Հոդվածը կարդալիս շատերի մոտ կառաջանա երկու հակասական կարծիք.
Առաջին- հոդվածը գրվել է mitq.am կայքում, որ իր կողմից ներկայացրել է մի այնպիսի վերնագրով, ինչ պետք է որ գրավի հայ օգտատերերի ուշադրությունը, ինչին չգիտես ինչու հետևել է մի մեծ պարբերություն
ռուսերեն լեզվով: Ինչն է հետաքրքիր, եթե հոդվածը գրվել է հայկական կայքէջում, ապա ինչու է այն ամբողջությամբ ռուսերենով ներկայացվել: Դրանից կարելի է հետևություն անել, որ դա ոչ միայն հայերին ինչ-որ բան ասելու համար է, այլ նաև ռուսագետ դիտորդների համար է: Հոդվածը վերցված է ուկրաինական onpress.info կայքէջից: Հոդվածի հեղինակն է՝ Մարինա Սեյլորը: Այն գրվել է 2016 թվականին, այդ ժամանակ ռուս-ուկրաինական կռիվները Դոնբասում շարունակվում էին: Կարելի է ենթադրել, որ այդ հոդվածով փորձ է արվել հայերի շրջանում ստեղծել հակառուսական տրամադրվածություն, բայց որք՞անով է դա ձեռընտու հենց Ուկրաինային, դա հարցի մյուս կողմն է: Հոդվածի հրապարակումը արվել է mitq.am կայքէջում 07/12/2016 ինչից կարելի հետևություն անել,որ տեղեկատվությունը արվել է ճիշտ ժամանակին դիտումների քանակը ապահովվելու և ավելի նպատակաուղղված տարածելու համար: Դրանից բացի այնտեղ չի նշվել թե որ կայքէջից է վերցվել հոդվածը:
Երկրորդ- հոդվածի ճշմարտացիությանը կարելի է հավատալ նրանով, որ այնտեղ հստակ նշված է օրերն ու ամիսները: Հոդվածում բերված է գաղտնալսված խոսակցությունները, այն ժամանակվա գործիչների, որոնք դեռ նախքան երկրաշարժն են տեղի ունեցել: Կա կարծիք,որ ռուսները ոչ թե իրենց 3 անգամյա երկրաֆիզիկական զենքի փորձարկումից հետո 4-րդ անգամ անսպասելի ձախողվել են, այլ ընդհակառակը, նրանք լավ տեղյակ են եղել ինչ են անում, ինչի համար են անում և ինչպես են դա անում:Երկրաշարժը տեղի ունեցավ Ղարաբաղյան շարժման ամենաակտիվ փուլում, երբ ամբողջ հայ ժողովուրդը ապրում էր ազգային զարթոնքի բուռն վերելք: Կարելի է ենթադրել, որ դա ռուսների կողմից նախապես մշակված է արվել, որպեսզի հայերին իրենց բռունցքի մեջ պահեն:
Վերլուծենք հոդվածը.
Հատված- Հենց առաջին իսկ նախադասությունում կա սխալ. «1988թ. Դեկտեմբերի 7-ին աշխարհը ցնցվեց. Հայաստանի Հյուսիսային շրջանում փորձարկված գեոֆիզիկական ռումբը, որն առաջացրեց արհեստական երկրաշարժ, 350.000 հայ խաղաղ բնակչի մահվան պատճառ դարձավ» :
-Վերլուծություն- Աշխարհը ցնցվեց մի պատճառով,որ ականատես եղան այդպիսի ավերիչ երկրաշարժի, քանզի ոչ մի տեղ չէր ասված, որ դա ռուսների զենքի զինավարժությունների փորձարկման արդյունք է, իհարկե կային կարծիքներ, բայց փաստացի դրանք ապացուցված չէին:
Հատված- Հոդվածում նշվում է, որ 1988-ի ամռանից ռուս Պն Յազովը մի խումբ գեներալների, սպաների, տեխնիկական զինվորական պաշտոնյաների ուղեկցությամբ մի քանի բեռնատարներով շարժվել են Երևանից դեպի Հայաստանի հյուսիսայինհատված: Որտեղ օգոստոս ամսին Սպիտակի գյուղեր և Կիրովական բերվեցին հրթիռային կայաններ, տանկ, ինքնագնաց զենքեր: Ինչից հետո սեպտեմբերին Հայաստան է գալիս ԽՍՀՄ նախագահի տեղակալ Շչբինան, որը զբաղվում էր միջուկային զենքի փորձարկման,ռազմական շինարարության և պայթունի գոտում գիտատեխնիկական սարքերի տեղադրմամաբ: Դրանից հետո նույն թվականի հոկտեմբերին վերջին Յազովը նորից հայտնվում է Հայաստանում մի խումբ ռազմական մասնագետների, ԽՍՀՄ ՊՆ Գլխավոր շտաբի ավագ սպայակազմի հետ և ուղևորվում է դեպի Հայաստանի հյուսիս, որտեղ նա անձամբ ստուգում է ռազմական տեխնիկայի տեխակայումը, կայան և բջջային հրթիռների ապամոնտաժման աշխատանքներին:
-Վերլուծություն- Այստեղ նունպես կարելի է նայել հարցին 2կողմից: Մեկը դա այն է, որ ռուսները փորձել են Հայաստանին տրամադրել որպես օգնություն ռազմական տեխնիկա և իրենց փորձն են մատուցել տեղի մասնագետներին: Երկրորդը դա այն է, որ նրանք հենց սկզբից մշակել են մի այնպիսի պլան, ինչի համաձայն բերվել են տեխնիկաններ և եղել են համապատասխան մասնագետների այցեր:
Հատված- Դեռ նոյեմբերի սկզբին տարածվեցին լուրեր, որ «Հայաստանը սարսափելի փորձության առջև է կանգնած»: 1988թ. Նոյեմբերին ռուս գեներալի կինը, ով հանգստանում էր Արզնի առողջարանային համլիրում հայ ակադեմիկոս Ս.Թ.Երեմյանի կնոջը- Ռուզաննա Երեմյանի ականջին փսփսաց մի լուր այն մասին, որ Հայաստանին սպասվում է «սարսափելի աղետ» և խորհուրդ տվեց շտապ հեռանալ երկրից: 1988-ի նոյեմբերի կեսերին դաշնակահարուհի Սվետլանա Նավսարդյանը Լենինգրադից զանգահրեց իր ծանոթին և խորհուրդ տվեց բոլոր Լենինականցիներին լքել քաղաքը: Մյուսը ռուս գեներալի և իր կնոջ հեռախոսային խոսակցությունն էր, որին ականջ է դրել մի հեռախոսավարուհի Հրազադան քաղաքից, որտեղ նա լսել է մի արտահայտություն ինչը գեներալը ասել է իր կնոջը, դա հետևյալն է. «Կուշանամ: Կգամ փորձարկումից հետո»: Այդ խոսակցությունը տեղի է ունեցել նոյեմբերի վերջին:
-Վերլուծություն- Եթե գեներալների դեպքում բացթողումներ էր եղել և հույժ գաղտնի տեղեկատվությունը փոխանցվել կամ գաղտնալսվել էր: Ապա ինչպես կարող էր դաշնակահարուհին իմանալ զինպատրաստությունների մասին:
Հատված- Դեկտեմբերի 9-ին 1988թ. Երևանյան հեռուստաընկերությամբ ցուցադրվեց «սեյսմիկ մեխանիզմը» երկրաշարժի ինստիտուտի աշխատակից Բորիս Կարապետի Կարապետյանի կողմից: Ըստ հոդվածի հեղինակի նա այդ տեսարանը մտապահել է իր հիշողության մեջ, որովհետև արդեն 10 դեկտեմբերի 1988թ. Սեյսմագրամման ինստիտուտի տնօրենի փակ սեյֆից գաղտնի կերպով կորավ և մինչ հիմա չի գտնվել:
-Վերլուծություն- Գողությունը ին՞չ նպատակ էր հետապնդում, ու՞մ հրամանով կատարվեց, ին՞չու, ինչ՞պես և որ ամենակարևորն է ին՞չ կապ ուներ սեյսմագրամման զենքի փորձարկման հետ:
Մասնագետների կարծիքը.
Լավրենտ Սեդրակայն- տեխնիկական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր:
aravot.am –ին տրված հարցազրույցից. «Այն ժամանակ աղետի գոտու տարածքի ամբողջ ազգաբնակչությունը տեղյակ էր, որ երկրաշարժի պայմաններում նախապատրաստվում էին ԽՍՀՄ զինված ուժերի վարժանքներ անցկացնել և արհեստական երկրաշարժ առաջացնել: Այդ բոլորը կատարվում էր ժողովրդի աչքի առաջ: Եվ հանկարծ 5-6բալ ուժգնության երկրաշարժի փոխարեն տեղի ունեցավ կործանարար երկրաշարժ»: Գիտնականը կարծում է նաև, որ 9բալը նման ավերիչ հետևանքներ չէր կարող ունենալ: Նրա կարծիքով այդ 5-10 անգամ ավելի ուժեղ ցնցումները կարող են լինել արհեստական՝ 6,7 բալ ուժգնության ռազմական վարժանքները անցկացնելու համար նախապատրաստված ցնցումների ժամանակ թույլ տված կոպիտ սխալների արդյունքում: Լ.Սեդրակայանը պատահական չի համարում նաև վարժանքի աշխատանքները նախապատրաստող հրամանատարական ամբողջ կազմի՝ ռազմական ինքնաթիռով Բաքու ճանապարհելիս ինքնաթիռի կործանումը, որի ժամանակ նրանցից ոչ մեկը կենդանի չմնաց. «Չի բացառվում,որ դա հատուկ առաջադրանքով կատարված կործանում էր, որպեսզի կոծկեին ահավոր կործանումները առաջացրած և ժողովրդի դեմ հանցանք կատարած պետությունների պատասխանատվությունը, եթե ոչ՝ այդ երկրների ղեկավարները պետք է կանգնեին դատարանի առաջ»: Գիտնականը կարծում է, որ զինավարժանքներն անցկացնում էին ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն համատեղ, հետևաբար սխալը երկուսի մեղքով է:
Սերգեյ Նազարեթյան-դոկտոր,պրոֆեսոր:
asparez.am-ին տրված հարցազրույցից.
Մասնագետը թվարկում է գիտական հիմնավորումներ:
1. Սովետական միությունն այդ տարիներին չի ունեցել ատոմային ռումբ, այս առումով հերքվում են ատոմային ռումբի գործածության մասին ասեկոսները:
2. Խորության հարցը. ատոմային ռումբն օդի մեջ է պայթում կամ երկրի մակերեսին, մինչդեռ 1988-ի ավերիչ երկրաշարժն ունեցել է մինչև 10կիլոմետր խորություն:
3. Պայթունի տևողությունը. Պայթունը տևում է կարճ՝ մի քանի վարկյան, իսկ երկրաշարժը մի քանի տասնյակ վայրկյան է տևել:
«Ամենակարևորը՝ ոչ մի պայթեցումով երկրի մակերեսին բեկվածք հնարավոր չէր առաջացնել, իսկ Սպիտակի երկրաշարժի ժամանակ առաջացավ ընդհանուր մոտ 38կմ երկարությամբ բեկվածք՝ տեկտոնական, երկու մետր ու կես ուղղաձիգ ամպլիտուտով և մեկ մետրի չափ՝ հորիզոնական: Վանաձորի դիմաց թուրքաբնակ գյուղ կար, այդտեղ 10կմ երկարության բեկվածքը շատ լավ երևում էր», - պատմում է Ս. Նազարեթյանը: «Խորհրդային տարիներին կար քաղաքացիական պաշտպանության հասկացողություն, որը հիմնականում ատոմային զենքի դեմ պայքարի մեթոդներ էր ուսուցանում», - ասում է Ս. Նազարեթյանը:

Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության ուսանող` Լուսինե Միքայելյան

Комментариев нет:
Отправить комментарий