Դեռ 2013 թվականից Արսեն Վարդանյանը
իր ընկերների հետ որոշեց կազմակերպել խցանահավաք ու ստեղծել միջավայր, որտեղ ստեղծագործ
մարդիկ կհավաքեն խցաններն ու կսեղծեն գեղեցիկ պատկերներ դրանցից՝ գերազանցելով Սլովենայի ռեկորդը։ Խցաններ հավաքելու առաջին փորձը եղել է
ֆեյսբուք սոցիալական կայքի միջոցով, ստեղծել են միջոցառում «Խցանահավաք» անվանումով,
սակայն սզկբում գաղափարը հասարակության կողմից զավեշտի է վերածվել ու այդքան էլ լուրջ
չի ընդունվել։ Այնուամենայնիվ Արսենն իր ընկերների հետ ինքուրույն հավաքում է խցանններն
ու ստեղծում խորհրդանշական պատկերներ, որոոնց օգնությամբ հասարակությունը կկարողանար
պատկերացում կազմել իրենց ծրագրի մասին ու հասկանալ, թե իրենց կողմից հավաքված խցանները
ինչի՞ն կարող են ծառայել։ Առաջին խճանկարի ստեղծումից հետո խցանահավաքը սկսում է մեծ
թափ առնել ու մարդկանց մեծ բազմություն է սկսում մասնակցել տվյալ գործընթացին՝ ընդորում
խցանահավաքին մասնակցում են ոչ միայն Գյումրիից ու Շիրակի մարզից այլ նաև հանրապետության
այլ մարզերից ևս։ Այն սկիզբ առավ Գյումրիից
և վերածվեց համահայկական շարժման։
Արդեն պատրաստի ստեղծագործությունները համաձայնեցվել
են Գյուրու համայնքապետարանի ու այն շենքերի բնակիչների հետ, որոնց վրա փակցվել են
խճանկարները։Արսենի ու իր ընկերների նախաձեռնության միջոցով հանրապետությունն ու առհասարակ,
երկիր մոլորակը, ազատվում է մեծ քանակությամբ պլաստիկից ու դրանք դառնում են գեղեցիկ
պատկերներ, բացի էկոլոգիական նշանակությունից նախաձեռնությունը ունի նաև կրթական նշանակություն․ նրանց արվեստանոց է
այցելում օրական 50-60 մարդ՝ իրենց հետ բերելով խցաններ, մասնակցելով պատկերների պատրաստման
գործընթացին, իրենց ներդրումն ունենալով ոչ միայն խցանահավաքման գործում, այլև ընդգրկվելով
պրոցեսի մեջ և դառնալաով լավ գործի մի մասնիկը։
Նախաձեռնության անդամները որոշել են ապագայում ստեղծել պլաստիկի
թանգարան, որտեղ տարբեր տարիքի ու ճաշակի մարդիկ կարող են գալ ու տեսնել խցաններից
պատկերված ստեղծագործությունները։ Սա այնքանով է բարձրացնում քաղաքացիների սոցիալական
պատասխանատվության մակարդկաը, որ շատ-շատերը բացի խցաններ հավաքելուց սկսել են նաև
հետաքրքրվել թղթի վերամշակումով, մետաղների հանձմամբ և այլն։ Խցաններ հավաքելու, առանձնացնելու,
պատկերներ ստեղծելու գործին մասնակցում են ընկերներ, միջազգային կամավորներ, ինչպես
նաև մտահոգ այլ քաղաքացիներ։ Նշենք նաև որ Արսեն Վարդանյանին աջակցում են Գյումրի Ինֆոտան
կամավորները։
Նախաձեռնության հեղինակները պնդում են, որ այս արշավն ուղղված
է մի շարք բարեփոխումների իրականացմանը, որոնք առաջին հերթին, նպաստում են համայնքի
բնակչի սոցիալական պատասխանատվությանը միջավայրի նկատմամբ, ինչը քաղաքացիական կրթության
բաղադրիչ է ենթադրում, երկրորդ հերթին, խթանում են առավել մաքուր միջավայրի պահպանմանը,
ինչը ենթադրում է էկելոգիական բաղադրիչ, երրորդ հերթին, ստեղծված պատկերներն իրենց
մեջ ներառում են սոցիալական հաղորդագրություններ ուղղված հասարակությանը, ուղղված հանրության
լայն շերտերին, որոնք խրախուսում են արդարությունը և հավասարությունը, չորրորդ հերթին,
այն տարածում է ազգային նշանավոր և կարևոր առանձնահատկությունների, նախշերի, դրանց
պատմության մասին տեղեկատվությունը, ինչն իրենից ենթադրում է մշակութային բաղադրիչ,
և հինգերերորդը, այն մարդու մոտեցման ու վերաբերմունքի մշակույթն է զարգացնում, ստեղծում
է քաղաքակրթական մի նոր արժեք, արժեքների մի ողջ բազմություն, որոնք փոխում են գաղափարախոսությունն
ու փիլիսոփայությունը մարդ-մարդ, մարդ-բնություն հարաբերություններում։
Комментариев нет:
Отправить комментарий