вторник

Մեր դասընթացները սկսվու՜մ են

Լուսանկարը՝ նախորդ խմբերի մեդիագրագիտության դասընթացից

Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Գյումրի ինֆոտանը նոյեմբերի 9-ից սկսվում են «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» թեմայով 6-ամսյա դասընթացները։  Դասընթացների մասին հայտարարությունը արձագանքնել և հայտ էին ներկայացրել 89 դիմորդ, ովքեր հետաքրքրված էին դասընթացներով։ Դիմորդները չեն ունեցել որևէ սահմանափակում՝ դասընթացներին կարող էին դիմել անկախ սեռից, տարիքից և մասնագիտությունից։ Հրավիրված հանձնաժողովի կողմից 89 դիմորդներից ընտրվել են 28-ը։
Լուսանկարը՝ նախորդ խմբերի մեդիագրագիտության դասընթացից
Դասընթացը բաղկացած է լինելու 20 թեմաներից, որոնցից 15-ը տեսական են, 5-ը՝ տեխնիկական, այդ թվում նաև գործնական այցեր և աշխատանքներ: Լինելու են գործնական այցեր դեպի տեղական հեռուստառադիոընկերություններ,  որտեղ ծանոթանալու են հեռուստառադիոընկերություններում տեղի ունեցող աշխատանքներին, լրագրողական գործունեությանը և ստուդիաներում տեղի ունեցող նկարահանումներին։ Մեր մասնակիցները նաև հնարավորություն են ունենալու դիտել ֆիլմեր, որոնք այս կամ այն կերպ առընչվում են մեդիայի հետ։ Դասաընթացների ողջ ընթացքը անկացվելու է գործնական աշխատանքներով, ինտերակտիվ խաղերով։
Լուսանկարը՝ նախորդ խմբերի մեդիագրագիտության դասընթացից
Դասընթացի շրջանակներում մասնակիցներն ուսումնասիրելու են մեդիան (հեռուստատեսություն, ռադիո, տպագիր մամուլ, ցանցային, սոցիալական մեդիա) ներսից և դրսից, սովորելու են ստեղծել բովանդակություններ, վերլուծել դրանք, ուսումնասիրելու են մանիպուլյացիաները և պրոպագանդայի տեսակները, ազդեցության մեխանիզմները հանրային կարծիքի նկատմամբ, հասարակական կարծիքի ձևավորման առանձնահատկությունները, փորձարկելու են փաստերի ստուգման մշակված գործիքները, աշխատելու են անհատական և թիմային, ստեղծելու են իրենց պորտալները։ Իսկ քննադատական մտածողության ուսումնական թեմաների միջոցով մասնկիցներին ներկայացվելու են անձնի հատկանիշները՝ քննադատական մտածողություն, արժեքահենություն, վերլուծական կարողություններ, տեքստերի ստեղծում, երևույթների նկատմամբ սուբյեկտիվ–օբյեկտիվություն, ռեֆլեքսիաների կարողություն և բազում այլ հմտությունների ուսումնասիրում։


Նշենք որ դասընթացն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից։


Комментариев нет:

Отправить комментарий