суббота

Երիտասարդության համաշխարհային օր


Նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր։ Տոնը սահմանվել է 1945 թվականի նոյեմբերի 10-ին Լոնդոնում տեղի ունեցած միջազգային համաժողովի ընթացքում Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Նոյեմբերի 10-ը խորհրդանշում է երիտասարդության համախմբվածությունն ու համերաշխությունը։ 


Այն նպատակ էր հռչակել, տարբեր երիտասարդական կազմակերպությունների համախմբելով, պայքարել հանուն խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության և երիտասարդների քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների պահպանման։ Այդ համաժողովը համախմբել էր միջազգային երիտասարդական շարժման 63 ազգությունների ներկայացուցիչների։

Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են երիտասարդ՝ անկախ տարիքից, ցանկանում՝ բոլորը լինեն նախաձեռնող, ակտիվ, սրտացավ և պահանջկոտ։

Комментариев нет:

Отправить комментарий