четверг

Նաիրա Վարդանյան․ Մեդիա վերլուծություն ռազմական թեմայով մանիպուլյացիաների վերաբերյալ


Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության 
ուսանող` Նաիրա Վարդանյան
Մեդիան զանգվածային հաղորդակցման միջոց է: Ըստ իս մեդիա ոլորտում գրագետ  է համարվում այն մարդը, ով հստակ պատկերացնում է ինչպես ճիշտ օգտվել զանգվածային հաղորդակցման միջոցից։ Մեդիագրագետ սպառողը կարողանում է քննադատաբար մոտենալ մեդիային և վերլուծել ԶԼՄ-ների աշխատանքը, ինչպես նաև հասկանալ, թե ի՞նչ նպատակ են հետապնդում արտադրողները, ո՞ւմ է ուղղված ասելիքը: Իսկ Մեդիագրագետ լրագրողը չպետք է խեղաթյուրի տեղեկատվությունը և  ներկայացնի այն` ըստ իր հայեցողության, չպետք է ավելացնի սեփական ենթադրություններն ու մեկնաբանությունները և թաքցնի փաստերը: Եվ ի վերջո Մեդիագրագետ լրագրողը չպետք է մեդիասպառողին ներկայացնի նյութը բովանդակությանը չհամապատասխանող գլխագրով։   
                                                               

Նյութի աղբյուրը` https://yelaket.am/?p=34290&l=am 
   

Ահա այսպես է վերնագրված  yelaket.am կայքում հրապարակված այն հոդվածը, որի վերլուծությունն ինձ է հանձնարարված: Թվում էր, թե մեկ վերնագրի տակ մեկ հոդված պետք է գրված լիներ: Սակայն հեղինակը, որի անունն անգամ նշված չէ մեկ ընդհանուր  վերնագիր է ընտրել  միմյանցից  խիստ  տարբերվող երեք ենթահոդվածների համար: Եվ թե ինչ ընդհանրություն կա Ադրբեջանական Զու-ի, կարատեիստ Գոռ Վարդանյանի և  7.5% տնտեսական աճի միջև, այդպես էլ անհասկանալի է մնում: 
Անդրադառնանք առաջին ենթահոդվածին. Ցիտում եմ առաջին նախադասությունը. «Ադրբեջանական Զու-ն զորավարժություններ է սկսում, սա նրանց հերթական պրովակացիան է»Բացառապես չի նշվում, թե որ աղբյուրից են տեղեկացել Ադրբեջանական Զու-ի զորավարժություններ սկսելու մասին: Նույնը վերաբերում է նաև երկրորդ նախադասությանը, որում նույնպես առկա չէ նյութի աղբյուրը:  Երկրորդ պարբերության սկիզբը կարծես թե Ադրբեջանի  Պն պաշտոնական  հաղորդագրությունից  է քաղված, իսկ պարբերությունն ավարտվում է հեղինակի մտքով, որն այնքան էլ հիմնավորված չէ:
Հաջորդ ենթահոդվածը Երևան քաղաքի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի մասին է: Ենթահոդվածը ծայրից ծայր կարծես թէ սարկազմով է գրված:  Իհարկե  սարկազմը ընդունելի է և միգուցե ավելի հաճելի է կարդալը, բայց միայն այն դեպքում, երբ հասկանալի է գրված: Եթե փորձենք անտեղյակ ընթերցողի աչքերով կարդալ այս նյութը, ապա որևէ լուսաբանում չի լինի մեզ համար: Իսկ եթե ամեն դեպքում փորձենք հասկանալ, թե ինչ տեղեկատվություն է ցանկանում հայտնել  հեղինակը. Ապա պետք է ինքներս փորփրենք ու իմանանք, թե ինչ է կատարել Գոռ Վարդանյանը, որ բացի «կինոյի լավ տղա» տիտղոսից արժանացել է նաև «կարատեիստ» կոչմաը: Հետո կորոնենք Աբու Բաքրա Բաղդադի անունը (որն ի դեպ նույնպես սխալ է նշել հեղինակը, ճիշտ տարբերակը` Աբու Բաքր ալ-Բաղդադ), որպեսզի պարզենք իր և Գոռ Վարդանյանի գործողությունների մեջ ի ՞նչ կապ կա: Չգիտեմ արդյո ՞ք դա մեզ կհաջողվի, թե ՞ ոչ: Իսկ  ինձ այս ենթահոդվածի մեջ հատկապես չհաջողվեց  հասկանալ վերջին նախադասությունը, որը Ֆորդ Բոյարդի, Գոռ Վարդանյանի ու Պարանի մենամարտի մասին էր, որտեղ պարանը հաղթանակեց:  

Փորձելով ընդհանրացնել հոդվածի թերությունները կարող եմ նշել հետևյալ հիմնական սխալները`
  • Անհամապատասխան վերնագիր 3 տարբեր ենթահոդվածների համար
  • Հեղինակի  հայեցողության չարաշահում, այսինքն. Հեղինակի ենթադրություններն ու մեկնաբանությունները գերակշիռ մաս էին կազմում
  • Չհիմնավորված խոսք
  • Բաց թողնված տառերի կամ ընդհակառակը ավել գրված տառերի առկայություն բառերի մեջ
  • Հղումների բացակայություն
  • Հեղինակի անվան բացակայություն:

Դե ինչ. այսքանով ավարտում եմ  իմ առաջին վերլուծությունը մեդիա դաշտում: Իսկ մեդիա  սպառողներին  մաղթում եմ, որ կարդան, լսեն ու տեսնեն որակյալ մեդիա «ապրանք»:






Комментариев нет:

Отправить комментарий