четверг

Լուսինե Միքայելյան



Հոդվածը կարդալիս շատերի մոտ կառաջանա երկու հակասական կարծիք.

Առաջին- հոդվածը գրվել է mitq.am կայքում, որ իր կողմից ներկայացրել է մի այնպիսի վերնագրով, ինչ պետք է որ գրավի հայ օգտատերերի ուշադրությունը, ինչին չգիտես ինչու հետևել է մի մեծ պարբերություն ռուսերեն լեզվով: Ինչն է հետաքրքիր, եթե հոդվածը գրվել է հայկական կայքէջում, ապա ինչու է այն ամբողջությամբ ռուսերենով ներկայացվել: Դրանից կարելի է հետևություն անել, որ դա ոչ միայն հայերին ինչ-որ բան ասելու համար է, այլ նաև ռուսագետ դիտորդների համար է: Հոդվածը վերցված է ուկրաինական onpress.info կայքէջից:

Նաիրա Վարդանյան․ Մեդիա վերլուծություն ռազմական թեմայով մանիպուլյացիաների վերաբերյալ


Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության 
ուսանող` Նաիրա Վարդանյան
Մեդիան զանգվածային հաղորդակցման միջոց է: Ըստ իս մեդիա ոլորտում գրագետ  է համարվում այն մարդը, ով հստակ պատկերացնում է ինչպես ճիշտ օգտվել զանգվածային հաղորդակցման միջոցից։ Մեդիագրագետ սպառողը կարողանում է քննադատաբար մոտենալ մեդիային և վերլուծել ԶԼՄ-ների աշխատանքը, ինչպես նաև հասկանալ, թե ի՞նչ նպատակ են հետապնդում արտադրողները, ո՞ւմ է ուղղված ասելիքը: Իսկ Մեդիագրագետ լրագրողը չպետք է խեղաթյուրի տեղեկատվությունը և  ներկայացնի այն` ըստ իր հայեցողության, չպետք է ավելացնի սեփական ենթադրություններն ու մեկնաբանությունները և թաքցնի փաստերը: Եվ ի վերջո Մեդիագրագետ լրագրողը չպետք է մեդիասպառողին ներկայացնի նյութը բովանդակությանը չհամապատասխանող գլխագրով։   

Մարիամ Ջանոյան․ Վերլուծական հոդված Շիրակի մարզպետի մասին


Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության ուսանող` Մարիամ Ջանոյան
Հոդվածի վերնագիր՝ «Շիրակի մարզպետի որդին հաստատ դժգոհ է հոր աշխատանքից. «սև ցուցակ» չկա, չարաշահում կա»։
Ըստ հոդվածի հեղինակ՝ Արմենուհի Մխոյանի ,վերնագիրը արտացոլում է իրականությունը, պարզապես առաջին հայացքից չի արտահայտում հոդվածի հիմնական նպատակը, սակայն ընթերցողի ուշադրությունը ավելի սևեռելու, հետաքրքրելու համարը ընտրվել է  հենց  հարցազրույց տվողի արտահայտած միտքը, որը  միգուցէ  շատերի համար ոչ այնքան կարևոր և երկրորդային է, բայց վերնագիրը իր վրա կրում  է մարզպետի ողջ կատարված աշխատանքը: Մարզպետը  ինքը տալով կարևորությունը այս հանգամանքի ներկայացնում է կատարվող աշխատանքի ծավալը: