-Բարև Ձեզ:
-Խնդրում եմ մի փոքր պատմեք Ձեր մասին:
-Ես Էմմա Գևորգյանն
եմ: Աշխատում եմ << Զվարթնոց >> միջազգային օդանավակայանում՝ որպես Օդանավերի
Փրկարարական և Հակահրդեհային բաժնի համակարգող:
-Ի՞նչը առիթ հանդիսացավ, որ աշխատեք օդանավակայանում:
-Օդանավակայանում աշխատանքի
եմ անցել ռադիոյով աշխատանքային հայտարարության
հետքերով գնալու արդյունքում:
-Ո՞րն է Ձեր ամենամեծ
մասնագիտական նվաճումը:
Օդանավակայանում մասնագիտական
նվաճում եմ համարում անընդհատ զարգացում ապրող
օդանավերի փրկարարական և հրդեհաշիջման ոլորտի մասին ձեռք բերածս գիտելիքները, որոնք մշտապես
թարմացման կարիք ունեն, որովհետև անմիջապես կապված են ավիացիոն արդյունաբերության
հետ, որը մշտապես զարգացող և մեր ոլորտի
համար մարտահրավերներ և պահանջներ ներկայացնող արդյունաբերություն է:
Հետևաբար՝ մեր ոլորտում
լճացումը բացառվում է:
Ամենակարևոր բարեփոխումը ժամանակի մարտահրավերներին և
պահանջներին համահունչ գնալն է: Բարեփոխումների
անհրաժեշտությունը պայմանավորված է ոլորտի զարգացմամբ և դրանից բխող պահանջարկով: Մեծ
ուղևորահոսքը պահանջում է ավելի մեծ օդանավերի շահագործում, ինչն էլ իր հետ բերում
է նոր մարտահրավերներ և պահանջում պատրաստվածության համապատասխան և առավել բարձր մակարդակ,
քանի որ հրշեջ-փրկարարական ծառայության գերակա և առաջնային նպատակը կյանքեր փրկելն է:
Եվ ի՞նչ բարեփոխումներ
դուք կցանկանայք, որ լիներ
Ձեր ոլորտում:
Կուզենայի ապագայի
օդանավերը, որոնց տարբերակներն արդեն իսկ շրջանառվում են համացանցում, հնարավորինս
շուտ մուտք գործեն մեր իրականություն: Մի փոքր մանրամասնեմ՝ ըստ նախագծի վթարի դեպքում
ուղևորասրահը առանձնանում է օդանավի մյուս կառուցվածքային մասերից և օդապարիկի օգնությամբ
վայրէջք կատարում թե՛ ցամաքի, թե՛ ջրի վրա: Նման պարագյում՝ մարդկային կորուստները
կլինեն անհամեմատ քիչ: Իսկ ներկայի համար ուզում եմ հետ չմնալ զարգացումներից և միշտ
բարձր պահել պատրաստվածության նշաձողը:
Օդանավակայանի հրշեջ մեքենաները նմա՞ն են մյուս հրշեջ մեքենաներին,
թե՞ տարբերվում են ձևով և կառուցվածքով:
Օդանավակայանի հրշեջ մեքենաները թե՛ կառուցվածքով, թե՛ տեխնիկատակտիկական տվյալներով զգալիորեն
տարբերվում են այլ հրշեջ մեքենաներից:
Անգամ այդ մեքենաների անվանումը՝ օդանավերի հրշեջ - փրկարարական ավտոմեքենա,
վկայում է դրանց առանձնահատկության մասին: Օրինակ՝ օդանավերի
հրշեջ – փրկարարական ավտոմեքենան մեծ արագություն է զարգացնում հաշված
վարկյանների ընթացքում, պոմպը շատ հզոր է և ունի մեծ արտադրողականություն, փոխադրում է հրդեհաշեջ
նյութերի մեծ պաշար, և այլն:
Ինչքա՞ն է օդանավակայանի
հրշեջ
մեքենայի տարողությունը:
Օդանավերի հրշեջ
- փրկարարական ավտոմեքենաների հրդեհաշեջ նյութերի բաքերի
տարողությունները կարող են տարբեր լինել՝
կախված օդանավակայանի դասակարգից, որով էլ պայմանավորվում է օդանավերի
հրշեջ-փրկարարական ավտոմեքենայի մոդելի ընտրությունը: << Զվարթնոց
>> օդանավակայանի ՕՓՀ ( Օդանավակայանի Փրկարարական
Հակահրդեհային ) բաժնի յուրաքանչյուր հրշեջ-փրկարարական ավտոմեքենայի
միայն ջրի բաքի տարողությունը
3000 գալոն / 11.356 լ է, հրշեջ պոմպի թողունակությունը՝
125 լ /վ: << Զվարթնոց >> օդանավակայանի հրշեջ փրկարարական ավտոմեքենաներն համալրված են նաև այլ հրդեհաշեջ նյութերի՝ փրփրարար և չոր քիմիկատային
հրդեհաշեջ նյութ, միջազգային պահանջներին
համապատասխան
տարողունակությամբ
բաքերովև հրդեհաշիջման համակարգերով:
Քանի՞
հրշեջ մեքենա ունի ծառայությունը:
Զվարթնոց օդանավակայանի
ՕՓՀ
բաժին ունի 3 օդանավերի հրշեջ – փրկարարական ավտոմեքենաներ, Շիրակ օդանավակայանը
2՝ ըստ օդանավակայանների դասակարգերի:
Եթե
դեպք լինի, ինչքա՞ն
ժամանակում է հրշեջ մեքենան հասնում
դեպքի վայր:
Համաձայն Քաղաքացիական
Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ՔԱՄԿ [ԻԿԱՕ]) պահանջների՝ հրշեջ ավտոմեքենաները պետք է հասնեն
դեպքի վայր և ապահովեն
օդանավակայանի դասակարգի համար պահանջվող
հրդեհաշեջ նյութերի 50 % օգտագործումը մինչև 3
րոպե ժամանակահատվածում: Այս պահանջի չափորոշիչներով էլ պայմանավորված են օդանավակայանի հրշեջ-փրկարարական ավտոմեքենայի համար ներկայացվող տակտիկատեխնիկական, տարուղունակության և արտդրողականության, արագընթացության, դժվարանցանելի ճանապարհ հաղթահարելու, ընացքից հրդեհաշեջ նյութ մատակարարելու և այլ պահանջները:
Գյումրու հրշեջ ծառայությունը Ձե՞ր ենթակայության տակ է:
Գյումրու Շիրակ օդանավակայանի ՕՓՀ ծառայությունը նույնպես
<< Արմենիա
>> Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ մաս
է կազմում:
Գյումրու
օդանավակայանը ունի՞ նոր հրշեջ մեքենաներ:
Շիրակ օդանավակայանի
ՕՓՀ ծառայությունը
վերջերս համալրվել է օդանավերի հրշեջ – փրկարարական ժամանակակից
1 ավտոմեքենայով:
Շնորհակալություն հարցազրույցի համար:
Комментариев нет:
Отправить комментарий