեխայի վիճակը կտրուկ վատացել է: Հասցրել են «Արաբիր ԲԿ», որտեղ երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Հոդվածի հեղինակը ասաց, որ անձամբ ճանաչում է «Արաբիր ԲԿ»-ի աշխատակազմին, բանիմաց մասնագետներ են: Ինչ վերաբերվում է Հերացու անվան պոլիկլինիկային, ասաց, որ այնքան էլ լավ մասնագետներ չեն: Այդ մասին ուղիղ եթերում խոսել էր նաև երեխայի հայրը:
Նարեկը նաև դժգոհել է ԱՆ-ի կայքում[ii] տեղադրված հոդվածից, ասելով՝ թյուր տեղեկատվություն են տարածել:
Ինչ վերաբերվում է պոլիկլինակյին, կապ հաստատեցի նրանց հետ, բավականին ագրեսիվ արձագանքեցին և չպատասխանեցին իմ տված հարցերին:
Փորձեցի այլ կայքերով ճշտել դեպքի մասին այլ նյութեր, սակայն դիտարկածս բոլոր կայքերը տարածել էին ԱՆ-ի հաղորդագրությունը:



[i] https://web.facebook.com/RadioAurora/videos/1764418576979917/?_rdc=1&_rdr
[ii] http://www.moh.am/#1/1328

Комментариев нет:

Отправить комментарий