суббота

Գիտության համաշխարհային օր



Նոյեմբերի 10-ին նշվում է գիտության համաշխարհային օրը (World Science Day), տոնի  նպատակն է նպաստել գիտության կարևորության գիտակցմանն աշխարհում:  

Գիտությանը օր նվիրելու առաջարկով ներկայացել են 1999թ.-ին Բուդապեշտում կայացած Գիտության համաշխարհային գիտաժողովի ժամանակ: Գիտաժողովի ընթացքում կարծիք է հնչել, որի համաձայն՝ անհրաժեշտ է ավելի սերտացնել գիտության և հասարակության միջև շփումը: Նոյեմբերի 10-ն իբրև գիտության համաշխարհային օր ՅՈւնեսկօ-ն պաշտոնապես հայտարարել է 2001 թվականին:


Օրն առաջին անգամ մեծ մասշտաբով նշվել է 2002 թ.-ին: աշխարհի տարբեր երկրներում նոյեմբերի 10-ին կազմակերպվում են միջոցառումներ՝ կապված տոնի հետ:  

Ու չնայած այս օրը հանգստյան օր չի հայտարարվել, այդուհանդերձ, յուրաքանչյուր երկրում միջոցառումներ են անցկացվում` կապված Գիտության համաշխարհային օրվա հետ:
 

Комментариев нет:

Отправить комментарий