Հոդվածի հեղինակ,Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության ուսանող` Մարիամ Ջանոյան |
Ըստ հոդվածի հեղինակ՝ Արմենուհի Մխոյանի ,վերնագիրը
արտացոլում է իրականությունը, պարզապես առաջին հայացքից չի արտահայտում հոդվածի
հիմնական նպատակը, սակայն ընթերցողի ուշադրությունը ավելի սևեռելու, հետաքրքրելու
համարը ընտրվել է հենց հարցազրույց տվողի արտահայտած միտքը, որը միգուցէ
շատերի համար ոչ այնքան կարևոր և երկրորդային է, բայց վերնագիրը իր վրա
կրում է մարզպետի ողջ կատարված աշխատանքը:
Մարզպետը ինքը տալով կարևորությունը այս
հանգամանքի ներկայացնում է կատարվող աշխատանքի ծավալը:
Շիրակի նորանշանակ մարզպետը հերքում է աշխատանքից ազատելու 16 հոգանոց ցուցակի գոյության փաստը, բայց ասում է` ազատումներ կլինեն, ընդ որում` շատ:
Շիրակի նորանշանակ մարզպետը հերքում է աշխատանքից ազատելու 16 հոգանոց ցուցակի գոյության փաստը, բայց ասում է` ազատումներ կլինեն, ընդ որում` շատ:
«Մարզպետն ասաց այդ ցուցակի մասին տեղյակ չեմ, բայց հին համակարգի բոլոր պաշտոնյաներն այս փոփոխություններից հետո աշխատանքից ազատվելու մտավախություն ունեն, սակայն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում բոլորը կիմանան փոփոխությունների մասին»:
Ի դեպ, առաջին նշանակումները մարզպետն արդեն արել է։ Դրանք հայեցողական պաշտոններն են։ Նա խորհրդական է նշանակել մարզպետարանի աշխատակից Վանիկ Սերոբյանին, որը 9 տարի աշխատել է մարզպետարանում:
Օգնականի հայեցողական պաշտոն է ստանձնել նաև Էմմա Պալյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է, որը աշխատում է կայքերից մեկում: Աշխատանքից ազատվել են օգնականներ ՀՅԴ անդամ Թաթուլ Մանուկյանը և Արմեն Պետրոսյանը: Աշխատանքից ազատվել են նաև խորհրդականներ Հասմիկ Կիրակոսյանը և Սևակ Հայրումյանը:
Այս պաշտոնները հայեցողական են, և նրանք չզիջելու իրավունք չունեն։ Մարզպետի փոխվելու հետ ես միանգամից կարող եմ նշանակում կատարել: Քննարկում չեմ ունեցել օգնականի հետ. միանգամից ազատել եմ աշխատանքից, և Էմմա Պալյանն է նշանակվել: Օգնականի 1 թափուր տեղ դեռ կա։ Իսկ խորհրդականը՝ Վանիկ Սերոբյանը, խորհրդական է նշանակվել թափուր տեղում: Վանիկ Սերոբյանին գիտեի մինչ այստեղ գալը, ինքն էլ 9 տարի աշխատել է մարզպետարանում, այնպես որ որպես խորհրդական լավ գիտի` ինչ է այստեղ կատարվել: Հաջորդ շաբաթվա ընթացքում կլինեն նոր նշանակումներ՝ շատերը կազատվեն աշխատանքից ՝ իրենց դիմումների համաձայն նշել է մարզպետը:
Սարուխանյանն արդեն ընդունել է մի շարք քաղաքացիների, լսել նրանց խնդիրներն ու բողոքները: Ոչ մի բողոք, ըստ մարզպետի, անպատասխան չի մնա:
Բողոքները շատ-շատ են ու տարբեր տեղերի բնակարանային խնդրից սկսած մինչև բողոքներ դպրոցներից: Բողոքներ կան կրթական և առողջապահական ոլորտներից: Դիմում են նաև դրամական աջակցության խնդրանքով: Նրա խոսքով` աշխատանքն ու բողոքներն այնքան շատ են, որ ժամանակն օրվա ընթացքում չի բավականացնում:
«Շատ խառը վիճակ է: Առավոտից աշխատում ենք ինչքան կարող ենք: Աշխատում ենք նույնիսկ աշխատանքային ժամերից հետո: Որդիս, որը դեռ 1 տարեկան չկա, արդեն չի ճանաչում՝ առավոտյան գնում եմ, քնած է, ուշ վերադառնում, էլի քնած է: Հաստատ, այս ամենից միակ դժգոհողը տղաս է»,-նշել է Սարուխանյանը:
Բոլոր չարաշահումների հեղինակները կպատժվեն: Բացահայտումներ կան առողջապահական և կրթական ոլորտներում: Ուժային կառույցների հետ այս հարցերով աշխատում եմ, այսինքն բոլոր այն չարաշահումները, որոնք այս ընթացքում բացահայտվելու են, ընթացք կստանան»,-նշել է մարզպետը:
Նորանշանակ մարզպետն ավելացրեց` ամեն ինչ արվելու է դուխով, լավագույն արդյունքներին էլ հասնելու են ժողովրդի հետ անմիջական ու պարբերական շփումների արդյունքում: Նոր իշխանությունները, ըստ մարզպետի, եկել են ոչ թե ուտելու, այլ ծառայելու համար:
Комментариев нет:
Отправить комментарий