среда

Ինչո՞ւ փնտրել կեղծ ճանապարհներ

Այսօր ինտերնետային գովազդն ամենալայնտարածումն ունի և անհամեմատ մեծ ազդեցություն է թողնում թիրախային սպառողների վրա։ Հաշվի առնելով այդհանգամանքը`  գովազդային շատ կայքեր, անհագուրդ ցանկություն ունենալով միանգամից սպառողների մեծ բանակապահովել, չեն խնայում ոչ մի հնարավոր տարբերակ։ Ու երբեմն այնպիսի փաստարկներ են ներկայացնումորոնք  ճիշտհակառակն են անում` առաջ բերելով սպառողի զայրույթն ու հիասթափությունը։  Այսպես օրինակ գովազդային կայքերից մեկում հանդիպում եմ ռուսական "Здоров"  ֆիրմայի արտադրանքը գովազդող նյութիորի գլխագիրը չափազանց համոզիչ բովանդակություն ուներ։ Սակայն  անմիջապես հաջորդ վայրկյանին մեծ եղավզարմանքս,  երբ տեսա ռուս հայտնի բժիշկ Դմիտրի Նիկոլայի Շուբինի լուսանկարն իբրև հայ բժշկական գիտություններիթեկնածու։ Այստեղ նրանք հաշվի չեն առել մի բանոր հիմա սպառողն առավել տեղեկացված է ու ռիսկային է նման խոսունփաստարկը միամտորեն որպես խթան օգտագործելը։ Դժբախտաբար ինձ չհաջողվեց երկրորդ անգամ այցելել այդ կայքը(նախօրոք չպահպանելն իմ սխալն է), ու ես որոշեցի ծանոթանալ նշված ֆիրմայի պաշտոնական կայք-էջին։ Պարզվեց այն  10տարուց ավելի հիմնադրման պատմություն ունիայնինչ մեր գովազդային դաշտում հայտնվել է բոլորովին վերջերս ու այն էլինչպես տեսանքաղավաղված փաստերով։ Ֆիրման մեծ հեղինակություն ունի 
ՌԴ-ում ու Եվրոպական երկրներում, զբաղվում է ապիֆիտոարտադրությամբ (апифитопродукция։ апи-пчела,  фито-трава)։ Արտադրվում են դեղորայքներ և կոսմետիկական միջոցներ, որոնց հիմքում բացառապես բնական հումքն է մեղրը, առանցքիմիական հավելումների։ Խոսվում է դեղորայքի գրանցված հաջողությունների մասին, առանց բացառելու նաև ձախողումները,որոնք նույնպես հիմնավորված են։ Գովազդվող ապրանքի նման մոտեցումն ու մատուցումը փոխեցին վերաբերմունքս ու տեղիտվեցին ինքնուրուն որոշումներ կայացնելու։ Թերևս այդպիսինպետք է լինի պրոֆեսիոնալ գովազդն առանց պարտադրանքի,առանց անհավանական 100%-անոց արդյունքներ ապահովող չերաշխավորված խոստումների և հավաստիստուգված փաստերով ու փաստարկներով:

Հոդվածի հեղինակ,
Գյումրի ինֆոտան 
մեդիագրագիտության ուսանող՝ Անահիտ Գրքիկյան


Комментариев нет:

Отправить комментарий