среда

Ֆաշիզմի դեմ պայքարի միջազգային օր



Նոյեմբերի 9-ը համարվում է ֆաշիզմի, ռասիզմի, հակասեմիտության դեմ միջազգային օր։ 1938-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Գերմանիայում սկսվել էր հրեաների զանգվածային կոտորածը, որը ստացել է «Բյուրեղապակյա գիշեր» անվանումը։ Այդ իրադարձությունը սկիզբ է դրել Հոլոքոսթին, որի ժամանակ մոտ 6 մլն հրեա է սպանվել։

Այդ օրից անցել է 81 տարի ու ամեն անգամ Ֆաշիզմի, ռասիզմի ու հակասեմիտության միջազգային օրը շատ երկրներում կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, հանրահավաքներ, ցույցեր ու այլ ակցիաներ՝ նացիզմի, ազգային, ռասսայական, մասնավորապես հակասեմիտական հողի վրա ահաբեկչության զոհերի հիշատակին։


Նացիզմի հանցագործությունների մասին պատմելով` նախազգուշացնում են երիտասարդներին այն մասին,  թե ինչպիսին կարող է լինել ապագան, եթե մենք շարունակենք սահմանափակել մի խումբ մարդկանց իրավունքները միայն այն պատճառով, որ նրանք այնպիսին չեն, ինչպիսին մենք ենք:


Комментариев нет:

Отправить комментарий