Նոյեմբերի 21-ին ամբողջ
աշխարհում նշվում է հեռուստետեսության, ողջույնի և ծխախոտից հրաժարվելու օրերը։
Հեռուսատատեսության
համաշխարհային օր
Հեռուստատեսության պատմությունն սկսվել է տասնամյակներ առաջ: Ռուսական ծագումով
ամերիկացի ինժեներ Վլադիմիր Զվորիկինին 1933թ.-ին հաջողվել է ստեղծել կատոդային տրուբկա,
որը մինչ այժմ շատ հեռուստացույցների գլխավոր դետալն է: Նրա հայտնագործության շնորհիվ
1936 թվականից կանոնավոր հեռարձակումներ են սկսվել Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում,
իսկ 1941 թվականից նաև ԱՄՆ-ում: Եվրոպայում, սակայն, հեռարձակումը լայն տարածում է
գտել միայն 20-րդ դարի 50-ական թթ.-ից: 1956թ.-ի նոյեմբերի 29-ի առաջին փորձնական հաղորդումից
հետո հայկական հեռուստատեսությունը դարձավ մեր կյանքի անբաժանելի ընկերը:
1998 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նոյեմբերի
21-ը հռչակեց որպես Հեռուստատեսության համաշխարհային օր (World Television Day): Կազմակերպությունը
պետություններին հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք
նվիրված կլինեն խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև
մշակութային խնդիրներին: Ներկայումս աշխարհում չկա այնպիսի պետություն, որը չունենա
հեռուստատեսություն:
Հեռուստատեսությունը, բացի աշխարհի անցուդարձի մասին մանրամասն տեղեկություններ
հաղորդելուց, դարձել է հասարակական կարծիքի ձևավորման հզոր միջոց:
Ողջույնի համաշխարհային
օր
Ողջույնի համաշխարհային օրը ամեն տարի նշվում
է նոյեմբերի 21-ին: Նրա գլխավոր նպատակը լայն հասարակայնության ուշադրությունը անձնական
շփման կարեւորության վրա հրավիրելն է։ Չէ՞ որ միայն բարեհամբույր շփման միջոցով, այլ
ոչ թե ուժի կիրառմամբ, կարելի է լուծել ցանկացած խնդիր։
Այս տոնը 1973թ․ «սառը պատերազմի» ամենաթեժ
շրջանում, Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ հակամարտությանը ի պատասխան, մտածել են Երկու
ամերիկացի եղբայրներ՝ Մայքլ եւ Բրայան ՄքՔոմաքները (Michael and Brian McCormack):
Օրը անհրաժեշտ էր որպես միջազգային լարվածության դեմ բողոքի միջոց։
Ծխախոտից հրաժարվելու օր
Ամեն տարի նոյեմբերի երրորդ հինգշաբթին աշխարհի
շատ երկրներում նշվում է Ծխելուց հրաժարվելու միջազգային օրը:
Ծխողների՝ ծխախոտին
վերջնականապես «հանձնվելու» հիմքում ընկած են տարիների ընթացքում նրանց գիտակցության
մեջ ամրապնդված տարբեր կարծրատիպեր։
Բազմաթիվ ծխող մարդիկ
ծխելը շարունակելը կապում են տարբեր համոզմունքների կամ պնդումների հետ, որոնք էլ տարիների
ընթացքում դառնում են կարծրատիպեր և թուլացնում ծխախոտից հրաժարվելու շարժառիթները:
Իրենք՝ ծխողներն իրենց
այդ կարծրատիպերին կարող են տարբեր անուններ տալ՝ «ապացույցներ», «հիմնավորումներ»,
«արդարացումներ», «պնդումներ»: Իրականում սակայն, դրանք ոչ այլ ինչ են, քան ծխախոտից
չհրաժարվելու սովորական պատրվակներ: Իրականում ծխելը դադարելը ավելի քան հեշտ է, քան
թվում է առաջին հայացքից։
Մեր երկրում ծխելու դեմ պայքարի քարոզչությունն
ուղղվում է բնակչության բոլոր տարիքային խմբերին, այն Առողջապահության նախարարության
կողմից մշակված և իրականացվող Առողջ ապրելակերպի ռազմավարության կարևորագույն բաղադրիչն
է:
Комментариев нет:
Отправить комментарий